2019թ. դեկտեմբերի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ ԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության ԲՊԲ գլխավոր մասնագետ Արմեն Մելքումյանի,  ՃԿԿ ավագ հրահանգիչ Էդգար Քամալյանի և առաջին օգնության ավագ հրահանգիչ Մարինե Սարիբեկյանի հանդիպումը բուհի տարբեր մասնագիտությունների ուսանողների և վարչական անձնակազմի մի քանի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման նպատակն էր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցին ընդառաջ մասնաճյուղի ուսանողներին և աշխատակիցներին ներկայացնել երկրաշարժի (դրա ուժգնության, տևողության, ծանր հետևանքների, մարդկային ու նյութական կորուստների) վերաբերյալ մանրամասներ և հատկապես երկրաշարժից պաշտպանվելու կանոններն ու արդյունավետ միջոցները:

Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները հանդիպման ընթացքում անդրադարձան երկրաշարժի հիմնական և առավելագույն երկարությանը, ցնցումների միջև ընթացքի տևողությանը, այդ ժամանակ իրականացվող գործողություններին:

Համալսարանականներին ներկայացվեցին երկրաշարժից պաշտպանվելու, տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու հիմնական կանոնները: Գործնականորեն ցուցադրվեցին բաց և փակ կոտրվածքների, գիտակցության կորստի դեպքում առաջին բուժօգնության քայլերը:

Հանդիպումը եզրափակվեց երկրաշարժի վերաբերյալ ֆիլմի դիտումով։

ԱԻՆ աշխատակիցներից հանդիպման մասնակիցներն իմացան, թե ինչ պետք է անել երկրաշարժի ժամանակ և դրանից հետո՝ նյութական, մարդկային և բարոյահոգեբանական կորուստները նվազագույնի հասցնելու համար:

Spread the article
©2024 All rights reserved.