2019թ. նոյեմբերի 15-ին «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչները՝ հավաքագրման և ներգրավման ղեկավար Գոռ Նազարյանը և հավաքագրման համակարգող Անժելա Ավագյանը, ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին ներկայացրին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման ծրագիրը:

Ուսանողներին մասնավորապես ներկայացվեցին ծրագրի նպատակը, մասնակցելու նվազագույն պահանջները, առավելություննները, պայմանները, դիմելու կարգը, այնուհետև ծրագրի ներկայացուցիչները պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին:  

Նշվեց, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն իրականացնում է Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր՝ հանուն կրթական հավասարության և երիտասարդների առաջնորդական, մասնագիտական կարողությունների զարգացման:

Ծրագրի նպատակն է յուրաքանչյուր երեխայի (անկախ իր սոցիալ-տնտեսական իրավիճակից) տրամադրել հավասար և գերազանց հանրակրթական կրթություն ստանալու հնարավարություն: «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի անձնակազմը վստահ է, որ Հայաստանի բոլոր երեխաներն ունեն մեծ ներուժ, որի  բացահայտման և ճիշտ ուղղորդման շնորհիվ կարող ենք ունենալ սոցիալական փոփոխություն:

Ծրագրին մասնակցելու նվազագույն պահանջներն են՝

  • 2020 թ. հուլիս ամսվա դրությամբ բակալավրի աստիճանի առկայություն
  • Հայերենի իմացություն:

Ծրագրին մասնակցելու առավելություններն են՝

  • Մասնագիտական աճի հնարավորություն
  • Մանկավարժի որակավորում
  • Մարզային համայնքների զարգացմանը նպաստելու հնարավորություն
  • Ֆինանսական աջակցություն
  • Նորարար մտքերը և նախագծերը իրականացնելու հարթակ
  • Առաջնորդության հմտությունների զարգացման հնարավորություն
  • Գաղափարակից մարդկանց հետ կապերի հաստատում
  • Կարիերայի զարգացման հնարավորություն:

«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ լրացնելով հետևյալ առցանց հայտադիմումը:

Ծրագրի պայմանների կամ հայտադիմումի վերաբերյալ ցանկացած հավելյալ ինֆորմացիայի համար կարող եք զանգահարել 041 530-039  հեռախոսահամարով կամ գրել էլեկտրոնային նամակ anzhela.avagyan@teachforarmenia.org հասցեին:

Բոլոր լուսանկարները տե´ս Պատկերասրահում:

[gallery ids="28270,28268,28265"]

Spread the article
©2024 All rights reserved.