2019թ. հոկտեմբերի 1-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ, որը նախագահում էր Ա. Հ. Մակարյանը:

Տնօրենության նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման՝ 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի ամփոփմանը վերաբերող և ընթացիկ հարցեր:

2018-2019 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանն ամփոփեց Ա.Դավթյանը՝ նշելով, որ առկա ուսուցման համակարգի 562 ուսանողներից առարկայական պարտքեր ունի 2 ուսանող, իսկ հեռակա ուսուցման 648 ուսանողներից առարկայական պարտքեր ունի 23 ուսանող, հեռացվել է 13 ուսանող:

Նիստի ընթացքում որոշվեց ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման՝ 2018-19 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի ամփոփման վերաբերյալ Ա.Դավթյանի զեկուցումը ընդունել ի գիտություն:

Ընթացիկ հարցերից էր Տավուշի թեմի կողմից տրամադրվող դրամական պարգևատրումը ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «ՀԼԳ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Գոհար Աշոտի Մխիթարյանին հատկացնելու վերաբերյալ հարցը, որի կապակցությամբ որոշվեց, ելնելով ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԽ-ի՝ 2019թ. սեպտեմբերի 13-ի №2 նիստի որոշումից, տվյալ պարգևատրումը հատկացնել Գոհար Մխիթարյանին:

Spread the article
©2024 All rights reserved.