2019թ. մարտի 4-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի (ԹԳՀԶԾ-TRDP) ներկայացուցիչների հանդիպումը ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների և աշխատակիցների հետ:

Հանդիպման նպատակն էր ուսանողների հետ իրականացնել քննարկում ԹԳՀԶԾ-ի գործունեության, նպատակների, արդյունքների, ուսանողների հետ հնարավոր համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:

Քննարկումը վարեցին Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի Իջևանի գրասենյակի տնօրեն Սոս Վարդումյանը, ԹԳՀԶԾ-ի մարզային գործունեությունը համակարգող տնօրեն Զորայր Կիրակոսյանը և նույն ծրագրի մարքեթինգի գծով դասընթացավար Անուշ Սարիբեկյանը:

Մասնավորապես նշվեց, որ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը (ԹԳՀԶԾ) Հայաստանի, Արցախի,  ինչպես նաև Ջավախքի (Վրաստան) համայնքների բնակիչներին տրամադրում է կրթական և ֆինանսական հնարավորություններ ձեռնարկատիրությունը զարգացնելու, աշխատատեղեր ստեղծելու և համայնքներում կյանքը բարելավելու համար: 2007 թվականից սկսած՝ ծրագիրն իրականացնում է համայնքների տնտեսական զարգացման բարելավման ծրագրեր Տավուշի մարզում:

Ներկայացվեց նաև դասընթացավարի օգնականի աշխատանքի մասին, որի համար կարող են դիմել ծրագիր կազմելու հմտություններին տիրապետող ուսանողներ:

Spread the article
©2024 All rights reserved.