- Main
- Ճանաչողական այցերով հագեցած էր Հեռակա ուսուցման «Պատմություն» մասնագիտության IV կուրսի ուսանողների ուսումնական պրակտիկան
2018թ. դեկտեմբերի 4-11-ին 2018-2019 ուստարվա ուսումնական պլանով նախատեսված ուսումնական պրակտիկայի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի «Պատմություն» մասնագիտության հեռակա ուսուցման IV կուրսի ուսանողները պրակտիկայի ղեկավար, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Ա.Մկրտումյանի ուղեկցությամբ ճանաչողական այցեր կատարեցին Իջևանի և Դիլիջանի տարբեր պատմամշակութային և այլ հաստատություններ:
Դեկտեմբերի 4-ին նրանք այցելեցին Իջևանի պատմաերկրագիտական թանգարան: Ուսումնական պրակտիկայի շրջանակներում ուսանողները ծանոթացան թանգարանի գործունեությանը, նմուշների հավաքագրմանը և առկա ցուցանմուշներին, իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին թանգարանի գիտաշխատողին:
Դեկտեմբերի 5-ին նույն կուրսի ուսանողները ճանաչողական այց կատարեցին ՀՀ ազգային արխիվի Տավուշի մարզի մասնաճյուղ: Նրանք ծանոթացան արխիվի պատմությանը, ֆոնդերին և արխիվի վարիչ պարոն Ռ.Վարդումյանից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Դեկտեմբերի 6-ին և 7-ին «Պատմություն» մասնագիտության IV կուրսի ուսանողները նույն պրակտիկայի շրջանակներում այցելեցին համապատասխանաբար Իջևանի Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցիներ, ծանոթացան եկեղեցիների պատմությանը, եկեղեցական տոներին և ծիսակարգին:
Դեկտեմբերի 11-ին նույն կուրսի ուսանողներն այցելեցին Դիլիջանի Հ.Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան և Դիլիջանի երկրագիտական թանգարան: Նրանք նախ տեղեկացան թագարանների ստեղծման պատմութուններին, գործունեությանը, այնուհետև շրջեցին բաժիններով և ծանոթացան թանգարաններում տեղ գտած իրերին ու նկարներին:
Նույն օրը ուսանողներն այցելեցին նաև Հաղարծին և Գոշավանք եկեղեցական համալիրներ: Բանահյուսական նյութերին և դրանց ստեղծման պատմություններին ծանոթանալուց հետո ուսանողները շրջեցին եկեղեցական համալիրների տարածքներով և ծանոթացան դրանց ճարտարապետական առանձնահատկություններին: