2018թ. դեկտեմբերի 14-ին ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում կայացավ «Ազդակ» սպորտային միջոցառումը, որով ամփոփվեց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միամսյակին (նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը) նվիրված՝ «Հավասար հնարավորություններ, հավասար իրավունքներ» խորագիրը կրող միջոցառումների շարքը: Այն կազմակերպվել էր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի մասնաճյուղի, ԵՊՀ ԻՄ-ի Այգեհովիտի համայնքային զարգացման կամավորական խմբի և Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի համագործակցությամբ:

Միջոցառմանը մասնակցում էին Գանձաքարի, Սևքարի, Ծաղկավանի միջնակարգ դպրոցների, «Հույսի կամուրջ» ՀԿ ԻՄ-ի, «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի սաները՝ թվով 40 մասնակից:

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, վարչական աշխատակիցներ, ուսանողներ, «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի տնօրեն Մ.Առաքելյանը, «Հույսի կամուրջ» ՀԿ ԻՄ-ի և դպրոցների մանկավարժներ:

Միջոցառումը վարեցին ԵՊՀ ԻՄ-ի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Ա.Վանեսյանը, ամբիոնի դասախոսներ Վ.Պողոսյանը և Պ.Կարապետյանը:

«Ազդակ» միջոցառման ընթացքում իրականացվեցին տարբեր վարժաձևեր (օձաձև անցում, վարժություն մարմնամարզական օղակներով, անցում պարկի միջով, օլիմպիական օղակի տեղափոխություն և այլն):

Հաղթեց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի մասնաճյուղի սաների թիմը:

Միջոցառման վերջում մասնակիցներն արժանացան շնորհակալագրերի և խրախուսական նվերների, իսկ հաղթող թիմը՝ նաև պատվոգրի և գավաթի:

Միջոցառման բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

Spread the article
©2024 All rights reserved.