2018թ. ապրիլի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ ուսանողների հետ ՀՀ ԱԱԾ մի քանի ներկայացուցիչների հանդիպումը, որին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի համակարգող Ա.Եգանյանը, ՈՒԳԸ համակարգող Ս.Ալավերդյանը, հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հ.Վանյանը:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Բագրատաշեն»  սահմանային վերահսկողության բաժնում աշխատելու մասին քննարկում

Նախ մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը ուսանողներին ներկայացրեց հանդիպման բուն նպատակը, այն է՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Բագրատաշեն» սահմանային վերահսկողության բաժնում աշխատանքի հնարավորության մասին իրազեկումը մեր ուսանողներին ու շրջանավարտներին, քննարկվելիք հարցերը:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Բագրատաշեն»  սահմանային վերահսկողության բաժնում աշխատելու մասին քննարկում

Այնուհետև ԱԱԾ աշխատակիցները ներկայացրին ազգային անվտանգության ծառայության համակարգի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն, աշխատանքի բնույթը, գործառույթները, դիմելու կարգը, պատասխանեցին ուսանողների հարցերին։

Ընդգծվեց, որ ՀՀ ԱԾ սահմանապահ զորքերում ծառայության անցնելու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության՝ մինչև 30 տարեկան արական և իգական սեռի այն քաղաքացիները, ովքեր՝

  1. անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների),
  2. ունեն բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
  3. տիրապետում են հայերեն և որևէ օտար լեզվի,
  4. ֆիզիկական պատրաստականությամբ, մասնագիտական որակներով, առողջական վիճակով, գործնական, անձնական և բարոյական հատկանիշներով համապատասխանում են ազգային անվտանգության ծառայողին ներկայացվող պահանջներին:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Բագրատաշեն»  սահմանային վերահսկողության բաժնում աշխատելու մասին քննարկում

Հանդիպման ընթացքում ուսանողները ստացան իրենց հետաքրքող հարցերի պատասխանները:

Վերջում մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը շնորհակալություն հայտնեց աշխատանքի լավ առաջարկությամբ մասնաճյուղ այցելած ԱԱԾ ներկայացուցիչներին, ևս մեկ անգամ խոսեց առաջարկվող աշխատանքի պատվաբեր լինելու և մեծ պատասխանատվության մասին՝ ընդգծելով, որ մեր անվտանգության երաշխավորն է սահմանում կանգնած մարդը:

Ներկայացվեց, որ մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման համակարգերի այն ուսանողներն ու  շրջանավարտները, ովքեր ցանկություն ունեն աշխատանքի անցնելու ԱԱԾ սահմանապահ զորքերի «Բագրատաշեն» սահմանային վերահսկողության բաժնում, կարող են դիմել ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնի համակարգող Արփինե Եգանյանին  (հեռ.՝ 077 03 10 65, էլ.հասցե՝ yeganyanarpine@gmail.com):

Spread the article
©2024 All rights reserved.