- Main
- Էրազմուս+ ծրագրի շրջանակներում ԵՊՀ ԻՄ ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչի այցը Բրատիսլավայի տնտեսագիտության և բիզնեսի համալսարան
Բրատիսլավայի տնտեսագիտության և բիզնեսի համալսարան այցի ընթացքում Գարիկ Սիրոյանը ներգրավված է եղել 19-րդ Միջազգային դասավանդման շաբաթի աշխատանքներում, որին մասնակցում էին մեկ տասնյակից ավել դասախոսներ՝ 6 երկրներից (Սլովակիա, Հայաստան, Գերմանիա, Լիտվա, Ուկրաինա, Մարոկկո):
Այցի և Միջազգային շաբաթի մասնակցության ընթացքում հանդես է եկել դասախոսություններով Տնտեսագիտության ֆակուլտետի տնտեսական քաղաքականության և տնտեսական զարգացման մասնագիտությունների բակալավրիատի տեղացի և օտարերկրացի ուսանողների համար՝ «Միգրացիան որպես մարդկային կապիտալի վերարտադրման գործոն» և «Միգրացիոն քաղաքականության տնտեսական հետևանքները» թեմաներով:
Դասախոսություններից զատ՝ կազմակերպվել են առանձին հանդիպումներ և քննարկումներ բուհի ղեկավարության, մասնավորապես՝ ռեկտորի՝ պրոֆեսոր Ֆերդինանդ Դանոյի, միջազգային կապերի գծով ռեկտորի տեղակալ Բորիս Մատոշի, Տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ծրագրին մասնակցող այլ երկրների գործընկերների հետ, որի ժամանակ դիտարկվել են հետագա համագործակցության հնարավորություններ:
«Ընդհանուր առմամբ այցը բավական արդյունավետ էր և հագեցած դասախոսություններով ու քննարկումներով: Ուզում եմ նշել, որ այն արդյունավետ էր ինչպես անհատական կարողությունների, այնպես էլ միջբուհական կապերի զարգացման տեսանկյունից», - մեզ հետ զրույցում նշեց Գ. Սիրոյանը: