2026 թ. ապրիլի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության անդամ Կատրին Լըսեմպլի հետ հանդիպում, որին ներկա էին ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ. Օթարյանը, տնօրենի խորհրդական Ա. Մակարյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ն. Գրիգորյանը, Օտար լեզուների ամբիոնի ներկայացուցիչներ՝ «Ֆրանսերեն և գրականություն» կրթական ծրագրի ղեկավար Ռ. Միրզոյանը, դասախոս Ա. Հովհաննիսյանը, Ժ. Ղալթախչյանը, Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի պատասխանատու Մերի Գասպարյանը և ուսանողներ:

Հանդիպման նպատակը «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության կողմից ԵՊՀ ԻՄ «Ֆրանսերեն և գրականություն» կրթական ծրագրի ուսանողներին կրթաթոշակներ հանձնելն էր:

Միության ներկայացուցիչ Կատրին Լըսեմպլը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց ուսանողների կատարած աշխատանքները՝ դրանք համարելով խրախուսանքի արժանի:

Հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ. Օթարյանը՝ մասնաճյուղի հետ սերտ համագործակցության համար գոհունակություն և շնորհակալություն հայտնելով «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միությանը:
Հաջորդիվ Կատրին Լըսեմպլը կրթաթոշակներ հանձնեց «Ֆրանսերեն և գրականություն» կրթական ծրագրի վճարովի ուսուցման համակարգում սովորող 10 ուսանողուհիների՝ Հ. Ջանինյանին, Դ. Մելիքյանին, Մ. Խաչինյանին, Ա. Աղինյանին, Գ. Եգանյանին, Հ. Դավթյանին, Լ. Վարդանյանին, Թ. Էլլարյանին, Ա. Բլբուլյանին, Լ. Մադաթյանին, անվճար ուսուցման համակարգում սովորող 3 ուսանողուհիների՝ Մ. Քարտաշյանին, Է. Մկրտումյանին, Լ. Սարգսյանին, ովքեր ակտիվորեն նպաստել են Տավուշի մարզի դպրոցներում ֆրանսերենի զարգացմանը և տարածմանը: 

Կրթաթոշակ ստացած ուսանողները ևս շնորհակալություն հայտնեցին՝ վստահեցնելով, որ մեծ եռանդով ու սիրով կշարունակեն աշխատել:
 

Spread the article
©2026 All rights reserved.