- Main
- Հանդիպում-աջակցող ցանցի ֆորումում ներկայացվեցին ԵՊՀ ԻՄ ուսուցման ծրագրերը, որոնք ԿԳՄՍՆ կողմից երաշխավորվել են որպես լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրեր
Հանդիպում-ֆորումին ԵՊՀ ԻՄ կողմից ներկայացվեցին օրերս ԿԳՄՍ նախարարության կողմից որպես լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրեր երաշխավորված ԵՊՀ ԻՄ ուսուցման ծրագրերը:
Ընդգծվեց, որ վերապատրաստման ծրագրերը նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների, համայնքային ծառայողների, պետական և մասնավոր հատվածի մասնագետների, ղեկավարների և բոլոր ցանկացողների համար: Դրանք կոչված են զարգացնելու մասնակիցների կառավարման, ռազմավարական պլանավորման, կազմակերպական և հաղորդակցական հմտությունները:
Նշվեց, որ դասերը կանցկացնեն բուհի առաջատար մասնագետները առկա, առցանց և խառը ձևաչափերով՝ խմբային և անհատական տարբերակներով:
ԵՊՀ ԻՄ ներկայացուցիչը նաև պատասխանեց հանդիպում-ֆորումի մասնակիցների ուղղած հարցերին և հավելեց, որ բուհի պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան էջի միջոցով ամեն դասընթացի վերաբերյալ կտրամադրվի տեղեկատվություն: