- Main
- Իջևանի Ս. Սարգսյանի անվան համար 1 հիմնական դպրոցի աշակերտների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
Այցի ընթացքում ԵՊՀ ԻՄ ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Մ. Աթոյանը և դասախոս Գ. Գուլակյանը աշակերտներին ցուցաբերեցին մասնագիտական աջակցություն՝ նրանց ուղղորդելով նախագծային աշխատանքների կատարելագործման և ավարտական փուլերի կազմակերպման հարցերում:
Հանդիպումն անցավ ակտիվ և հետաքրքիր մթնոլորտում, մասնագետները պատասխանեցին աշակերտներին հետաքրքրող հարցերին:
Վերջում ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի վարիչ Լ. Բեգինյանի ուղեկցությամբ աշակերտների համար կազմակերպվեց շրջայց մասնաճյուղում:
Ներկայացվեցին ԵՊՀ ԻՄ ֆակուլտետները, գործող կրթական ծրագրերն ու հնարավորությունները, ուսանողական կյանքի առանձնահատկությունները:
Այցը նպաստեց աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը և համալսարան-դպրոց կապի ամրապնդմանը: