ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2026-2027 ուստարվա բակալավրի հեռակա ուսուցման ընդունելություն՝ հետևյալ կրթական ծրագրերով․

  • Հոգեբանություն,

  • Պատմություն,

  • Տարրական մանկավարժություն և մեթոդիկա,

  • Ֆինանսներ (ըստ ոլորտի),

  • Զբոսաշրջություն:

Ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերն ընդունվում են ս.թ. սեպտեմբերի 5-25-ը (մինչև ժամը 18:00-ն): 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

Մինչև դիմում-հայտ լրացնելը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի (ԵՊՀ ԻՄ) հեռակա ուսուցման դիմորդը սահմանված օրերին և ժամերին այցելում է ԵՊՀ ԻՄ ընդունող հանձնաժողով, ստանում է ԳԹԿ անձնական համար, որից հետո dimord.am կայքում գրանցվում և լրացնում է դիմում-հայտը։ 

Անհրաժեշտ է նախօրոք ունենալ ներքոնշյալ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները (բնօրինակները) և պատճենները: Բնօրինակն առցանց կցվում է, իսկ ընդունվելուց հետո ներկայացվում է ընդունող հանձնաժողովին: Եթե դիմորդը մասնակցել է 2026 թվականի բուհերի առկա ընդունելության քննություններին, ապա կարող է օգտագործել այդ ժամանակահատվածում ԳԹԿ-ի կողմից տրված անձնական համարը:

Դիմորդները կարող են մրցույթին ներկայացնել միասնական քննությունների դրական գնահատական(ներ)ը  կամ հանձնել նոր քննություններ: Այս դեպքում մրցույթում կօգտագործվեն ավելի բարձր գնահատականները:

Դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի մինչև երեք մասնագիտությունների  մրցույթին, որոնց համար սահմանված են ընդունելության միևնույն քննությունները։ Դիմորդն ընդունելության դիմում-հայտում իր ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ պետք է հայտագրի մասնագիտությունները և տվյալ մասնագիտության համար սահմանված առավելագույնը երկու ընդունելության քննությունները: Դիմում-հայտերի առաջին տողով նշված մասնագիտությունն ունի գերակայություն:

Հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննություն­ները ԳԹԿ-ն կանցկացնի  հոկտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում:

Քննության օրվա, ժամի և վայրի մասին տեղեկություններ կուղարկվեն դիմորդ­ների էլեկտրո­նային հասցեին: Այն պետք է տպել, և անձը հաստատող փաստաթղթով քննության օրը մոտենալ համապատասխան քննական կենտրոն:

Դիմորդը պետք է ուշադիր և հետևողական լինի դիմում-հայտում նշած իր էլեկտրոնային հասցեին:

Դիմում-հայտը լրացնելուց սկսած մինչև ընդունելության ցուցակների հրապարակումը, ցանկացած տեղեկատվու­թյուն դիմորդին տրամադրվելու է էլեկտրոնային փոստով, որը համարվում է պաշտոնական տեղեկատվություն:

Լրացուցիչ տեղեկություններ կտեղադրվեն ԵՊՀ ԻՄ պաշտոնական կայքէջի «Ընդունելություն» բաժնում:

2026-2027 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

1.    ԳԹԿ-ի անձնական համար: 

2.    Ավարտական փաստաթուղթ (ատեստատ կամ դիպլոմ` միջուկի հետ):

3.    4 լուսանկար (3×4 սմ չափսի), 1 լուսանկար (էլեկտրոնային տարբերակով):

4.    Անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական/ (բնօրինակը և պատճենը, բնօրինակը վերադարձվում է՝ համապատասխանության ստուգումից հետո):

5.    Զինվորական գրքույկ՝ առկայության դեպքում (բնօրինակը և պատճենը, բնօրինակը վերադարձվում է՝ համապատասխանության ստուգումից հետո) կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին:

6.    2026 թ. հեռակա ընդունելության կարգի կանոնների կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության կամ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները)), առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքներ):

7.    Միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները (առկայության դեպքում):

8.    «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր (միասնական քննության դրական գնահատականը պահպանելու դեպքում):

9.    Առկա ուսուցման համակարգում սովորող անձինք հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը:

10.    Վճարելու վերաբերյալ անդորրագիր: Դիմորդը դիմում-հայտ լրացնելուց հետո ԳԹԿ-ին է փոխանցում յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին (900018003401) փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը:

Անկախ քննության արդյունքից` վճարված գումարը չի վերադարձվում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. 

Հեռակա ուսուցման ընդունելության քննություններին մասնակցող դիմորդները պետք է յուրաքանչյուր քննության համար սահմանված 1500 դրամը վճարեն միայն ԳԹԿ հաշվե­համարին` նշելով ստորև ներկայացված տվյալները.

 

Ստացող

«Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ

 

Հաշվեհամար900018003401
Նպատակ

Ընդունելության քննության վճար

ՊԱՐՏԱԴԻՐ  ՆՇԵԼ  ՆԱԵՎ

դիմորդի անուն-ազգանունը և հայրանունը

 

Վերոնշյալ տվյալների բացակայության դեպքում (հատկապես դիմորդի անուն-ազգանունը, հայրանունը), վճարման կտրոնը կհամարվի անվավեր:

Ընդունելության քննությունների հեռակա ուսուցման ընդունելության կանոնների 41-43-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները վարձավճարից ազատվում են:

Ընդունելության մասնագիտությունները, քննությունները, տեղերը և վարձաչափերը տե՛ս այստեղ :

Բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության կանոնները տե՛ս այստեղ :

Ուսման տևողությունը 5 տարի է: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ հեռակա ուսուցմամբ կարող են ընդունվել առնվազն միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք՝ առանց տարիքային սահմանափակման:

Հասցեն՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 1:

Կայքէջ՝ ijevan.ysu.am

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԵՊՀ ԻՄ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վ. Աղաբաբյանին (096 987 654) և Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի վարիչ Լ. Բեգինյանին (094 03 21 12):

Spread the article
©2026 All rights reserved.