- Գլխավոր
- Faculty
- Հումանիտար գիտությունների ֆակուլտետ
- Հոգեբանություն
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Տրամադրելու բազմակողմանի գիտելիքներ հոգեբանության հիմնարար ոլորտների՝ ընդհանուր հոգեբանության, սոցիալական, զարգացման, կլինիկական հոգեբանության վերաբերյալ, տալու խոր տեսական հենք հոգեկանի կառուցվածքը, զարգացումը, ախտաբանական դրսևորումները հասկանալու, մեկնաբանելու և վերլուծելու համար:
Զարգացնելու ուսանողների մասնագիտական կարողությունները՝ ուսուցանելով հոգեախտորոշման, հոգեբանական հետազոտության իրականացման, հոգեբանական խորհրդատության սկզբունքներն ու մեթոդները:
զարգացնելու ուսանողների ընդհանրական մտավոր կարողությունները՝ վերլուծություն, համեմատություն և համադրում, քննադատական մտածողությունը, տարբեր աղբյուրներից տեղեկատվություն հայթայթելու, մեկնաբանելու և ներկայացնելու կարողությունը:
զարգացնելու ուսանողների աշխատանքային գործունակությունը՝ իրենց ուսումնառության ոլորտին և մակարդակին համապատասխան:
օգնելու նրանց՝ կիրառելու մասնագիտական կարողությունները արդի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:
«Հոգեբանություն» կրթական ծրագրի շրջանավարտները ինքնուրույն մասնագիտական գործունեության հնարավորություն կունենան հոգեախտորոշման, հոգեբանական աջակցության, առողջապահական, մասնագիտական գործունեության, սոցիալական խնամքի և կրթական ոլորտներում:
Շրջանավարտները կարող են աշխատել.
խնամքի և պաշտպանության ցերեկային կենտրոններում.որպես սոցիալական խնամք և հոգեբանական աջակցություն իրականացնող մասնագետներ,
հիմնական և ավագ դպրոցներում որպես հոգեախտորոշիչ,
զարգացնող, հոգեշտկող և աջակցող հոգեբան-մասնագետներ,
կազմակերպություններում որպես անձնակազմի հետ աշխատող հոգեբաններ,
փորձառու հոգեբանի ղեկավարությամբ (սուպերվիզիայի ներքո) հոգեբանական ծառայության կենտրոններում որպես հոգեբանական ախտորոշում և աջակցություն իրականացնող մասնագետներ:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը մագիստրատուրայում:
Սույն ծրագրով ուսումնառության օժանդակության համար առկա են բազմազան ռեսուրսներ՝ մասնագիտական գրականություն (հայերեն, ռուսերեն և անգլերեն), էլեկտրոնային գրադարան, քանակական հետազոտությունների համար նախատեսված համակարգչային ծրագրեր, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ դասախոսություններ իրականացնելուն հարմարեցված լսարաններ: Ուսանողները մասնակցում են լաբորատորիաների աշխատանքներին, ինչպես նաև միջազգային համագործակցության շրջանակներում լաբորատորիաների կողմից իրականացվող միջմշակութային ուսումնասիրություններին:
Ֆակուլտետի դասախոսական անձնակազմը կիրառում է դասավանդման և ուսումնառության նորարարական մեթոդներ և միջոցներ՝ բանավեճեր, փոքր խմբերով աշխատանքներ, հետազոտական առաջադրանքներ, որոնք նպաստում են ծրագրի կրթական վերջնարդյունքների ձեռքբերմանը: