- Գլխավոր
- Faculty
- Հումանիտար գիտությունների ֆակուլտետ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Հումանիտար գիտությունների ֆակուլտետը գործում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեության սկզբից ևեթ՝ 1994 թ.-ից, երբ ՀՀ կառավարության որոշմամբ Իջևանի տարածաշրջանային քոլեջը վերակազմավորվեց որպես ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ՝ առաքելություն ունենալով բավարարելու ՀՀ հյուսիսարևելյան տարածաշրջանի կադրային պահանջները, պատրաստելու կայուն գիտելիքներով, բազմակողմանի կրթություն ստացած, ազգանպաստ գործունեությամբ զբաղվող մասնագետներ, կասեցնելու սահմանամերձ շրջաններից երիտասարդության արտահոսքը:
Հումանիտար գիտությունների ֆակուլտետի առաջին դեկանն է եղել հ.գ.թ., դոցենտ Ռուբեն Աղուզումցյանը: Տարբեր տարիների ֆակուլտետի դեկաններ են եղել Արտաշես Պապոյանը (բ.գ.դ., պրոֆեսոր), Սամվել Առաքելյանը (պ.գ.թ., դոցենտ), Ռաֆիկ Նահապետյանը (պ.գ.դ., դոցենտ), Վարդան Ալեքսանյանը (պ.գ.թ., դոցենտ), Աշոտ Ներսիսյանը (պ.գ.դ., պրոֆեսոր), Վաչագան Ավագյանը (բ.գ.թ., դոցենտ), Կարինե Պողոսի Պողոսյանը (բ․գ․թ․, դոցենտ), 2024 թվականից դեկանի պաշտոնակատար է նշանակվել պ․գ․թ․, դոցենտ Նաթելլա Սերոժի Գրիգորյանը։
Տարիների ընթացքում ֆակուլտետի կառուցվածքում կատարվել են մասնակի փոփոխություններ: Հումանիտար գիտությունների ֆակուլտետում այժմ գործում են հետևյալ ամբիոնները.
Ֆակուլտետում ուսուցումը կազմակերպվում է «Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հոգեբանություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրերով:
էլ. փոստ՝ humanitar_ib@ysu.am, natella.grigoryan@ysu.am