Կրթական ծրագրի մասնագիրը

Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
041301.04.7 - Կառավարում
Մասնագիտացումը՝
041301.04.7 - Գործարար վարչարարություն (կառավարում)
Շնորհվող որակավորումը՝
Կառավարման մագիստրոս
Ծրագրի ուստարին՝
2025/2026
Ուսուցման ձևը՝
Հեռակա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
Հեռակա ուսուցման ձևով ԵՊՀ ԻՄ մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
1. «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրով հեռակա ուսուցման ձևով մագիստրատուրայի ընդունելության մրցույթին հարցազրույցով առանց ընդունելության քննության կարող են մասնակցել ԵՊՀ ԻՄ տնօրենի հրամանով սահմանված ատեստավորման գնահատականի և ՄՈԳ-ի նվազագույն շեմը հաղթահարած.
1.1.«Գործարարություն և վարչարարություն» մասնագիտական ուղղության և «Տնտեսագիտություն» մասնագիտության ԵՊՀ ԻՄ տնօրենի հրամանով հաստատված կրթական ծրագրերի ԵՊՀ ԻՄ և այլ բուհերի բակալավրի առկա և հեռակա ուսուցման ձևերի վերջին երեք տարվա շրջանավարտները,
1.2 ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած և վերջին երեք տարվա ընթացքում զորացրված «Գործարարություն և վարչարարություն» մասնագիտական ուղղության և «Տնտեսագիտություն» մասնագիտության ԵՊՀ ԻՄ տնօրենի հրամանով հաստատված կրթական ծրագրերի ԵՊՀ ԻՄ և այլ բուհերի բակալավրի առկա և հեռակա ուսուցման ձևերի շրջանավարտները:
Հեռակա ուսուցման ձևով ԵՊՀ ԻՄ մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները: 1. «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրով հեռակա ուսուցման ձևով մագիստրատուրայի ընդունելության մրցույթին հարցազրույցով առանց ընդունելության քննության կարող են մասնակցել ԵՊՀ ԻՄ տնօրենի հրամանով սահմանված ատեստավորման գնահատականի և ՄՈԳ-ի նվազագույն շեմը հաղթահարած. 1.1.«Գործարարություն և վարչարարություն» մասնագիտական ուղղության և «Տնտեսագիտություն» մասնագիտության ԵՊՀ ԻՄ տնօրենի հրամանով հաստատված կրթական ծրագրերի ԵՊՀ ԻՄ և այլ բուհերի բակալավրի առկա և հեռակա ուսուցման ձևերի վերջին երեք տարվա շրջանավարտները, 1.2 ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած և վերջին երեք տարվա ընթացքում զորացրված «Գործարարություն և վարչարարություն» մասնագիտական ուղղության և «Տնտեսագիտություն» մասնագիտության ԵՊՀ ԻՄ տնօրենի հրամանով հաստատված կրթական ծրագրերի ԵՊՀ ԻՄ և այլ բուհերի բակալավրի առկա և հեռակա ուսուցման ձևերի շրջանավարտները: 1.3 «Գործարարություն և վարչարարություն» մասնագիտական ուղղության և «Տնտեսագիտություն» մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի և այլ ծրագրերի շրջանավարտների համար, ովքեր չեն հաղթահարել ԵՊՀ ԻՄ տնօրենի հրամանով սահմանված ատեստավորման գնահատականի և ՄՈԳ-ի նվազագույն շեմը, ինչպես նաև ՀՀ զինված ուժերում ծառայած և երեք տարուց ավելի վաղ զորացրված դիմորդների համար, ընդունելությունը կատարվում է «Կառավարում /ըստ ոլորտի/» բակալավրի կրթական ծրագրի վերջնարդյունքներին համապաստասխան հարցաշարով անցկացված քննության արդյունքների հիման վրա՝ մրցութային կարգով։

2. Ծրագրի նպատակները
Գործարար վարչարարություն (կառավարում) մագիստրոսական ծրագրի նպատակը բիզնեսի ոլորտի մրցունակ կառավարիչների՝ մենեջերների պատրաստումն է:
3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները

Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․

  1. Մասնագիտական գիտելիք և իմացություն
    1. Ներկայացնելու ISO 9001:2015 միջազգային ստանդարտներին համապատասխան որակի և ռիսկերի կառավարման ընդհանուր համակարգերի ձևավորման սկզբունքներն ու պահանջները:
    2. Քննարկելու կազմակերպության նյութական, տեղեկատվական և այլ հարակից հոսքերի, ռազմավարական և ֆինանսական կառավարման ընդհանուր համակարգերի ձևավորման և վերլուծության ժամանակակից տեխնոլոգիաները:
    3. Կիրառելու, դասակարգելու կառավարչական որոշումների ընդունման, աշխատանքների նախագծման և իրականացման մեթոդները՝ արտաքին փոփոխվող միջավայրում գործող կազմակերպությունների համար:
    4. Դասակարգելու կազմակերպություններում ինովացիայի և մարքեթինգի կառավարման, գործարար գործընթացների ռեինժինիրինգի ժամանակակից տեխնոլոգիաները:
    5. Նկարագրելու մարքեթինգային հետազոտությունների, անձնակազմի խթանման և գնահատման մեթոդները, առաջնորդության և կորպորատիվ կառավարման մեթոդաբանությունը:
    6. Սահմանելու աշխատանքային հարաբերությունների պետական կարգավորման մոտեցումները, կառավարչական հաշվառման և բյուջետավորման համակարգերի կառավարման մեթոդները:
    7. Սահմանելու կառավարչական հիմնախնդիրների լուծմանն առնչվող հոգեբանական դրույթները և կազմակերպական վարքի էթիկայի նորմերը:
  2. Գործնական մասնագիտական կարողություններ
    1. Կառուցելու կազմակերպության որակի կառավարման համակարգի և գործարար գործընթացների իրականացման մոդելներ:
    2. Նախագծելու կազմակերպության արդյունավետ կառավարման համար բյուջեների ձևավորման և կառավարչական հաշվառման համար տվյալների բազա, մասնակցելու լոգիստիկական ցանցի ձևավորման աշխատանքներին:
    3. Ընտրելու տարատեսակ մարքեթինգային ռազմավարություններ, ֆինանսական գործիքներ և ընդունելու արդյունավետ կառավարչական որոշումներ:
    4. Առաջարկելու կազմակերպության ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգ՝ ֆինանսական կայունության ամրապնդման համար:
    5. Առաջարկելու նոր կիրառություններ տվյալ բիզնես ոլորտում օգտագործվող պլանավորման, կազմակերպման և վերահսկման ժամանակակից մեթոդների և տեղեկատվական համակարգերի ներդրման համար:
    6. Կազմակերպելու աշխատանքը բարձր արդյունավետություն ապահովելու համար` և՛ որպես խմբի անդամ, և՛ որպես խմբի ղեկավար:
  3. Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
    1. Դրսևորելու վերլուծական, ստեղծագործական, քննական և նորարարական մոտեցում՝ մասնագիտական և/կամ միջմասնագիտական ոլորտների խնդիրների, ինչպես նաև հետազոտական հիմնախնդիրների բացահայտման, լուծման և նոր գաղափարների ձևավորման համար:
    2. Կիրառելու մասնագիտական հաղորդակցման միջոցները ազգային և միջազգային մակարդակներում մասնագիտական և ոչ մասնագիտական լայն հանրությանը՝ իր եզրահանգումները, հիմնավորումները և հետազոտության արդյունքները հստակ ու համակարգված ներկայացնելու համար:
    3. Վարժ կիրառելու առաջադեմ ՏՀՏ-ներ մասնագիտական և/կամ միջմասնագիտական ոլորտներում նոր և բարդ խնդիրների լուծման ու հետազոտությունների կատարմանը օժանդակելու համար:
    4. Իրականացնելու մասնագիտական և կամ ոչ մասնագիտական ոլորտներին առնչվող քանակական և որակական տվյալների վերլուծություն և գնահատում՝ ոչ ամբողջական կամ սահմանափակ տեղեկատվության պայմաններում եզրահանգումներ անելու և որոշումներ կայացնելու նպատակով:
    5. Բարդ և անծանոթ աշխատանքային իրադրություններում կայացնելու կառավարման ռազմավարական որոշումներ՝ հիմնվելով համապատասխան մասնագիտական գիտելիքների, պատմամշակութային, էթնիկ և կայուն զարգացման գործոնների վրա:
    6. Ինքնուրույն ստեղծել և ղեկավարել մասնագիտական կամ հետազոտական թիմ և պատասխանատվություն ստանձնել համագործակցային միջավայրի ձևավորման և թիմի անդամների մասնագիտական առաջընթացի համար:
    7. Ինքնուրույն բացահայտելու իր կրթական պահանջմունքները և մասնագիտական զարգացման կարիքները՝ ուսումնառությունը շարունակելու նպատակով:
    8. Նպաստելու քաղաքացիական հասարակության զարգացմանը, ազգային արժեհամակարգի, պատմամշակութային փորձի և համամարդկային արժեքների տարածմանը:
4. Գնահատման ձևերը
Հետազոտական աշխատանք
Լուսապատկերաշար
Բանավոր հարցում
Գործնական աշխատանք
Թեմատիկ աշխատանք
Կիսամյակային ամփոփիչ աշխատանք
Թղթապանակ
Ինքնագնահատում, փոխգնահատում
Ռեֆերատ
Էսսե
Խմբային ներկայացում
Տարաբնույթ առաջադրանքներ
Զեկուցումներ
Ուսումնական նախագծեր
Գրավոր կարճ հաղորդագրություններ
Ստուգարքներ
Քննութուններ
Մագիստրոսական թեզի պաշտպանություն։
5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել կազմակերպությունների` ցածր, միջին և բարձր օղակի պաշտոններում:
Ծրագրի շրջանավարտները կարող են նաև շարունակել իրենց ուսումը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ասպիրանտուրայում:
6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Ուսումնառության օժանդակության ռեսուրսներ տպագիր նյութեր,
էլեկտրոնային ռեսուրներ,
համացանցային կայքեր:
Ուսումնառության օժանդակության ձևեր.
պասիվ, ակտիվ և ինտերակտիվ ուսուցման մեթոդներ,
տեսողական (շնորհանդեսային) և տեսալսողական միջոցներ:
7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
ՀՀ որակավորումների ազգային շրջանակը (հաստատված ՀՀ կառավարության 2016թ. հուլիսի 7-ի N714-ն որոշմամբ)
Երևանի պետական համալսարանի մագիստրոսի կրթական ծրագրի կառուցվածքը և բովանդակությունը (հաստատված 2023թ. մարտի 23-ին ԵՊՀ գիտական խորհրդում),
Երևանի պետական համալսարանի մագիստրոսի կրթական ծրագրի կառուցվածքը և բովանդակությունը (հաստատված 2023թ. ապրիլ 29-ին ԵՊՀ ԻՄ գիտականն խորհրդում),
ԵՊՀ «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագիր
8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
1.Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
·ներկայացնելու դասընթացի նպատակները և խնդիրները, մեկնաբանելու և պարզաբանելու դասընթացի կրթական վերջնարդյունքները և դրանց կապն ու համադրումը համապատասխան կրթական ծրագրի վերջնարդյունքների հետ,
·կիրառելու դասավանդման, ուսումնառության և գնահատման ժամանակակից մեթոդներ և տեխնոլոգիաներ,
·կիրառելու ուսանողներին մոտիվացնող և նրանց ակտիվությունը խրախուսող մեխանիզմներ և մեթոդներ,
·սահմանելու կրթական ընդհանուր նպատակ և ջանքեր ներդնելու դրա իրականացման ուղղությամբ,
·զարգացնելու ոսանողների վերլուծական, փաստերն ու իրողությունները ընդհանրացնելու, երևույթները համակողմանիորեն գնահատելու, եզրակացություններ կատարելու և տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունները,
·կազմելու դասընթացի փաթեթ։
Հետազոտական
·իրականացնելու գիտահետազոտական աշխատանքներ,
·վերլուծելու մանկավարժական սեփական գործունեության արդյունավետությունը,
·կիրառելու միջառարկայական և համալիր հետազոտությունների մեթոդաբանություններ,
·ճիշտ ընտրելու և համադրելու հետազոտությունների իրականացման և կիրառվող ուսուցման մեթոդները
Հաղորդակցման
·ուսանողի հետ հաստատելու միջանձնային և կառուցողական հարաբերություններ,
·արդյունավետ պլանավորելու դասընթացը և դասապրոցեսը, կառավարելու լսարանը, բոլոր ուսանողներին դարձնելու ուսումնական գործընթացի ակտիվ մասնակիցներ,
·հաղորդակցվելու որևէ օտար լեզվով,
·պահպանելու մանկավարժական և մասնագիտական էթիկայի կանոնները,
· պահպանելու բարձրագույն կրթության ոլորտի իրավական նորմերը։
ՏՀՏ կիրառություն
·ուսումնական գործընթացում ազատ կիրառելու համակարգչային հիմնական ծրագրերը (MS Office փաթեթ՝ Word, Excel, Power-Point, Internet, e-mail ),
·պատրաստելու և ներկայացնելու լուսացուցադրություններ,
·օգտագործելու առցանց ուսուցման տեխնոլոգիաներ,
·կիրառելու Moodle հարթակը դասապրոցեսը իրականացնելու համար։
2. Մասնագիտական կարողություններ
·ներկայացնելու և մեկնաբանելու կառավարման ոլորտի հիմնախնդիրները և ուսումնասիրության ժամանակակից մեթոդաբանական հիմքերը,
·սահմանելու դասավանդվող դասընթաց(ներ)ի հիմնական հասկացությունները, ուսումնասիրության հայեցակարգային մոտեցումները,
·ուսուցման գործընթացում ստեղծելու միջառարկայական կապեր,
·ձևակերպելու դասավանդվող առարկայի ոլորտում խնդիրներ, ընտրելու անհրաժեշտ ուսումնական նյութեր և ուսուցման միջոցներ,
·կիրառելու ոլորտի խնդիրների ուսումնասիրման մեթոդական առաջավոր փորձը և դրսևորելու ստեղծագործական մոտեցումներ։
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
Որակավորման կամ գիտական աստիճանի առկայություն դասավանդվող · դասընթացի/մոդուլի ոլորտում:
· Գիտական աստիճանի և կոչման առկայություն:
· Հետազոտական աշխատանքների առկայություն տնտեսագիտության կամ դասավանդվող դասընթացի /մոդուլի ոլորտում:
·Մասնակցություն հանրապետական և միջազգային գիտաժողովների:
Մանկավարժական փորձ
·Գիտական կամ մանկավարժական աշխատանքի փորձառություն՝ բացի «դասախոս» տարակարգի համար (նվազագույնը 3 տարի)։
·Մասնակցություն որակավորման բարձրացման դասընթացներին վերջին 5 տարիների ընթացքում։
·Մասնագիտական պրակտիկ գործունեության փորձառություն /ցանկալի է/:
Գիտամանկավարժական կամ պրակտիկ աշխատանքի փորձ
·Գիտական կամ մանկավարժական աշխատանքի փորձառություն՝ բացի «դասախոս» տարակարգի համար (նվազագույնը 3 տարի)։
·Մասնակցություն որակավորման բարձրացման դասընթացներին վերջին 5 տարիների ընթացքում։
·Մասնագիտական պրակտիկ գործունեության փորձառություն /ցանկալի է/:
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: