ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում պաշտոնապես բացվեց Հոգեբանական, ուսումնախորհրդատվական կենտրոնը
              2025 թ. հոկտեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Հոգեբանական, ուսումնախորհրդատվական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին ԵՊՀ ԻՄ տնօրեն Մհեր Օթարյանը, ԵՊՀ ակադեմիական / ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը, բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, հոգեբանական և սոցիալական ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների ներկայացուցիչներ: