2026 թ. հունիսի 11-ին Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում հանդիսավոր կերպով բացվեց ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի՝ 2025 թ. շրջանավարտների աշխատանքների ցուցահանդեսը:

«Կավի սահման» խորագրով ցուցահանդեսի կազմակերպման գործում մեծ դեր են ունեցել ԵՊՀ ԻՄ դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի դասախոսներ Վահրամ Գալստյանը և Աղասի Ղազարյանը:

Ցուցահանդեսում ներկայացված էին Կիրառական արվեստի ֆակուլտետի շրջանավարտներ Լ. Սարգսյանի, Վ. Գևորգյանի, Դ. Ղալթախչյանի, Ա. Թամրազյանի, Ն. Թամրազյանի, Է. Ամյանի, Տ. Այդինյանի և Ա. Փիրումյանի՝ կոնցեպտուալ և քանդակային խեցեգործական աշխատանքների 16 հավաքածուներ:

Հանդիսավոր բացմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, շրջանավարտներ, մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, արվեստասերներ, հյուրեր:
Բացման և ողջույնի խոսքով հանդես եկան Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վահան Աղաբաբյանը, Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Համլետ Ասատրյանը, Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի դասախոսներ Վահրամ Գալստյանը և Աղասի Ղազարյանը, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դոցենտ Լևոն Լաչիկյանը, արվեստագետ Լիլիթ Սարգսյանը:

Նրանք ողջունեցին ցուցահանդեսի այցելուներին, շնորհակալություն հայտնեցին բուհի ղեկավարությանը, ցուցահանդեսի կազմակերպման բոլոր աջակիցներին ու մասնակիցներին, ընդգծեցին ցուցահանդեսի կարևորությունը բուհ-շրջանավարտ կապի ամրապնդման առումով, նմանատիպ նախաձեռնությունների նշանակությունը կրթօջախի և մարզի հոգևոր-մշակութային կյանքում:

Այցելուներին մեծապես տպավորեցին ներկայացված հավաքածուները՝ կատարման վարպետությամբ և ինքնատիպ լուծումներով:

«Վերնատուն» պատկերասրահում բացված ցուցահանդեսը կգործի մեկ ամիս:  
 

Տարածել նյութը
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: