2020թ. հունվարին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսական մասի բազայի հիման վրա ձևավորվել է Տնտեսական գործունեության կազմակերպման և սպասարկման (ՏԳԿՍ) բաժինը:
ՏԳԿՍ բաժնի բազմաբնույթ գործունեությունն ապահովում է կրթօջախի նորմալ աշխատանքը:
Բաժնի հիմնական գործառույթներն են.
ապահովել ԵՊՀ ԻՄ-ի գույքի պահպանությունը, դրա վերականգնումը և համալրումը, ինչպես նաև մասնաշենքերի (շինությունների) և դրանց հարող 2 տարածքների մաքրությունը,
հետևել ԵՊՀ ԻՄ-ի մասնաշենքերի տեխնիկական և սանիտարահիգիենիկ վիճակին և ժամանակին միջոցներ ձեռնարկել դրանց մաքրության և վերանորոգման համար,
համաձայն ներկայացվող պահանջի՝ ԵՊՀ ԻՄ-ի վարչական և ուսումնական ստորաբաժանումներին ապահովել գրասենյակային և այլ պարագաներով ու գույքով, ինչպես նաև առօրյա տնտեսական ապրանքներով,
մասնաշենքերի ջեռուցման ժամանակաշրջանում ամենօրյա ուշադրության և հսկողության տակ պահել ջեռուցման կաթսայատների և ջեռուցման կենտրոնական կաթսաների աշխատանքը և հսկել անվտանգության կանոնների պահպանության գործընթացը,
ԵՊՀ ԻՄ-ում ներդնել անվտանգության տեխնիկայի ժամանակակից միջոցներ և ստեղծել աշխատանքի անհրաժեշտ սանիտարահիգենիկ պայմաններ,
իրականացնել տպագրական (պատճենահանման) աշխատանքներ,
համաձայն ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի հրամանի՝ կազմակերպել նյութական արժեքների գույքագրում, իսկ առանձին դեպքերում տնօրենին ներկայացել առաջարկություն բարոյապես և տեխնիկապես մաշված գույքի դուրսգրման համար,
աշխատանքային կապ պահպանել տարածքի ջրամատակարարման, կոյուղու, կոմունալ, էլեկտրասպասարկման, գազի սպասարկման և մյուս շահագրգիռ ծառայությունների հետ և ձեռնարկել միջոցառումներ նշված ծառայությունների վթարային դեպքերը շտկելու ուղղությամբ,
հայտնաբերել և ԵՊՀ ԻՄ-ի տնօրենությանը ներկայացնել մասնաշենքերի տեխնիկական և ընդհանուր վիճակներում տեղ գտած թերությունները և միաժամանակ ներկայացնել նախահաշիվներ դրանց ընթացիկ վերանորոգման համար:
Տնտեսական մասի գործունեությունը կազմակերպելու նպատակով իրականացնել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի և նրա առանձին ստորաբաժանումների տնտեսական 3 սպասարկման աշխատանքների պլանավարումը և կազմակերպումը:
Տնտեսական գործունեության կազմակերպման և սպասարկման բաժնի վարիչն է Վարդան Ստանիսլավի Սարգսյանը: