Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը ձևավորվել է 2020թ. հունվարին:
Բաժնի գործունեության նպատակն է նպաստել աշխատաշուկայի արդի պահանջներին համահունչ բարձրորակ նոր կրթական ծրագրերի ստեղծմանը, գործող կրթական ծրագրերի կառուցվածքային և բովանդակային վերափոխումներին` որակավորումների ազգային շրջանակին համապատասխան, կրթական ծրագրերի ապահովմանը անհրաժեշտ մասնագիտական որակներ ունեցող դասախոսական կազմով՝ պարբերական գնահատման և վերապատրաստումների միջոցով:
Բաժնի խնդիրներն են.
Աջակցել և վերահսկել մասնագիտության կրթական ծրագրերի համար առաջավոր փորձի համեմատական վերլուծության (բենչմարքինգի) քաղաքականության և ընթացակարգերի իրականացմանը։
Նպաստել կրթական ծրագրերում հետազոտական բաղադրիչի ներդրման, իրականացման և գնահատման աշխատանքներին։
Մշակել ԵՊՀ ԻՄ-ում գործող կրթական ծրագրերի համար պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական որակներին ներկայացվող պահանջների քաղաքականություն:
Մշակել կրթական ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ որակավորումներ ունեցող պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության ընթացակարգեր:
Մշակել և իրականացնել դասախոսական կազմի համալրման և կատարելագործման երկարաժամկետ ծրագիր, բարելավել դասախոսների պաշտոնների տեղակալման չափորոշիչները և գործընթացները:
Մշակել և իրականացնել պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական առաջընթացի ապահովման քաղաքականություն:
Մշակել դասախոսական կազմի պարբերաբար գնահատման հստակ քաղաքականություն և ընթացակարգեր:
Մշակել և պարբերաբար կատարելագործել դասախոսական կազմի որակավորման բարձրացման ծրագրեր, կազմակերպել նրանց ներուժի զարգացումը:
Նպաստել դասավանդման, ուսումնառության և գնահատման գործընթացների բարելավմանը:
Ուսումնասիրել դասավանդման, ուսումնառության և հետազոտության ինտեգրման (փոխկապակցման) ժամանակակից փորձը՝ բակալավրի կրթական ծրագրերում կիրառելու նպատակով։
Վերապատրաստել դասախոսական կազմը ուսումնառության էլեկտրոնային ռեսուրսների ստեղծման և մատուցման համար:
Մշակել դասավանդման նյութերի և ռեսուրսների արդիականացման քաղաքականություն և ընթացակարգեր, վերահսկել դրանց իրականացումը։
Զարգացնել մանկավարժական առաջավոր փորձի խրախուսման և տարածման մեխանիզմները, նպաստել ուսուցման ժամանակակից մեթոդների և տեխնոլոգիաների ներդրմանը:
Մշակել և իրականացնել երիտասարդ դասախոսների մանկավարժական և հոգեբանական հմտությունները զարգացնող վերապատրաստման դասընթացներ:
Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչն է պատմ. գիտ. թեկն. Նաթելլա Սերոժի Գրիգորյանը: