2011թ. հոկտեմբերին ձևավորվել է Ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման (ՈՒԳՊՎ) բաժինը:
Բաժնի գործառույթներն են.
- ուսումնական գործընթացի ժամանակացույցի կազմում, կազմակերպում, վերահսկում,
- տարեկան ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի մշակման  գործընթացի  կազմակերպում,  կատարման  վերահսկողություն, պարբերաբար վերանայում, լրամշակում,
- Supervision YSU ծրագրի միջոցով բակալավրատի առկա և հեռակա ուսումնական և աշխատանքային պլանների, ամբիոնային և անհատական ծանրաբեռնվածությունների, քննական և ստուգարքային տեղեկագրերի տվյալների մուտքագրման, մշակման և կատարման վերահսկում,
- ընդհանուր ծանրաբեռնվածության կազմման համար չափորոշիչների սահմանում և ըստ այդ չափորոշիչների պրոֆեսորադասախոսական կազմի ծանրաբեռնվածության, հաստիքների ու տարակարգերի որոշում, նրանց հետ աշխատանքային պայմանագրերի ճիշտ ձևակերպման ապահովում,
- ժամավճարային հիմունքներով աշխատողների ձևակերպում և հաշվառում,
- ուսումնական պլանների կազմման համար ԵՊՀ  նորմատիվային փաստաթղթերի տեղայնացում  և  կիրառում,
- ուսումնական գործընթացի մեթոդական ապահովում, ուսումնամեթոդական գրականության պլանավորում, հրատարակչական աշխատանքների կազմակերպում և վերահսկում,
-  ուսանողական շարժի հետ կապված (ընդունելության, հեռացման, ուսանողական իրավունքների վերականգնման, տեղափոխության, տարկետման և  այլն)  հրամանների  նախապատրաստում  և հաշվառում,
-  ուսանողական նպաստների ձևով ուսման վարձավճարների լրիվ և մասնակի փոխհատուցումների, պետական,  ներբուհական, անվանական կրթաթոշակների նշանակման  պրոցեսների  վերահսկում  և  հրամանագրում,
-   ամբիոնների և ֆակուլտետների դեկանատների առաջարկության հիման վրա մասնագիտական պետական քննական և ավարտական  աշխատանքների պաշտպանության հանձնաժողովների հրամանների նախապատրաստում,  պետական  քննական   հանձնաժողովների   աշխատանքների   կազմակերպում.
- ավարտական փաստաթղթերի նախապատրաստում, դիպլոմների  պատվիրում, հաշվառում, բաշխում,
- ֆակուլտետների և ամբիոնների կողմից ուսանողների ուսումնական, արտադրական պրակտիկաների կազմակերպման աշխատանքների համակարգում և վերահսկում: Ուսումնական և արտադրական պրակտիկաների օբյեկտների ընտրություն, դրանց շրջանակների ընդլայնում, կազմակերպությունների հետ պայմանագրերի կնքման գործառույթների իրականացում,
- ուսումնական գործընթացի համար պահանջվող փաստաթղթերի, ձևաթղթերի, բլանկների կազմում, բազմացում  և տրամադրում ըստ պատկանելության,
- ուսանողների վերաբերյալ վիճակագրական տվյալների մշակում. ընթացիկ և տարեկան հաշվետվությունների նախապատրաստում, ԵՊՀ  և  ԿԳ նախարարության համար ուսումնական գործընթացին վերաբերող տեղեկատվա-վիճակագրական տվյալների նախապատրաստում և այլն,
- երկրորդ մասնագիտություն  ստացողների  համար  ընդունելության  կազմակերպում,
- առաջին փուլով մագիստրատուրայում ուսումը շարունակողների համար փաստաթղթերի  նախապատրաստում,
- ուսանողների  անձնական  գործերի  հետ  տարվող  աշխատանքները:
Ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի վարիչը Նաիրա Առուշանյանն է: