Կրթական ծրագիր՝
Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա
Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Ծրագրի ուստարին՝
2025/2026
Ուսուցման ձևը՝
Հեռակա
Կրեդիտ՝
3
Թվանիշ՝
0303/ Մ 08
1-ին կիսամյակ
10/0/0
3,5 ժամ/շաբաթ.
Առանց եզրափակիչ գնահատուման դասընթաց
Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ներկայացնել այն հիմնախնդիրները, որոնք առկա են մանկավարժական գործունեության մեջ, մեկնաբանել կրթության համակարգերի զարգացման ուղիները, մեկնաբանել կրթական նոր հարացույցները, որոնք էականորեն փոխում են
ուսուցման նպատակը, բովանդակությունը, կազմակերպման ձևերն ու մեթոդները, ուսուցիչաշակերտ փոխհարաբերությունները:
Դասընթացի նպատակ
ուսանողներին ներկայացնել այն հիմնախնդիրները, որոնք առկա են մանկավարժական գործունեության մեջ, մեկնաբանել կրթության համակարգերի զարգացման ուղիները, մեկնաբանել կրթական նոր հարացույցները, որոնք էականորեն փոխում են
ուսուցման նպատակը, բովանդակությունը, կազմակերպման ձևերն ու մեթոդները, ուսուցիչաշակերտ փոխհարաբերությունները:
Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. մեկնաբանելու մանկավարժության մեջ առկա հիմնախնդիրները,
2. ներկայացնելու մանկավարժության սկզբունքների միջև եղած տրամաբանական կապը,
3. գիտակցելու ուսուցման մեթոդաբանությունը,
բ. գործնական մասնագիտական կարողություններ
1. վերլուծելու կրթական հարացույցների դերը,
2. մեկնաբանելու կրթության համակարգերի զարգացման տարբեր ուղիների արդյունավետությունը,
3. կիրառելու մանկավարժության սկզբունքների դրույթներն ուսուցման գործընթացում:
4. մանկավարժական ցանկացած հիմնախնդրի մոտենալու վերլուծահամադրական մտածողությամբ:
5. օբյեկտիվորեն գնահատելու ստացած նոր տեղեկատվության որակն ու արժեքը,
Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· դասախոսություն,
· նյութի քննարկումներ,
· ռեֆերատների ներկայացում:
Գնահատման մեթոդները ու չափանիշները
Մասնակցությունը՝ 3 միավոր, ինքնուրույն աշխատանքը` 5 միավոր, ընթացիկ ստուգումը`5 միավոր և եզրափակիչ բանավոր քննությունը՝ առավելագույնը 7 միավոր արժեքներով:
Գնահատման քայլը՝ 0,1 միավոր։
Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա 1. Մանկավարժությունը մարդուն ուսումնասիրող գիտությունների շարքում: Թեմա 2. Մանկավարժության ուսումնասիրության օբյեկտն ու առարկան: Թեմա 3. Մանկավարժության մեջ առկա հիմնախնդիրները: Թեմա 4. Մանկավարժության սկզբունքները:Թեմա 5. Կրթության համակարգերի զարգացման ուղիները: Թեմա 6. Կրթական նոր հարացույցներ:
Հիմնական գրականության ցանկ.
  • Бордовская И.В., Реан А.А., Педагогика, М., 2006.
  • Коджаспирова Г.М., Педагогика, М., 2004.
  • Подласый И.П., Педагогика, М., 2006.
  • Хуторской А.В., Педагогическая инноватика, М., 2008.
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: