Հայտնում ենք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման 2014թ. ընդունելության քննությունների արդյունքներով մրցույթով անցած դիմորդներին, որ 2014-15 ուստարվա առաջին կիսամյակի ուսման վարձի մուծման վերջնաժամկետը ս.թ. նոյեմբերի 10-ն է:
Ուսման վարձը պետք է վճարել «Արդշինինվեստբանկ»-ում բացված ԵՊՀ ԻՄ-ի հետևյալ հաշվեհամարին՝ 247610017094:
Վճարել հնարավոր է Հայաստանի տարածքում գործող ցանկացած բանկի միջոցով, սակայն «Արդշինինվեստբանկ»-ի ցանկացած մասնաճյուղում վճարում կատարելիս բանկային ծախսերի գումար չի գանձվում:
Բանկում վճարում կատարելիս պետք է հստակ նշվի ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը, ուսուցման համակարգը, մասնագիտությունը և կուրսը:
Բանկում կատարած վճարման անդորրագիրը ներկայացնել Հեռակա ուսուցման բաժին:
ԵՊՀ ԻՄ -ի հաշվապահություն