Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հրավիրում է մասնակցելու «ԴիջիԼայֆ սեմինարների շարքին», որը հանդիսանում է ԴիջիԹեք 2014 ցուցահանդեսի կարևորագույն միջոցառումներից մեկը:
«ԴիջիԼայֆ»-ին կարող եք մասնակցել տարբեր ձևաչափերով.
Որպես ընկերության ներկայացուցիչ՝
▪ Ներկայացնելու Ձեր ընկերութան տեխնոլոգիական լուծումները,
▪ Ելույթ ունենալու մասնագիտական թեմաներով,
▪ Կամ երկխոսության հարթակն օգտագործելու ներկա և պոտենցիալ հաճախորդների ու գործընկերների հետ քննարկում ծավալելու համար:
Որպես ունկնդիր՝
▪ Ծանոթանալու ամենավերջին տեխնոլոգիական լուծումներին,
▪ Հանդիպելու Հայաստանի ՏՏ լիդերներին և ունկնդրելու նրանց՝ տեխնոլոգիական ապագայի վերաբերյալ տեսլականին:
Միջոցառման օրակարգին կարող եք հետևել այստեղ՝ http://digitec.am/am/events/
Միջոցառման անցկացման մանրամասները՝ ստորև.
«ԴիջիԼայֆ սեմինարների շարք» ԴիջիԹեք 2014 ցուցահանդեսի շրջանակներում
Անցկացման ժամկետը՝ հոկտեմբերի 03-05, 2014թ.:
Վայրը` «Երևան էքսպո» կենտրոն՝ Հակոբ Հակոբյան 3, «Մերգելյան» ինստիտուտի տարածքում, 3-րդ հարկ, Սեմինարների սրահ 1 և 2:
Գլխավոր հովանավորն է U!Com ընկերությունը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել.
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն
ՀՀ, ք. Երևան 0033 Հակոբ Հակոբյան 3, 3-րդ հարկ
Հեռ.՝ 374 11 54 88 81 www.uite.org
Աղբյուրը` armacad.blogspot.com