Ijevan Branch of Yerevan State University

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԻՍԱՀԱԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում է մրցույթ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի (ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ ուսանողներին ԻՍԱՀԱԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ անվան կրթաթոշակ նշանակելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի III, IV կուրսերի և մագիստրատուրայի I և II կուրսերի գերազանց առաջադիմությամբ (ուսումնառության առաջին տարվանից սկսած) ուսանողներ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի նոյեմբերի 21-ը Կենտրոնական բանկի անձնակազմի կառավարման վարչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. դիմումի ձև (տեղադրված է Կենտրոնական բանկի կայքում` www.cba.am),
  2. անձնագրի պատճեն,
  3. մեկ գունավոր լուսանկար,
  4. սոցիալական ապահովության քարտի պատճեն կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք,
  5. տեղեկանք բարձրագույն ուսումնական հաստատությունից բարձր  առաջադիմության վերաբերյալ` սկսած բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու պահից,
  6. ստուգման գրքույկի պատճեն,
  7. վերլուծական/հետազոտական նյութ (ոչ ավելի, քան տասը տպագիր էջ) հետևյալ ոլորտների շրջանակում որևէ թեմայով.

– Մաթմեթոդները տնտեսագիտության մեջ,

– Մակրոտնտեսագիտություն և դրամավարկային քաղաքականություն,

– Միջազգային տնտեսագիտություն և միջազգային առևտուր,

– Ֆինանսական տնտեսագիտություն և կապիտալի շուկա,

– Ֆինանսական համակարգի կայունություն,

– Պետական ֆինանսներ,

– Աշխատուժի շուկա,

– Տնտեսական աճ և զարգացում անցումային տնտեսությունների համար:

Հանձնաժողովի կողմից լավագույն ճանաչված ուսանողներին 6 ամիս ժամկետով կհատկացվի Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ (ամսական 50 000 դրամ):

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել

(010) 59-26-34 հեռախոսահամարով

Անձնակազմի կառավարման վարչություն

Աղբյուրը` www.cba.am

«ԴիջիԼայֆ սեմինարների շարք» ԴիջիԹեք 2014 ցուցահանդեսի շրջանակներում

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ​ ​հրավիրում է մասնակցելու «ԴիջիԼայֆ սեմինարների շարքին», որը հանդիսանում է ԴիջիԹեք 2014 ցուցահանդեսի կարևորագույն միջոցառումներից մեկը:

«ԴիջիԼայֆ»-ին կարող եք մասնակցել տարբեր ձևաչափերով.

Որպես ընկերության ներկայացուցիչ՝

▪ Ներկայացնելու Ձեր ընկերութան տեխնոլոգիական լուծումները,

▪ Ելույթ ունենալու մասնագիտական թեմաներով,

▪ Կամ երկխոսության հարթակն օգտագործելու ներկա և պոտենցիալ հաճախորդների ու գործընկերների հետ քննարկում ծավալելու համար:

Որպես ունկնդիր՝

▪ Ծանոթանալու ամենավերջին տեխնոլոգիական լուծումներին,

▪ Հանդիպելու Հայաստանի ՏՏ լիդերներին և ունկնդրելու նրանց՝ տեխնոլոգիական ապագայի վերաբերյալ տեսլականին:

Միջոցառման օրակարգին կարող եք հետևել այստեղ՝ http://digitec.am/am/events/page/digitec-expo-2014/93:

Միջոցառման անցկացման մանրամասները՝ ստորև.

«ԴիջիԼայֆ սեմինարների շարք» ԴիջիԹեք 2014 ցուցահանդեսի շրջանակներում

Անցկացման ժամկետը՝ հոկտեմբերի 03-05, 2014թ.:

Վայրը` «Երևան էքսպո» կենտրոն՝ Հակոբ Հակոբյան 3, «Մերգելյան» ինստիտուտի տարածքում, 3-րդ հարկ, Սեմինարների սրահ 1 և 2:

Գլխավոր հովանավորն է U!Com ընկերությունը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել.

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն

ՀՀ, ք. Երևան 0033 Հակոբ Հակոբյան 3, 3-րդ հարկ

Հեռ.՝ 374 11 54 88 81 www.uite.org

Աղբյուրը` armacad.blogspot.com

Կրթական ցուցահանդես, 6-ը հոկտեմբերի, 2014, Երևան

Ամերիկյան հեղինակավոր համալսարանների ներկայացուցիչներն անձամբ Ձեզ կտեղեկացնեն համալսարաններ դիմելու անհրաժեշտ փաստաթղթերի, քննությունների, ինչպես նաև այդ բուհերում սովորելու առանձնահատկությունների և առավելությունների մասին: Հնարավորություն կունենաք տեղում հղել Ձեզ հուզող հարցերը նրանց և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն:

6-ը հոկտեմբերի, 2014թ. 16:00-18:00 «Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևան» Աբովյան 14 (Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ)

Մասնակցելու համար պետք է գրանցվել հետևյալ հղումով

HTTPS://WWW.SURVEYMONKEY.COM/S/EDUSAFAIR2014

Արդյունքում Դուք կիմանաք, թե կրթական որ հաստատություններն են առավելագույնս բավարարում Ձեր պահանջներն ու նախասիրությունները: Նման արժեքավոր տեղեկատվությունը կարող է հիմնարար նշանակություն ունենալ Ձեր կարիերայի կառուցման գործում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Աղբյուրը` armacad.blogspot.com

«Դասընթացների փաթեթներ»-ի կառուցվածքային խորհրդատվության կազմակերպման ժամանակացույց

Link

Ամբիոնների դասախոսների «Դասընթացների փաթեթներ»-ի կառուցվածքային խորհրդատվության կազմակերպման

Ժամանակացույց

Ամբիոնի անունը Օրը Ժամը
Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության 10.10.14 1400
Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների 09.10.14 1400
Գծանկարի, գունանկարի և քանդակի 14.10.14 1400
Դեկորատիվ կիրառական արվեստի և դիզայնի 16.10.14 1400
Օտար լեզուների 14.10.14 1410
Մանկավարժության և հոգեբանության 04.10.14 1400
Հայոց լեզվի և գրականության 07.10.14 1430
Հայոց պատմության և հասարակագիտության 10.10.14 1400
Ընդհանուր տնտեսագիտության 15.10.14 1410
Տուրիզմի կառավարման և մշակութաբանության 08.10.14 1400
Արտակարգիրավիճակների, մարմնակրթությանևսպորտի 06.10.14 1400

Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժին

«Գծանկար», «Գունանկար», «Կոմպոզիցիա» առարկաների նախապատրաստական դասընթացներ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետը կազմակերպում է նախապատրաստական  դասընթացներ` երեք առարկաների գծով («Գունանկար», «Գծանկար», «Կոմպոզիցիա»):

Դասընթացներն սկսվում են հոկտեմբերի 15-ից:

Նախապատրաստական դասընթացները վարում են մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի առաջնակարգ և փորձառու դասախոսները:

Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները պատրաստ կլինեն դիմելու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ` «Դիզայն» և «Կիրառական արվեստ» մասնագիտություններով:

Մինչև նոյեմբերի 1-ը դասընթացները կլինեն անվճար, իսկ այնուհետև յուրաքանչյուր առարկայի ուսման վարձը կլինի ընդամենը 5000 (հինգ հազար) դրամ:

Մասնակցության համար կարող եք մինչև հոկտեմբերի 13-ը` ժամը 10:00-17:00-ն, դիմել ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետ:

Հեռախոս` 093557199, 093206505