Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո 2001թ. հիմնադրված Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը (ԳԿՀԱՀ) Հայաստանի Հանրապետույան գիտնականներին և հետազոտողներին հրավիրում է 2015թ. գիտական դրամաշնորհի մրցույթի:
Մրցույթի արդյունքները կհայտարարվեն մինչև 2015թ. հունվարի 1-ը:
Լրացուցիչ հարցերի համար խնդրում ենք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝help@ansef.org:
Յուրաքանչյուր դրամաշնորհի չափը մինչև 5000 ԱՄՆ դոլար է:
Գիտական դրամաշնորհի մրցույթի մասնակիցների դիմումներն ընդունվում են ԳԿՀԱՀ համացանցային պորտալի միջոցով, որը տեղակայված է կայքի ենթաբաժիններում (www.ansef.org)կամ անմիջապես համացանցային հետևյալ կայքի միջոցով՝ ansef.herokuapp.comմինչև 2014թ. օգոստոսի 31-ը:
ԳԿՀԱՀ 2015 մրցույթի շրջանակներում ՀՀ նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի կողմից հավելյալ 2 դրամաշնորհ է սահմանվել մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականների համար՝ Ա.Լ. Թախտաջյանի անվան դրամաշնորհ կենսաբանության և Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ցեղասպանագիտության բնագավառներում:
Մրցույթին մասնակցելու կարգին մանրամասն ծանոթանալու համար դիտեք պորտալում տեղադրված ուսուցողական տեսանյութը:
Եթե նախկինում դիմել եք ԳԿՀԱՀ գիտական դրամաշնորհին համացանցային մեր կայքի միջոցով, ապա կարող եք օգտվել կայքում Ձեր նախորդ գրանցման հաշվից՝ նոր դիմում ներկայացնելու համար:
Եթե մոռացել եք Ձեր գաղտնաբառը, կայքի պորտալը թույլատրում է ընտրել նորը և մուտք գործել նոր գաղտնաբառով:
Այսպիսով, Ձեզ հնարավություն է ընձեռվում նոր դիմումի համար ունենալ նախկինում Ձեր կողմից տրամադրված ողջ տեղեկատվությունը:
Եթե Դուք նոր դիմորդ եք և նախկինում չեք օգտվել ԳԿՀԱՀ-ի կայքի պորտալից, ապա նախևառաջ պետք է գրանցվեք պորտալում:
Այնուհետև կստանաք Ձեր նոր գրանցման հաշիվը հաստատող էլեկտրոնային նամակ և հնարավորություն կունենաք մուտք գործել պորտալ:
ԳԿՀԱՀ-ի պորտալի հետ կապված այլ տեխնիկական հարցերի պարզաբանման համար խնդրում ենք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ website@ansef.org:
ՀՕՖ-ի տեղեկատվության և հաղորդակցության բաժին
Աղբյուրը` armacad.blogspot.com