ՀՕՖ-ը «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և նրանց մասնաճյուղերն ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր՝
ա) ընդունվել են.
Երևանի պետական համալսարանի հետևյալ ֆակուլտետներ`
• մաթեմատիկա և մեխանիկա,
• ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա,
• ֆիզիկա,
• քիմիա,
• կենսաբանություն,
• միջազգային հարաբերություններ /քաղաքագիտություն, հանրային կառավարում/,
• սոցիոլոգիա /սոցիալական աշխատանք/,
• փիլիսոփայություն,
• հոգեբանություն /հոգեբանություն/,
• հայ բանասիրություն,
• ժուռնալիստիկա:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետևյալ ֆակուլտետներ`
• կառավարում,
• ֆինանսներ,
• կառավարման տեղեկատվական համակարգեր,
• հաշվապահական հաշվառում,
• ապահովագրական գործ:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետևյալ ֆակուլտետներ`
• կոմպյուտերային համակարգեր և ինֆորմատիկա,
• մաթեմատիկա,
• ընդերքաբանություն և մետալուրգիա:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետևյալ ֆակուլտետներ`
• ագրոբիզնես և շուկայաբանություն,
• Տնտեսագիտական,
• անասնաբուժական և անասնաբուժական բժշկագիտություն,
• ագրոնոմիկա:
բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական և ԲՈՒՀ-ի քննությունները հանձնել են գերազանց կամ բարձր գնահատականներով և ընդունվել վճարովի ուսուցման համակարգ,
գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են,
դ) պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 4 տարի ապրել և աշխատել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում:
«Մաթևոսյան կրթավճար» ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը.
Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները պետք է քննությունների ավարտից հետո 2014թ. հուլիսի 14-ից օգոստոսի 1-ը ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
• Դիմում (ձևը կարող եք վերցնել ՀՕՖ-ից, բուհի ընդունելության հանձնաժողովից),
• Անձնագրի պատճենը,
• Միջնակարգ կրթության վկայականի պատճենը,
• Միասնական քննությունների գնահատականները,
• ՀՀ ԿԳ նախարարության բուհերի ընդունելության քննությունների հաշվիչ կենտրոնի կամ ԲՈՒՀ-ի տեղեկանքը համապատասխան ֆակուլտետ ընդունվելու վերաբերյալ,
• Ընտանիքի սոցիալական անձնագրի պատճենը (առկայության դեպքում),
• Տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ, եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճենը:
Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև տեղեկանքներ բնակության վայրից, համայնքի սոցիալական ծառայությունից և այլն: Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի:
Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով.
1. Ներկայացված փաստաթղթերի քննում,
2. Ուսանողների տուն կատարված այցերի արդյունքների ամփոփում,
3. Անհրաժեշտության դեպքում հարցազրույցի անցկացում:
Ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ծրագրի համակարգող Էդուարդ Կարապետյանին (060) 52 66 60 հեռախոսահամարով:
Աղբյուրը` www.facebook.com/farusa