Иджеванский филиал Ереванского государственного университета

Հանդիպումներ մարզի ավագ և միջնակարգ դպրոցների շրջանավարտների հետ

2015թ. դեկտեմբերի 9-19-ը ԵՊՀ ԻՄ-ի մինչհամալսարանական կրթության և պրակտիկայի կազմակերպման (ՄԿՊԿ) բաժինը հանդիպումներ է կազմակերպել Տավուշի մարզի` շուրջ երեք տասնյակ միջնակարգ և ավագ դպրոցներում:

Հանդիպումներ մարզի ավագ և միջնակարգ դպրոցների շրջանավարտների հետ

Հանդիպումների նպատակն էր աշակերտներին տալ մասնագիտական կողմնորոշում, ԵՊՀ ԻՄ-ում գործող մասնագիտությունների վերաբերյալ տեղեկատվություն, ամրապնդել դպրոց-համալսարան կապը:

Հանդիպումներին, որոնց մասնակցում էին ՄԿՊԿ բաժնի վարիչ Վ.Աղաբաբյանը, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, Վ.Աղաբաբյանը ներկայացրել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆակուլտետները, ամբիոնները, մասնագիտությունները, մասնաճյուղում նախատեսվող նոր կրթական ծրագրերը, միասնական քննությունների առանձնահատկությունները:

Հանդիպումներ մարզի ավագ և միջնակարգ դպրոցների շրջանավարտների հետ

 Մասնավորապես նշվել է, որ 2016թ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, գործող մասնագիտություններից բացի, ընդունելություն է իրականացնելու 2 նոր` «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Համակարգչային գրաֆիկա» մասնագիտություններով: Յուրաքանչյուր մասնագիտության համար ներկայացվել են ընդունելության քննությունների ցանկը, անվճար և վճարովի տեղերը, ուսման վարձաչափերը:

Քննարկվել են ընդունելության քննությունների, շտեմարանների, օլիմպիադաների անցկացման և բաց դռների օրերի հետ կապված մի շարք հարցեր:

Հանդիպումներ մարզի ավագ և միջնակարգ դպրոցների շրջանավարտների հետ

Հանդիպումների ընթացքում աշակերտներին հետաքրքրել են գլխավորապես կրթական գործընթացին, ուսման վարձաչափերին, հատկապես սահմանամերձ բնակավայրերի ուսանողների համար նախատեսված զեղչերին ու արտոնություններին, ընդունելության քննությունների մեկ և երկու աստղանիշով առարկաների ընտրությանը վերաբերող հարցեր:

Տարածաշրջանի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթական ծրագրեր իրականացնելու հետ մեկտեղ ապագա դիմորդներին հատկապես գրավել է ուսման համեմատաբար մատչելի վարձաչափերի առկայությունը մասնաճյուղում:

Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2015թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստ` մասնաճյուղի անձնակազմի և ուսանողների մասնակցությամբ:

Նիստի օրակարգը հետևյալն է.

  1. ԵՊՀ ԻՄ-ի` 2011-2015թթ. զարգացման ռազմավարական ծրագրի կատաման մասին:
  2. Մասնաճյուղի` 2015թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականի մասին:
  3. ԵՊՀ ԻՄ-ի` 2016թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հաստատում:
  4. Մասնաճյուղի` 2014-15թթ. ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ տնօրենի հաշվետվությունը:
  5. ԵՊՀ ԻՄ-ի` 2016-2020թթ. զարգացման ռազմավարական ծրագրի քննարկում:
  6. Ընթացիկ հարցեր.
  • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգում փոփոխություն կատարելու համար ձևավորված հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին:
  • Մասնաճյուղում կառուցվածքային փոփոխություններ կատարելու
    նպատակով ստեղծված հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին:
  • ԵՊՀ ԻՄ-ի զինանշանի, դրոշի, օրհներգի և հուշամեդալի
    էսքիզների պատրաստման նպատակով ստեղծված
    հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին:
  • Մասնաճյուղի տնօրենության կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին: