Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հունվարի 8-ի տնօրենության նիստում

2016թ. հունվարի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության՝ այս տարվա անդրանիկ նիստը՝ մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Տնօրենության նիստում քննարկվեցին  2015-2016 ուստարվա I կիսամյակի քննաշրջանին, 2015-2016 ուստարվա II կիսամյակի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:

meeting-of-directorate-08-01-2016

ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը փաստեց, որ քննաշրջանն անցկացվում է սահմանված կարգով, ըստ համապատասխան ժամանակացույցների: Քննական գործընթացի թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու համար քննությունների արդյունքները փակցվում են ֆակուլտետների ցուցատախտակներին և տեղադրվում են մասնաճյուղի պաշտոնական կայքէջում: Բացի այդ՝ արդյունքները քննարկվում են ֆակուլտետների խորհուրդների և ամբիոնների նիստերում:

Նշվեց, որ ստուգարքային շրջանի առաջադիմությունը կազմել է 70%:  

Մասնաճյուղի առկա ուսուցման համակարգում քննաշրջանը կտևի ս.թ. հունվարի 8-25-ը: Հեռակա ուսուցման համակարգում II ընթացիկ ստուգումներն ու քննությունները կսկսվեն ս.թ. հունվարի 11-ից:

Մյուս հարցի կապակցությամբ նշվեց, որ իրականացվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ, և մասնաճյուղը լիովին պատրաստ է 2015-2016 ուստարվա II կիսամյակին:

 

 

Ամանորի նախաշեմին տավուշցիները ոգևորում են մեր զինվորներին

2015թ. դեկտեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզային կենտրոնի հետ համատեղ այցելեց մարզի դիրքեր` առաջնագիծ` այնտեղ, որտեղից հիրավի սկսվում է հայրենիքը:

Ամանորի նախաշեմին տավուշցիները ոգևորում են մեր զինվորներին

Այցելության նպատակն էր ոգևորելու, ամանորյա տրամադրություն հաղորդելու մեր զինվորներին` գիշեր-ցերեկ մեր սահմանը զգոն հսկող, հայրենի հողը սրբորեն պաշտպանող մեր քաջ տղաներին:

Ամանորի նախաշեմին տավուշցիները ոգևորում են մեր զինվորներին

Առաջնագծում ակումբականներն ու ՀԵՀ-ի ներկայացուցիչները նախ մանրամասն ծանոթացան զինվորների առօրյային, նրանց հետ ունեցան հայրենասիրության թեմայով ոգեշունչ զրույց, ապա երգեցին ու նվագեցին նրանց համար:

Երիտասարդները զինվորներին այցելել էին նվերներով, գրքերով և, որ ուշագրավ է, իրենց հետ տարել էին մարզի սահմանամերձ գյուղերի աշակերտների` զինվորներին ուղղված սրտաբուխ ու հուզիչ նամակները, որ սիրո, հավատի, քաջալերանքի ուժեղ, անմիջական, պարզ ու զգացմունքային խոստովանություններ էին:

Ամանորի նախաշեմին տավուշցիները ոգևորում են մեր զինվորներին

«Սահմանին ապրող երեխան,- հատկանշում է ՀԵՀ-ի Տավուշի մարզային կենտրոնի համակարգող Կ.Իսկանդարյանը,- տարբեր է մյուս երեխաներից (թո՛ղ ինձ ներեն սահմանից հեռու ապրողները)… Այստե՛ղ խաղաղություն են ուզում Ձմեռ պապիկից, այստե՛ղ զինվորին ուրիշ ձև են սիրում, այստե՛ղ երեխաները զենքերը տարբերում են կրակոցների ձայներով, այստե՛ղ հողը ապրելով են ամրացնում, այստե՛ղ հայրենիքը պահողներ են մեծանում…»:

Ամանորի նախաշեմին տավուշցիները ոգևորում են մեր զինվորներին

Սպասվում են նաև զինվորների` աշակերտներին ուղղված պատասխան-նամակները:

Այցելության վերջում զինվորական անձնակազմը շնորհակալություն հայտնեց նման քաջալերող այցելությունների, փոխանցված ջերմության ու հոգատարության համար, իսկ երիտասարդները խոստացան, որ նման այցելությունները հաճախակի կլինեն։ 

Ամանորի նախաշեմին տավուշցիները ոգևորում են մեր զինվորներին

 «Տավուշ»  ռազմահայրենասիրական ակումբը,  ինչպես տարին սկսել էր զինվորի կողքին, այդպես էլ ավարտեց`զինվորիի համար հնարավորինս թիկունք դառնալով և նրան աջակցելով։ 

Գիտական խորհրդի՝ տարեվերջյան ընդլայնված նիստում

 2015թ. դեկտեմբերի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Գիտական խորհրդի՝ տարեվերջյան ընդլայնված նիստ, որին ներկա էին մասնաճյուղի աշխատակիցները, ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության անդամները:

Գիտական խորհրդի՝ տարեվերջյան ընդլայնված նիստում

Նիստի ընթացքում մասնաճյուղի գիտխորհրդի նախագահ Ս.Առաքելյանը ներկայացրեց օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  1. ԵՊՀ ԻՄ-ի` 2011-2015թթ. զարգացման ռազմավարական ծրագրի կատաման մասին:
  2. Մասնաճյուղի` 2015թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականի մասին:
  3. ԵՊՀ ԻՄ-ի` 2016թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հաստատում:
  4. Մասնաճյուղի` 2014-15թթ. ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ տնօրենի հաշվետվությունը:
  5. ԵՊՀ ԻՄ-ի` 2016-2020թթ. զարգացման ռազմավարական ծրագրի քննարկում:
  6. Ընթացիկ հարցեր.
  • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգում փոփոխություն կատարելու համար ձևավորված հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին:
  • Մասնաճյուղում կառուցվածքային փոփոխություններ կատարելու
    նպատակով ստեղծված հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին:
  • ԵՊՀ ԻՄ-ի զինանշանի, դրոշի, օրհներգի և հուշամեդալի
    էսքիզների պատրաստման նպատակով ստեղծված 
    հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին:
  • Մասնաճյուղի տնօրենության կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին:

Հատկանշական է, որ նիստի ընթացքում 2011-2015թթ. ԵՊՀ ԻՄ-ի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված գործողությունների կատարման վիճակը  գնահատվեց լավ:

Գիտական խորհրդի՝ տարեվերջյան ընդլայնված նիստում

Հավանություն տրվեց ԵՊՀ ԻՄ-ի` 2014-15թթ. ուսումնական տարվա գործունեության, մասնաճյուղի` 2015թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե)՝ հունվար-դեկտեմբեր կատարողականի վերաբերյալ տնօրենի հաշվետվություններին:

Մասնաճյուղի վերոնշյալ հանձնաժողովների կատարած աշխատանքները գնահատվեցին բավարար:

Գիտխորհրդի նախագահ, մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանն ամփոփեց 2015 թվականին մասնաճյուղի ունեցած ձեռքբերումներն ու բացթողումնեը:

Նա մասնավորապես նշեց, որ 2011թ.-ից մասնաճյուղն անցել է իր գործունեության ռազմավարական պլանավորմանը՝ հիմք ընդունելով ԵՊՀ-ի զարգացման՝ 2011-15թթ. ռազմավարական ծրագիրը: Մշակվել և հաստատվել է մասնաճյուղի զարգացման՝ 2011-15թթ. ռազմավարական ծրագիրը, որով մասնաճյուղը կրթության բոլոր մակարդակներում հավակնում է`

  • ուսումնառությունն իրականացնել բարձրորակ կադրերով, որոնք ունակ կլինեն կրթության մշտական բարեփոխման պայմաններում ակտիվ նորարական գործունեության՝ պահպանելով կրթական բարձր չափանիշներ,
  • ապահովել ուսանողակենտրոն ուսումնառություն,
  • բավարարել արտաքին և ներքին շահակիցների ներկա և հեռանկարային պահանջմունքները,
  • արդիականացնել ուսումնառության նյութական ռեսուրսները և այլն:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի` 2011-2015թթ. զարգացման ռազմավարական ծրագրի ռազմավարական 8 նպատակների իրականացման համար նախատեսված էր լուծել երկու տասնյակ խնդիր` իրենց 114 գործողություններով:

ԵՊՀ ԻՄ-ի ռազմավարական գործունեության հնգամյա ժամանակաշրջանն ամփոփելով՝ նշեց, որ մասնաճյուղն իր առջև դրված խնդիրների 67%-ն ամբողջությամբ իրականացրել է, 13%-ն իրականացրել է մասնակի, և կան խնդիրներ (20%), որոնց իրականացումը հաշվետու ժամանակահատվածում ներքին և արտաքին մի շարք գործոնների պատճառով հնարավոր չի եղել իրականացնել:

Անդրադարձ կատարելով առանձին նպատակների կատարողականին՝ շեշտեց, որ մասնաճյուղը պատվով և արդյունավետ է իրականցրել իր գերակա նպատակներից 1-ինը («Բարձրորակ կրթություն»), լիարժեք իրականացվել է այդ նպատակով պլանավորված գործողությունների 74%-ը: Այդ նպատակի իրականացման ճանապարհին մասնաճյուղի կարևոր ձեռքբերումներն են` աշխատաշուկայի պահանջներին համահունչ մասնագիտություններով ուսումնառության կազմակերպումը, կրթական վերջնարդյունքներով ձևակերպված և ներդրված 15 կրթական ծրագրերը, կայուն ներդրված որակի ներքին ապահովման գործընթացը, որի գործընթացների շրջանակներում 3 անգամ իրականացվել է մասնաճյուղի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնագնահատում և պատրաստվել են համապատասխան զեկույցները (2010-11թթ.՝ պիլոտային, 2013թ.՝ փորձնական, 2015թ.՝ հիմնական), կրեդիտային համակարգի և էլեկտրոնային տեղեկատվական «SuperVision» համակարգի լիարժեք կիրառումը, դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի ստեղծումը, ուսումնական ենթակառուցվածքների բարելավումն ու արդիականացումը:

2-րդ գերակա նպատակը մասնաճյուղում գիտական հետազոտությունների և նորարարության ծավալի մեծացումն ու գիտական ներուժի ներդնումն է: Այստեղ մասնաճյուղը` որպես բակալավրիական կրություն իրականացնող հաստատություն, լուրջ խնդիրներ ունի և այդ նպատակի իրականացման գործողությունների միայն 20%-ն է լիարժեք իրականցրել, ընդ որում` դա սահմանափակվել է միայն դասախոսների գիտական գործունեության աջակցման և խրախուսման մեխանիզմներ ներդնելով, գիտական նստաշրջաններ և գիտաժողովներ կազմակերպելով և «Ակունք» գիտական հոդվածների ժողովածուի հրատարակումներով: 2011-15թթ. ժամանակահատվածում մասնաճյուղի դասախոսների գիտական գործունեության մասին են վկայում հրատարակված 3 դասագրքերը, 17 մենագրությունները, 42 ուսումնական և ուսումնամեթոդական ձեռնարկները, 375 հոդվածները և 22 զեկուցումների թեզիսները, օտարերկրյա միջազգային գրախոսվող 8,  ԱՊՀ երկրներում գրախոսվող 14, Հայաստանյան գրախոսվող 27 մասնագիտական ամսագրերում հրատարակված հոդվածները: Մասնաճյուղի դասախոսները մասնակցել են 13 տարածաշրջանային, 30 հանրապետական և 30 միջազգային գիտաժողովների ու գիտական նստաշրջանների: Նշվածների թվում` 1 միջազգային և 5 հանրապետական գիտաժողովներն անց են կացվել մասնաճյուղում: Այս նպատակի իրականացման շրջանակներում առկա են հետևյալ բացթողումները. հիմնական դասախոսական կազմն ընդգրկված չէ հետազոտական նախագծերում, ուսանողների հետ գրեթե չեն իրականացվում պլանավորված գիտահետազոտական աշխատանքներ, չեն գործում տեղական և միջազգային  դրամաշնորհային ծրագրերի մշակմանն ու իրագործմանը մասնաճյուղի մասնագետների մասնակցության աջակցման մեխանիզմներ:

Մասնաճյուղը բավականին ձեռքբերումներ ունի տարածաշրջանի հասարակության մտավոր, կրթական, տնտեսական, գիտական և մշակութային առաջընթացի աջակցման գործում, որը նրա 3-րդ գերակա նպատակն է: Այս նպատակի իրականացման 12 գործողություններից 6-ը լիարժեք իրականացվել են, մասնավորապես` ԵՊՀ ԻՄ-ն իր ամբողջ գործունեության վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունն  ապահովում և թափանցիկ կերպով լուսաբանում է 2011թ. հոկտեմբերից գործող մասնաճյուղի պաշտոնական կայքէջով, համագործակցում է տարբեր լրատավական ծառությունների հետ և միայն 2014-15թթ. նրանց միջոցով լուսաբանվել են մասնաճյուղի 7 իրադարձություններ, 2012-2014թթ.  «Երևանի համալսարան»  ամսաթերթում  տպագրվել է մասնաճյուղի ուսանողական առօրյային, Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսներին, մասնաճյուղում կազմակերպված գիտաժողովներին,  արտասահմանյան բուհերի ներկայացուցիչների այցերին վերաբերող 10 հոդված, 2011 թվականից պարբերաբար իրականացվում են այցելություններ մարզի դպրոցներ, 201. հոկտեմբերից Կիրառական արվեստի ֆակուլտետում «Գծանկար», «Գունանկար», «Կոմպոզիցիա» առարկաներից իրականացվում են նախապատրաստական դասընթացներ և այլն: Այստեղ մասնաճյուղի բացթողումները հիմնականում վերաբերում են հարատև ուսումնառության համակարգի ներդրման հետ կապված գործողություններին:

Անբասիր աշխատանքի համար մասնաճյուղի գիտխորհրդի նիստում ԵՊՀ-ի հուշամեդալով պարգևատրվեցին ՄԿՈԱ բաժնի ավագ մասնագետ Մարիետա Ճաղարյանը, Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ, փետրագնդակի միջազգային կարգի սպորտի վարպետ, բազմակի չեմպիոն, Համահայկական 5-րդ և 6-րդ խաղերի ոսկե մեդալակիր (2011 և 2015 թթ.) Վարդիթեր Պողոսյանը: 

ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից հուշամեդալ տրվեց զոհված ազատամարտիկի այրի, մասնաճյուղի գրադարանի վարիչ Ալվինա Առուստամյանին:

Գիտական խորհրդի՝ տարեվերջյան ընդլայնված նիստում

Տարածաշրջանի հասարակության մտավոր, կրթագիտական, մշակութային առաջընթացին աջակցելու, ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու գործում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ սերտ համագործակցելու համար շնորհակալագրերի արժանացան ՀՀ ՊՆ № զորամասի հրամանատարի տեղակալ Հենրիկ Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու  Տավուշի թեմի փոխառաջնորդ  Հայր  Սամվել  Մխիթարյանը, Իջևանի ավագ դպրոցի տնօրեն Արմեն Խոջոյանը, ՀՀ ԱԱԾ Տավուշի մարզային վարչության պետի տեղակալ Հովսեփ Մովսեսյանը, «Առաջին լրատվական» ծառայության Տավուշի մարզի թղթակից Գայանե Թամամյանը:

Շնորհակալագրեր տրվեցին և Իջևանի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ, մասնաճյուղի աշխատակիցների երեխաներ Արման Բայրամյանին և Անի Մարգարյանին՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Ամենախելացի» հեռուստախաղում հաղթելու կապակցությամբ:

Գիտական խորհրդի՝ տարեվերջյան ընդլայնված նիստում

Վերջում պարոն Առաքելյանը շնորհավորեց բոլորի Նոր տարին և Սուրբ Ծնունդը, մաղթեց, որ 2016 թվականը լինի նորանոր ձեռքբերումների, խաղաղության, հաջողության, բարեկեցության տարի:

Գիտական խորհրդի՝ տարեվերջյան ընդլայնված նիստում

Նիստից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն:

«Սուրբ Ծնունդ և Ամանոր (Christmas and New year)» թեմայով գրական-երաժշտական միջոցառում

2015թ. դեկտեմբերի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անգլերեն լեզվով կայացավ «Սուրբ Ծնունդ և Ամանոր (Christmas and New year)» թեմայով գրական-երաժշտական միջոցառում, որը կազմակերպել էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի oտար լեզուների ամբիոնի դասախոսներ Աստղիկ Սիմոնյանը, Շուշանիկ Գրիգորյանը, Իննեսա Քոչարյանը:

«Սուրբ Ծնունդ և Ամանոր (Christmas and New year)» թեմայով գրական-երաժշտական միջոցառում

Ամանորյա միջոցառմանը մասնակցում էին «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսերի, «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները, փոքրիկներ, հյուրեր:

«Սուրբ Ծնունդ և Ամանոր (Christmas and New year)» թեմայով գրական-երաժշտական միջոցառում

Միջոցառման մասնակիցները ներկայացրին Սուրբ Ծննդի և Ամանորի ավանդույթները աշխարհում, հանդես եկան Նոր տարվան և Սուրբ ծննդին նվիրված անհատական և խմբակային երգերով, բանաստեղծություններով, ներկայացրին իրենց դասախոսի հետ համատեղ երգ, սոցիալական գովազդ և այլն:

«Սուրբ Ծնունդ և Ամանոր (Christmas and New year)» թեմայով գրական-երաժշտական միջոցառում

Ի՜նչ Նոր տարի` առանց Ձմեռ պապի. ամանորյա միջոցառման ընթացքում հանդես եկավ Ձմեռ պապը, փոքրիկներին հանձնեց նվերներ:

«Սուրբ Ծնունդ և Ամանոր (Christmas and New year)» թեմայով գրական-երաժշտական միջոցառում

Այնուհետև ելույթ ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը` շնորհակալություն հայտնելով տոնական միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին, շնորհավորեց բոլորի  գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը` հղելով բարեմաղթանքներ:

«Սուրբ Ծնունդ և Ամանոր (Christmas and New year)» թեմայով գրական-երաժշտական միջոցառում

Միջոցառման ամբողջական ծրագիրը տե՛ս այստեղ:

Հանդիպումներ մարզի ավագ և միջնակարգ դպրոցների շրջանավարտների հետ

2015թ. դեկտեմբերի 9-19-ը ԵՊՀ ԻՄ-ի մինչհամալսարանական կրթության և պրակտիկայի կազմակերպման (ՄԿՊԿ) բաժինը հանդիպումներ է կազմակերպել Տավուշի մարզի` շուրջ երեք տասնյակ միջնակարգ և ավագ դպրոցներում:

Հանդիպումներ մարզի ավագ և միջնակարգ դպրոցների շրջանավարտների հետ

Հանդիպումների նպատակն էր աշակերտներին տալ մասնագիտական կողմնորոշում, ԵՊՀ ԻՄ-ում գործող մասնագիտությունների վերաբերյալ տեղեկատվություն, ամրապնդել դպրոց-համալսարան կապը:

Հանդիպումներին, որոնց մասնակցում էին ՄԿՊԿ բաժնի վարիչ Վ.Աղաբաբյանը, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, Վ.Աղաբաբյանը ներկայացրել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆակուլտետները, ամբիոնները, մասնագիտությունները, մասնաճյուղում նախատեսվող նոր կրթական ծրագրերը, միասնական քննությունների առանձնահատկությունները:

Հանդիպումներ մարզի ավագ և միջնակարգ դպրոցների շրջանավարտների հետ

 Մասնավորապես նշվել է, որ 2016թ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, գործող մասնագիտություններից բացի, ընդունելություն է իրականացնելու 2 նոր` «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Համակարգչային գրաֆիկա» մասնագիտություններով: Յուրաքանչյուր մասնագիտության համար ներկայացվել են ընդունելության քննությունների ցանկը, անվճար և վճարովի տեղերը, ուսման վարձաչափերը:

Քննարկվել են ընդունելության քննությունների, շտեմարանների, օլիմպիադաների անցկացման և բաց դռների օրերի հետ կապված մի շարք հարցեր:

Հանդիպումներ մարզի ավագ և միջնակարգ դպրոցների շրջանավարտների հետ

Հանդիպումների ընթացքում աշակերտներին հետաքրքրել են գլխավորապես կրթական գործընթացին, ուսման վարձաչափերին, հատկապես սահմանամերձ բնակավայրերի ուսանողների համար նախատեսված զեղչերին ու արտոնություններին, ընդունելության քննությունների մեկ և երկու աստղանիշով առարկաների ընտրությանը վերաբերող հարցեր:

Տարածաշրջանի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթական ծրագրեր իրականացնելու հետ մեկտեղ ապագա դիմորդներին հատկապես գրավել է ուսման համեմատաբար մատչելի վարձաչափերի առկայությունը մասնաճյուղում: