Иджеванский филиал Ереванского государственного университета

Մեր ամբիոնի վարիչը` Համահայկական 6-րդ խաղերի ոսկե մեդալակիր

2015թ. օգոստոսի 2-13-ը Երևանում կայացան Համահայկական 6-րդ ամառային խաղերը, որոնցում ընդգրկված էին աշխարհի 165 երկրների 6350-ից ավելի մեր հայրենակիցներ` 17 թիմային մարզաձևերում (ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, լողափնյա վոլեյբոլ, բազկամարտ, գոլֆ, հանդբոլ, սպորտային պարեր, հրաձգություն, հեծանվասպորտ):

Մեր ամբիոնի վարիչը` Համահայկական 6-րդ խաղերի ոսկե մեդալակիր

Համահայկական 6-րդ խաղերում` «Բադմինթոն» մարզաձևում, Իջևան քաղաքը պատվով ներկայացրեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ, փետրագնդակի միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Սովետական միության (1980թ.), Եվրոպայի չեմպիոն (Գերմանիա, 1980թ.), Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոն (Ֆրանսիա, 1981թ.), Համահայկական 5-րդ խաղերի ոսկե մեդալակիր (2011թ.) Վարդիթեր Գուրգենի Պողոսյանը:

Մեր ամբիոնի վարիչը` Համահայկական 6-րդ խաղերի ոսկե մեդալակիր

«Բադմինթոն» մարզաձևում մրցապայքարի մեջ էր մտել ընդհանուր թվով 16 զույգ:
Միջազգային կարգի սպորտի վարպետ Վ.Պողոսյանին զուգախաղում ընկերակցեց նրա եղբոր դուստրը՝ Հայաստանի բազմակի չեմպիոն Լիլիթ Պողոսյանը:

Մեր ամբիոնի վարիչը` Համահայկական 6-րդ խաղերի ոսկե մեդալակիր

Հաղթելով 3 զույգի՝ Վարդիթեր և Լիլիթ Պողոսյանները դուրս եկան եզրափակիչ:
2:0 հաշվով առավելության հասնելով Երևան քաղաքը ներկայացնող Մարիետա Միկոյան և Քնարիկ Մարգարյան զույգի նկատմամբ` նրանք գրավեցին առաջին տեղը:

Չեմպիոնները պարգևատրվեցին ոսկե մեդալով և դիպլոմով:

Մեր ամբիոնի վարիչը` Համահայկական 6-րդ խաղերի ոսկե մեդալակիր

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է իր վաստակավոր աշխատակցուհուն` մաղթելով նորանոր հաջողություններ, առավել մեծ բարձունքների նվաճումներ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 2015թ. հեռակա ուսուցման ընդունելություն

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 2015թ. հեռակա ուսուցման ընդունելություն

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2015թ. հեռակա ուսուցման ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով.

  • Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա,
  • Բնապահպանություն և բնօգտագործում,
  • Քարտեզագրություն և կադաստրային գործ,
  • Պատմություն,
  • Հոգեբանություն,
  • Տնտեսագիտության տեսություն,
  • Սերվիս:

Ընդունելության մասնագիտություններին, քննություններին, տեղերին և վարձաչափերին կարելի է ծանոթանալ այստեղ:

Ընդունելության կարգին կարելի է ծանոթանալ այստեղ, ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերինայստեղ:

Ուսման տևողությունը 5 տարի է:

Շրջանավարտներին տրվում է Երևանի պետական համալսարանի դիպլոմ 

Փաստաթղթերն ընդունվում են  ս.թ. օգոստոսի 10-ից մինչև սեպտեմբերի 20-ը:

Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 3:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (0263) 4-00-61, (093) 41-51-22, (093) 20-65-05  հեռախոսահամարներով կամ գրել dimord.ysuib@gmail.comէլեկտրոնային հասցեին:

Հրապարակվել են ընդունելության քննությունների արդյունքները

Հրապարակվել են ընդունելության քննությունների արդյունքները

Հարգելի՛ դիմորդներ, այսօր` 2015թ. հուլիսի 15-ին, հրապարակվել են ընդունելության քննությունների արդյունքները, որոնց կարող եք ծանոթանալ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում կամ  «Դիմորդ» բաժնի «Ընդունելության արդյունքները» էջում:

 




Մասնաճյուղի` 2015թ. շրջանավարտներին հանձնվեցին դիպլոմներ

2015թ. հուլիսի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ բակալավրիատի (հեռակա ուսուցման 188) և մագիստրատուրայի (առկա ուսուցման` Կիրառական արվեստի ֆակուլտետի 4) շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:

Մասնաճյուղի` 2015թ. շրջանավարտներին հանձնվեցին դիպլոմներ

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, Հեռակա ուսուցման բաժնի վարիչ Մ.Զուրաբյանը, մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի այլ ներկայացուցիչներ, հյուրեր:

Մասնաճյուղի` 2015թ. շրջանավարտներին հանձնվեցին դիպլոմներ

Դիպլոմ ստանալու կապակցությամբ 2015թ. շրջանավարտներին շնորհավորեց տնօրեն Սամվել Առաքելյանը` նրանց մաղթելով բարի երթ, մեծ հաջողություններ կյանքում և աշխատանքում, շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ հղելով նրանց ընտանիքներին, ծնողներին, հարազատներին: Իր խոսքում տնօրենը նաև ընդգծեց, որ սրանով բուհի և շրջանավարտների միջև կապը չի խզվելու, մասնաճյուղը պատրաստ է համագործակցելու իր շրջանավարտների հետ, անվճար տրամադրելու ցանկացած խորհրդատվություն կամ այլ տիպի օժանդակություն, անցկացնելու վերապատրաստման դասընթացներ և այլն:

Ելույթ ունեցան նաև Հեռակա ուսուցման բաժնի շրջանավարտները` հինգ տարիների տքնաջան աշխատանքի ու հոգատար վերաբերմունքի համար շնորհակալություն հայտնելով մասնաճյուղի և հատկապես Հեռակա ուսուցման բաժնի վարչական անձնակազմի ներկայացուցիչներին, իրենց սիրելի դասախոսներին, ուսումնական խորհրդատուներին, այն բոլոր մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել նրանց մասնագիտական կայացման գործում:

Այնուհետև տեղի ունեցավ դիպլոմների հանձնման արարողությունը:

Մասնաճյուղի` 2015թ. շրջանավարտներին հանձնվեցին դիպլոմներ

Մասնաճյուղի ներկայացուցիչների այցը պատանի երկրապահների ճամբար

2015թ. հուլիսի 11-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանի գլխավորությամբ ԵՊՀ ԻՄ-ի դասախոսները և «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները գիտաժողով անցկացնելու նպատակով այցելեցին Գեղարքունիքի մարզ` պատանի երկրապահների ճամբար, որտեղ ընդգրկված էին երիտասարդ և պատանի երկրապահներ` հանրապետության տարբեր վայրերից ու Արցախից:

Մասնաճյուղի ներկայացուցիչների այցը պատանի երկրապահների ճամբար

Պատանի երկրապահներն ուսումնամարզական վարժանքներ և հրամանատարասերժանտական դասընթացներ են անցնում Գեղարքունիքի մարզում, որը պատահական չէ ընտրված:

Մասնաճյուղի ներկայացուցիչների այցը պատանի երկրապահների ճամբար

Գեղարքունիքը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող սահմանամերձ մարզ է, որի բնակչությունն ակտիվորեն մասնակցել է ազատամարտին, այսօր էլ ներգրավված է հայրենիքի շենացման գործում:

Մարզում կա Երկրապահի 2625 անդամ, «Երիտասարդ երկրապահի» մարզային կառույցում հաշվառված են 368 հոգի, «Պատանի Երկրապահ»-ում ընդգրկված են 1372 պատանի և աղջիկ: Մարզում գործում են վեց (Գավառի, Ճամբարակի, Սևանի, Մարտունու, Վարդենիսի և Վարդենիկի) տարածքային բաժանմունքներ:

Այցի ընթացքում նախ ողջույնի խոսք ասաց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն, ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի փոխնախագահ Սամվել Առաքելյանը` մասնավորապես նշելով. «Այս դաստիարակված սերունդը ստեղծելու է այն ազատ, անկախ, միասնական Հայաստանը, որը մեր բոլորիս երազանքն է: … Շնորհակալություն ձեզ, կրկին շնորհակալություն Երկրապահին, այն մարդկանց, որոնք իրենց ուսերին են տարել այս տարիների ընթացքում մեր երկրի հզորացումը… Մենք կարող ենք ասել, որ, հանձինս պատանի երկրապահների, Հայաստանում ստեղծվել է մի մեծ համալսարան, մի կրթական համալիր, որի պատերի ներսում դաստիարակվում է այս հերոսական սերունդը: Փա՛ռք ու պատիվ ձեզ»:

Ապա մասնաճյուղի ներկայացուցիչները պատանի և երիտասարդ երկրապահների համար անցկացրին գիտաժողով, քննարկեցին հայրենասիրության, անկախության և այլ թեմաներ:

Գիտաժողովի մասնակիցները ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կողմից արժանացան հուշամեդալների և պատվոգրերի:

Մասնաճյուղի ներկայացուցիչների այցը պատանի երկրապահների ճամբար

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները կազմակերպեցին նաև փոքրիկ երաժշտական միջոցառում` «Հայ ենք մենք», «Մարտիկի երգը», «Ախպերս ու ես», «Գետաշեն» և այլ ռազմահայրենասիրական երգերի կատարումներով:

Ակումբականներին ակտիվ ձայնակցեցին և պատանի երկրապահներն ու նրանց ղեկավարները: