Иджеванский филиал Ереванского государственного университета

ԵՊՀ գիտխորհրդի նիստում տնօրեն Ս.Առաքելյանը ներկայացրեց մասնաճյուղի տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունը

2014թ. դեկտեմբերի 11-ին կայացավ ԵՊՀ գիտխորհրդի` այս տարվա վերջին նիստը:

Օրակարգային վերջին հարցը վերաբերում էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին:

Տնօրեն Սամվել Առաքելյանը ներկայացրեց մասնաճյուղի տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:

Նրա խոսքերով` ինչպես նախկինում, այս տարի ևս կրթական ծառայություններ մատուցելուց բացի`մասնաճյուղի ղեկավարությունն իր առջև դրել է շրջանավարտներին աշխատանքով ապահովելու խնդիրը:

«Մեծ ուշադրություն ենք դարձնում կրթության որակին, ինչի համար էլ աշխատում ենք կրթական ծրագրերը հնարավորինս մոտեցնել Մայր բուհի ծրագրերին: Վերջին մեկ տարվա ընթացքում ֆինանսական, բանկային, հաշվապահական, հարկային, մանկավարժական ոլորտներում աշխատանքի ընդունվածների 90%-ը մեր շրջանավարտներն են: Առայժմ չի ստացվում ցանկալի ցուցանիշներ ապահովել «Սերվիս» մասնագիտության գծով»,- ասում է պարոն Առաքելյանը:

Վերջինիս խոսքերով՝ տարին բավականին արդյունավետ է եղել նաև գիտական աշխատանքներ կատարելու տեսանկյունից:

Անցնող տարվա ընթացքում տպագրվել են մասնաճյուղի աշխատակիցների հեղինակած շուրջ 126 գիտական հոդվածներ, մենագրություններ և մեթոդական ձեռնարկներ:

Իսկ տեղի դասախոսներից 7-ը (որոնցից 5-ը հենց մասնաճյուղի շրջանավարտներ են), պաշտպանել են թեկնածուական ատենախոսություններ:

Հաշվետու տարվա ընթացքում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հիմնադրվել է նաև «Տավուշ» ուսանողական ռազմահայրենասիրական ակումբը, որը սերտ կապեր է պահում մարզի սահմանապահ զորամասերի հետ: Բավականին ակտիվ են աշխատում նաև ուսանողական կառույցները՝ ՈՒԽ-ն և ՈՒԳԸ-ն:

Միջազգային գիտական​​ կոնֆերանս՝ նվիրված ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի 150-ամյակին

Հարգելի պատմաբաններ,

Հրավիրում ենք մասնակցելու միջազգային գիտական​​ կոնֆերանսի՝ նվիրված ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի 150-ամյակին, որը տեղի կունենա Երևանում 2015 թ. փետրվարին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում:

Թեզիսների ուղարկման վերջնաժամկետն է 2014 թ. դեկտեմբերի վերջը:

Աղբյուրը` www.academhistory.am

Գիտաժողով «Հարևաններ. հայացք Հայաստանից». վերլուծելով 2014-ը

«Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոնը» Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Երիտասարդ առաջնորդների դպրոցի, Ամերիկայի հայկական համագումարի և ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի աջակցությամբ հրավիրում է ս.թ. դեկտեմբերի 15-17 ներկա լինելու «Հարևաններ. հայացք Հայաստանից» գիտաժողովին:

Գիտաժողովի ընթացքում 2014-ի դեպքերի վերլուծությամբ հանդես կգան հայաստանյան գիտնականներ, վերլուծաբաններ, ովքեր կքննարկեն զարգացումները Արցախյան հիմնահարցի, արաբական աշխարհի և ԻՇԻՊ-ի, Հայոց ցեղասպանության հերքման հարցերի շուրջ:

Մասնավորապես, դեկտեմբերի 15-ին Արցախի շուրջ ծավալված իրադարձությունները կքննարկեն Անժելա Էլիբեգովան (տեղեկատվական ասպեկտը), Արմեն Մինասյանն (զարգացումների վերլուծություն) ու Աննա Կարապետյանը (բանակցային պրոցես):

Դեկտեմբերի 16-ին ԻՇԻՊ ահաբեկչական խմբավորման ու արաբական աշխարհում համապատասխան զարգացումների մասին իրենց տեսակետները կներկայացնեն Սարգիս Գրիգորյանն (զարգացումների վերլուծություն) ու Վարդան Ոսկանյանը (քրդական գործոնի վերլուծություն):

Դեկտեմբերի 17-ին Հայոց ցեղասպանության հերքման քաղաքականության իրավական և քաղաքագիտական ասպեկտների մասին ելույթներ կունենան Լևոն Գևորգյանը (Դողու Փերինչեքի գործը Եվրոպական դատարանում), Կիրո Մանոյանը (հերքման քաղաքական ենթատեքստը) և Արտակ Շաքարյանը (փաստարկներ հերքումների դեմ):

Գիտաժողովի վերջին օրը նաև տեղի կունենա Արտակ Շաքարյանի «Ուղեցույց երիտասարդ դեսպանին. Փաստարկներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ» գրքի շնորհանդեսը, որը իրականությաւն է դրաձել ՀՀ Նախագահի աշխատակազմի դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ:

Գիտաժողովի դահլիճում տեղեր ամրագրելու համար խնդրում ենք մինչև 2014թ.-ի դեկտեմբերի 12-ը գրանցվել՝ լրացնելով սույն էլեկտրոնային ձևաթուղթը:

Գիտաժողովի անցկացման վայրը՝ Հանրապետության 37 (մուտքը Մելիք-Ադամյան փողոցից), Ամերիկայի հայկական համագումար

Հարցերի դեպքում զանգահարեք 010 56 06 74:

Դիմելու համար այցելեք այստեղ

Աղբյուրը` youngleaders.am

«ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ. ՋԱՀՈՒԿՅԱՆԸ ԵՎ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՏՔԸ» հանրապետական գիտական նստաշրջան

Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ընդհանուր լեզվաբանության ամբիոնը 2015 թ-ի ապրիլի 2-ին կազմակերպում է«Ակադեմիկոս Գ. Ջահուկյանը և լեզվաբանական միտքը» խորագրով հանրապետական գիտական նստաշրջան` նվիրված մեծանուն գիտնականի ծննդյան 95-ամյա­կին:

Տեղեկացնում ենք, որ զեկուցումների խորագրերն ուղարկելու վերջին ժամկետն է 2015 թ. հունվարի 31-ը, իսկ զեկուցման դրույթների վերջնաժամկետն է 2015թ. մարտի 1-ը:

 Խնդրում ենք Ձեր մասնակցության վերաբերյալ հայտը ներկայացնել մինչև 2015 թ. հունվարի 31-ը՝asatryan.edita22@mail.ru էլ. փոստին:

 -Զեկուցումների ծավալը՝ համակարգչային 5-15 էջի սահմաններում,

-հայերեն շարվածքի տառատեսակը՝ Arial Armenian,

-հիմնական տառաչափը՝ 11,

-միջտողային ինտերվալը՝ 1,5:

 Զեկուցումները կտպագրվեն:

 Նստաշրջանի կազմակերպական ընթացքի վերաբերյալ տեղեկություններին կարելի է հետևել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի կայքէջում:

ԵՊՀ ընդհանուր լեզաբանության ամբիոն

Աղբյուրը` ysu.am

Մրցույթ` գիտական աշխատողների հետևյալ պաշտոնները զբաղեցնելու համար

Երևանի պետական համալսարանը հայտարարում է մրցույթ / գիտական ստորաբաժանման ղեկավարի, գլխավոր գիտաշխատողի, առաջատար գիտաշխատողի,ավագ գիտաշխատողի, գիտաշխատողի, կրտսեր գիտաշխատողի/ պաշտոնը զբաղեցնելու համար:

 

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Կենսաբանության Գիտահետազոտական ինստիտուտ /տնօրեն/ -1

 

ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Տեսական ֆիզիկայի լաբորատորիա – գիտաշխատող — 1

 

ՈՒԺԵՂ ԴԱՇՏԵՐԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ

գլխավոր գիտաշխատող -1, առաջատար գիտաշխատող — 1,
ավագ գիտաշխատող-4, գիտաշխատող -1,կրտսեր գիտաշխատող -1

ԵՊՀ գիտական համակազմի մրցութային ընտրության և պաշտոնների տեղակալման ընթացակարգի 6 -րդկետի համաձայն գլխավոր գիտական աշխատողի /գիտական ստորաբաժանման ղեկավարի / թափուր պաշտոնի կարող են հավակնել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսները և թղթակից անդամները, ինչպես նաև գիտության այն դոկտորները, ովքեր ղեկավարել են գիտական ուղղություն կամ ստեղծել են գիտական դպրոց և ունեն ոչ պակաս քան 15 տարվա գիտական աշխատանքի փորձ/ստաժ/։

7–րդ, 8–րդ կետերի համաձայն առաջատար գիտական աշխատողի /գիտական ստորաբաժանման կամ գիտական խմբի ղեկավարի /թափուր պաշտոնի կարող են հավակնել գիտության դոկտորները, ինչպես նաև գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող այն անձիք, ովքեր ունեն տասը տարվա գիտական աշխատանքի փորձ և տվյալ մասնագիտությամբ արժեքավոր գիտական աշխատանքներ:

Ավագ գիտական աշխատողի թափուր պաշտոնի կարող են հավակնել գիտության դոկտորները, ինչպես նաև գիտությունների թեքնածուի աստիճան ունեցող այն անձիք, ովքեր ունեն տասը տարվա գիտական աշխատանքի փորձ: 9–րդ, 10–րդ կետերիհամաձայն:

Գիտական աշխատողի թափուր պաշտոնին կարող են հավակնել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցողները կամ համապատասխան մասնագիտության գծով ասպիրանտուրան ավարտած և հինգ տարվա գիտական աշխատանքի փորձ ունեցող անձիք:

Կրտսեր գիտական աշխատողի թափուր պաշտոնի կարող են հավակնել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցողները, համապատասխան մասնագիտության գծով դիպլոմավորված մասնագետները, մագիստրոսի աստիճան ունեցողները:

Գլխավոր գիտաշխատողի պաշտոնի հավակնորդները ԵՊՀ Գիտակազմակերպական բաժին (ք. Երևան, ԱլեքՄանուկյան 1, Կենտրոնականմասնաշենք, 618 սենյակ) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1. դիմում՝ ԵՊՀ ռեկտորի անունով,

2. կադրերի հաշվառման անհատական թերթիկ,

3. ինքնակենսագրություն,

4. բարձրագույն կրթության վկայականի/դիպլոմի/ , գիտական աստիճանի դիպլոմի և գիտական կոչման վկայականի պատճենները,

5. հրատարակված գիտական աշխատանքների և գյուտերի ցուցակ,

6. գիտական գործունեությունը բնութագրող այլ փաստաթղթեր /ըստ ցանկության/,

7. անձնագրի և սոց.քարտի պատճենները:

Փաստաթղթերի ներկայացնելու ժամկետը` մեկ ամիս սույն հայտարարության հրապարակման օրվանից:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ գիտակազմակերպական բաժին:

Հեռ.` 010 — 55-42-82 , 11-87

Աղբյուրը` ysu.am