Иджеванский филиал Ереванского государственного университета

Ինտելեկտուալ խաղում հաղթեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներից կազմված թիմը

2014թ. նոյեմբերի 3-ին մասնաճյուղի օնլայն լսարանում տեղի ունեցավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ինտելեկտուալ խաղը, որը կազմակերպել էր ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը:

Ներկա էին մասնաճյուղի ուսանողական կառույցների անդամներ, թիմերի երկրպագուներ:

Խաղին մասնակցում էին «Հայոց լեզու և գրականություն», «Պատմություն», «Մանկավարժություն և հոգեբանություն», «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությունների ուսանողներից կազմված հավաքական թիմերը:

Ինտելեկտուալ խաղն անցկացվեց 2 փուլով` յուրաքանչյուրը 10-ական հարց (հարցերը հիմնականում տրամաբանական էին):

Եզրափակիչ փուլ դուրս եկան «Հայոց լեզու և գրականություն» ու «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությունների ուսանողներից կազմված թիմերը:

Մեկ միավորի առավելությամբ հաղթեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներից կազմված թիմը, որն իր ուժերը կփորձի համալսարանական խաղի ժամանակ:

Մասնաճյուղի մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին

Ելնելով 2014-15 ուստարվա հոկտեմբեր ամսվա ընթացքում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առանձին ստորաբաժանումների աշխատակիցների կողմից կատարված աշխատանքների արդյունքներից` պաշտոնական հրահանգով նախատեսված գործառութային պարտականություններն ու հասարակական կարգով տրված հանձնարարությունները բարեխղճորեն և օրինակելի կերպով կատարելու համար պարգևատրվեցին մասնաճյուղի հետևյալ աշխատակիցները.

  • Ալեքսանյան Վարդան Արամայիսի — Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան
  • Ալթունյան Նվարդ Միտուշի — Ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման բաժնի ավագ տեսուչ
  • Աղաբաբյան Վահան Արշակի — Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ
  • Ավետիսյան Գայանե Հրաչիկի — Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի մասնագետ
  • Բագումյան Լուսինե Արտաշեսի — Օտար լեզուների ամբիոնի դասախոս
  • Բարխուդարյան Ալվարդ Կիմիկի — Օտար լեզուների ամբիոնի դասախոս
  • Գասպարյան Հռիփսիմե Սերյոժայի — Բնական գիտությունների ֆակուլտետի գործավար
  • Դարբինյան Կարապետ Սուրենի — Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ.
  • Թումանյան Լուսինե Վիլիկի — Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ.
  • Խաչատրյան Արփինե Մանվելի — Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս
  • Խաչատրյան Տաթևիկ Վասիլի — Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի վարիչ
  • Հակոբյան Անահիտ Սպարտակի — Վարչատնտեսական վարչության գործավար-օպերատոր
  • Հովակիմյան Աննա Սեդրակի — Ծրագրավորման և ինֆորմացիոն  տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ.
  • Հովհաննիսյան Ալբերտ Սարգսի — Անձնակազմի կառավարման բաժնի վարիչ
  • Մանթաշյան Հասմիկ Վահրամի — հաշվապահ
  • Մանուչարյան Մելանյա Մուկուչի — Օտար լեզուների ամբիոնի դասախոս
  • Միրզոյան Արթուր Համլետի — Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչ
  • Չիբուխչյան Անուշ Լյուբիկի — Դեկորատիվ կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի դասախոս
  • Պապյան Վիգեն Պապիկի — բանվոր
  • Վարդանյան Խաչատուր Գարուշի — Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ.
  • Քոչարյան Համլետ Սուրենի — բանվոր

«Անի» համույթի համերգի ներքո հանձնվեցին հեռակա ուսուցման բաժնի առաջին կուրսեցիների ստուգման գրքույկները

2014թ. հոկտեմբերի 31-ին Իջևանի մշակույթի տանը տեղի ունեցավ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի 1-ին կուրսեցիների ստուգման գրքույկների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը տոնական նոր լիցք հաղորդեց համառուսաստանյան մրցույթների դափնեկիր Դոնի հայերի «Անի» համույթի համերգային ծրագիրը:

Դահլիճում թևածում էր «Կռունկի»հայրենակարոտ մեղեդին ու ֆիդայական երգի խրոխտ ոգին:

Հեռավոր Ռուսաստանից «Անի»համույթն իր հետ բերել էր ապրելու և ստեղծագործելու հայի անկոտրում ոգին:

Ամփոփելով միջոցառումը՝ մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը նշեց, որ «Անի»համույթի ներկայությունը մեծ խորհուրդ ունի, քանի որ հարյուր տարի առաջ ցեղասպանության ենթարկված և աշխարհով մեկ սփռված հայության բեկորները չեն փշրվել ու փոշիացել, այլ ընդհակառակը՝ նրանք հայ լեզուն ու երգը, սրբազան ջահի նման պահելով ու սերնդեսերունդ փոխանցելով, հայ են մնացել:

Ասվածի պերճախոս վկայությունը տնօրենը համարեց հենց «Անի»համույթի ազգանվեր գործունեությունը:

Շնորհավորելով առաջին կուրսեցիներին և մաղթելով հաջողություններ ուսման մեջ` տնօրենը ուսանողներին հորդորեց, որ տեսնեն Անին ու … ապրեցնեն:

Միջոցառման վերջում Ս.Առաքելյանը ԵՊՀ ռեկտոր Ա.Սիմոնյանի անունից շնորհակալագիր հանձնեց «Անի» համույթին:

Աղբյուրը` heraka.com

Փետրագնդակի մասնաճյուղային առաջնություն

2014թ. հոկտեմբերի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցավ փետրագնդակի մասնաճյուղային առաջնություն, որին մասնակցում էր տասներկու ուսանողուհի:

Խաղերն անցկացվեցին օլիմպիական կարգով:

Գեղեցիկ խաղով աչքի ընկավ «Սերվիս» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Անի Դավթյանը, ով գրավեց առաջին տեղը և տնօրենության կողմից պարգևատրվեց հուշանվերով ու պատվոգրով:

Երկրորդ տեղը գրավեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Դիանա Ավետիսյանը:

Երրորդ տեղը գրավեց «Սերվիս» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Ֆլորա Խաչատրյանը:

Համո Սահյանին նվիրված դաս-միջոցառում

2014թ. հոկտեմբերի 27-ին Բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ Համո Սահյանին նվիրված դաս-միջոցառում, որը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բան. գիտ. թեկնածու Ալիսա Հասանյանը:

Միջոցառմանը ներկա էին Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Մ.Զաքարյանը, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ Ա.Ցուցուլյանը, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Համո Սահյանին նվիրված դաս-միջոցառումը հայ մեծ բանաստեղծի ծննդյան 100-ամյակին հարգանքի փոքր տուրք էր:

Միջոցառումը բացեց Ա.Հասանյանը` արժևորելով Հ.Սահյանի քնարերգությունը, ներկայացնելով հիմնական մոտիվները (բնապաշտություն, հայրենապաշտություն, սեր և այլն), ընդգծելով բանաստեղծի գրական ժառանգության արդիականությունը:

Այնուհետև «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտությունների առաջին կուրսերի ուսանողները ներկայացրին Համո Սահյանի բանաստեղծություններից` համեմված ինքնատիպ վերլուծություններով, կատարեցին Սահյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր:

Բավականին տպավորիչ էր ոչ միայն դասախոսի` Ա.Հասանյանի, այլև ուսանողների` մասնավորապես Նառա Մնացականյանի, Արամայիս Օհանյանի, Հակոբ Դավթյանի ասմունքը:

Միջոցառումն ուղեկցվում էր համապատասխան շնորհանդեսով:

Ունկնդիրներին հուզեցին Համո Սահյանի ձայնը, Օֆելյա Համբարձումյանի, Սիլվա Յուզբաշյանի կատարումները:

Հետաքրքիր է, որ Բնական գիտությունների ֆակուլտետում առկա էր քնարերգության` մասնավորապես սահյանական պոեզիայի այդպիսի նուրբ ընկալում:

Վերջում իրենց հիացմունքն արտահայտեցին Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Մ.Զաքարյանը, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ Ա.Ցուցուլյանը, ֆակուլտետի դասախոսներ: