- Main
- Կայացավ «Հինավուրց և երիտասարդ մայրաքաղաք» խորագրով ներբուհական գիտաժողովը
2018թ. հոկտեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Հինավուրց և երիտասարդ մայրաքաղաք» խորագրով ներբուհական գիտաժողովը, որը կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերությունը։
Գիտաժողովին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, ֆակուլտետների դեկաններ, վարչական անձնակազմի այլ անդամներ, դասախոսներ, ուսանողներ:
«Հինավուրց և երիտասարդ մայրաքաղաք» խորագրով ներբուհական գիտաժողովին մասնակցում էին Տնտեսագիտության և Հումանիտար գիտությունների ֆակուլտետների 12 ուսանողներ, ովքեր հանդես եկան լեզվաբանությանը, տնտեսագիտությանը, պատմությանը և այլ ոլորտների վերաբերող զեկուցումներով:
Նախ տեղի ունեցավ լիագումար նիստ, և բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը՝ ողջունելով բոլոր ներկաներին, գիտաժողովի կազմակերպիչներին ու մասնակիցներին, իր գոհունակությունն արտահայտելով Ուսանողական գիտական ընկերությանը՝ նախաձեռնության համար և ակնկալելով, որ մասնաճյուղում նման գիտաժողովներ առավել հաճախ կկազմակերպվեն՝ ընդգրկելով ավելի շատ մասնակիցների:
Գիտաժողովը շարունակվեց երկու՝ Պատմության և տնտեսագիտության (5 զեկուցող), Բանասիրության և հասարակագիտության բաժանմունքներում (7 զեկուցող)։
Ներբուհական գիտաժողովն ընթացավ հետաքրիր և ջերմ մթնոլորտում, ծավալվեցին շահեկան քննարկումներ՝ զեկուցողների, դասախոսների և ուսանողների մասնակցությամբ:
Վերջում գիտաժողովին զեկուցում ներկայացրած ուսանողներին տրվեցին մասնակցության հավաստագրեր:
Գիտաժողովի բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: