- Main
- «Հայաստանի ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարաններին ծանոթացում և գիտական գրականության օգտագործման հմտությունների բարելավում» թեմայով բանախոսություն
Բանախոսը ներկայացրեց Հայաստանի ազգային գրադարանի առցանց շտեմարանները, դրանց հնարավորությունները և կիրառականությունը գիտական հետազոտությունների իրականացման գործընթացում։
Նշվեց, որ հետազոտական կարողությունների բարելավման և գիտական գրականության, ինչպես նաև սկզբնաղբյուրների կիրառականության տեսանկյունից Ազգային գրադարանի առցանց շտեմարաններն ամբողջությամբ հնարավորություն են տալիս օգտվելու հայալեզու հիմնական գրականությունից և մամուլից։
Շնորհանդեսի միջոցով ներկայացվեցին «Հայ գիրք» և «Հայ մամուլ» շտեմարանները, դրանցից օգտվելու և փնտրելու հնարավորությունները։ Նշվեց, որ «Հայ մամուլ» շտեմարանում առնանց տարբերակով ներակայացված են 7 միլիոն և ավելի էջ հայալեզու թերթեր և ամսագրեր, որոնք հատկապես մեծացնում և ընդլայնում են հետազոտողների հետաքրքրվածությունը, տարբեր թերթերից և ամսագրերից օգտվելու և տեղեկույթի առցանց հավաքագրման հնարավորությունները։ Հատկապես կարևորվեց Իջևանում հրատարակված թերթերի առցանց տարբերակների հասանելիությունը, որը ոչ միայն կարևոր է տարածաշրջանի և քաղաքի պատմության ուսումնասիրության, այլև ուրիշ գիտակարգերի հետազոտողների հետաքրքրությունների և գիտական բազայի ձևավորման համար։
Բանախոսությունն ավարտվեց հարց ու պատասխանի ձևաչափով․ մասնակիցները Վ․ Պողոսյանից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։