2025 թ. դեկտեմբերի 5-ին ԵՊՀ ԻՄ մարզադահլիճում տեղի ունեցավ վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն, որին մասնակցում էին «Զբոսաշրջություն», «Ֆինանսներ (ըստ ոլորտի)», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրերի տարբեր կուրսերի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հավաքական թիմերը:

Առաջնության անցկացման նպատակն էր բարձրացնել ֆիզիկական դաստիարակության դերը մասնաճյուղում, ի հայտ բերել լավագույն մարզիկներին և նրանցից ձևավորել ԵՊՀ ԻՄ հավաքական թիմ:

Խաղերն ընթացան օլիմպիական մրցակարգով, որի դեպքում պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից:

Առաջին տեղը գրավեց «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի 2-րդ կուրսի թիմը:

Երկրորդ տեղը զբաղեցրեց «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի 3-րդ կուրսի թիմը, երրորդ տեղը՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հավաքական թիմը:

Հաղթողները տնօրենության կողմից պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով:

Spread the article
©2025 All rights reserved.