- Main
- ԵՊՀ ԻՄ աշխատակիցը՝ «Գիտական բուլղարական հաղորդակցություններ» ՍՊԸ «Oxidation Communication» գիտական հեղինակավոր ամսագրի միջազգային խմբագրական խորհրդի անդամ
Գևորգ Սիմոնյանը վարում է ակտիվ գիտամանկավարժական գործունեություն: Նա հեղինակ է ավելի քան 300 գիտական հոդվածների և 5 գրքի:
Միայն 2025 թվականին լույս են տեսել նրա 11 գիտական հոդվածները, որոնցից 6-ը՝ Scopus տվյալների բազայում ինդեքսավորվող բարձր վարկանիշով գիտական ամսագրերում:
Նշենք, որ 2025 թ. Scopus տվյալների բազայում ինդեքսավորվող բարձր վարկանիշով գիտական ամսագրերում ԵՊՀ 2037 դասախոսները հրատարակել են մոտ 750 գիտական հոդված (միջինը` 0.38 հոդված):