Ուրախ ենք տեղեկացնել, որ ԿԳՄՍ նախարարի՝ ս.թ. մարտի 26-ի № 471-Ա/2 հրամանի համաձայն՝ երաշխավորվել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կողմից ներկայացված ավելի քան երեք տասնյակ ուսուցման ծրագրեր՝ որպես լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրեր: Դրանք նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների, Հայաստանի մարզերի համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայողների, պետական և մասնավոր հատվածի մասնագետների, ղեկավարների և բոլոր ցանկացողների համար:
Վերապատրաստման ծրագրերն ուղղված են կառավարման, ռազմավարական պլանավորման, կազմակերպական և հաղորդակցական հմտությունների զարգացմանը:
Երաշխավորված ծրագրերի ցանկը հետևյալն է՝
- Ռազմավարական պլանավորում,
- Ներդրումային նախագծերի կառավարում,
- Ռիսկերի կառավարումն աշխատանքային գործընթացներում,
- Գործարար գործընթացների կառավարում,
- Ռազմավարության մշակման և իրականացման միջազգային չափանիշները,
- Առաջնորդություն,
- Տեղեկատվական ռեսուրսների որոնում և ստեղծում, համակարգում և մշակում,
- Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար,
- Թվային փաստաթղթաշրջանառություն պետական կառույցներում,
- Կիբերանվտանգություն պետական կառույցներում,
- Արհեստական բանականության կիրառումը պետական կառավարման մեջ,
- Արհեստական բանականության կիրառումը ռազմավարական պլանավորման մեջ,
- Տվյալների վերլուծություն պետական կառավարման համար,
- Մոտիվացման գործիքակազմը և կառավարման էթիկան,
- Անձնակազմի կառավարում,
- Կազմակերպական վարք,
- Գործարար փոխհարաբերությունների կառավարումն աշխատանքային միջավայրում,
- Սթրեսակայունության զարգացում և կոնֆլիկտների կառավարում,
- Գործարար շփումների էթիկա,
- Գործնական գրություններ (պաշտոնական փաստաթղթեր),
- Հաղորդակցման հմտություններ,
- Փոքր բիզնեսի մարքեթինգի պլանավորում,
- Թվային հաղորդակցություն և պետական PR,
- Թվային մարքեթինգ պետական կառույցների և մարզի զարգացման համար,
- Տուրիզմի թվային զարգացում Տավուշի մարզում,
- Մարքեթինգի կառավարում և նեյրոմարքեթինգ,
- Հաշվապահություն սկսնակների համար,
- Հաշվապահական ծրագրեր և հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ,
- Ֆինանսական մենեջմենթ,
- Հանրային ֆինանսներ,
- Որակի կառավարման համակարգի ախտորոշման, մշակման և ներդրման միջազգային չափանիշները (ISO 9001:2015), պահանջները և իրականացման գործընթացները,
- Բնապահպանական կառավարման համակարգ (ISO 14001:2015),
- Անգլերեն,
- Ռուսերեն:
Դասերը կկազմակերպվեն առկա, առցանց և խառը ձևաչափերով՝ խմբային և անհատական տարբերակներով, դրանք կվարեն բուհի առաջատար մասնագետները:
Դասընթացների համար տրված վճարները ենթակա են հետվճարման միայն ֆիզիկական անձանց համար նախատեսված հայտարարագրերը լրացնելու դեպքում՝ դիտարկվելով որպես կրթական ծախսեր:
Հարցերի դեպքում կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 098 25-99-97 և 094 40-60-32 հեռախոսահամարներով կամ գրել kbdvib@ysu.am էլեկտրոնային հասցեին:
Յուրաքանչյուր դասընթացի վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի ԵՊՀ ԻՄ պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան էջի միջոցով: