- Main
- ԵՊՀ ԻՄ-ում կայացավ վոլեյբոլի բաց առաջնություն
Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի ասիստենտ Վարդիթեր Պողոսյանը: Նա ողջունեց մասնակիցներին և ներկաներին, շեշտեց բաց առաջնության անցկացման նպատակը, այն է՝ մասսայականացնել սպորտը Տավուշի մարզում, բարձրացնել մասնակիցների մարզական վարպետությունը և ի հայտ բերել լավագույններին, ապա մասնակիցներին մաղթեց հաջողություն, իսկ ներկաներին՝ դիտարժան խաղ:
Խաղերն ընթացան խմբային մրցակարգով, որի համաձայն՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից:
Իրենց վարպետությամբ աչքի ընկան Սարիգյուղի, Պտղավանի, Գանձաքարի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վոլեյբոլիստները:
Առաջին տեղի համար պայքարեցին Պտղավանի և Սարիգյուղի թիմերը: 2:1 հաշվով հաղթեց Սարիգյուղի առաջին թիմը:
Այդպիսով՝ 1-ին տեղը գրավեց Սարիգյուղի առաջին թիմը, 2-րդ տեղը՝ Պտղավանի թիմը, իսկ 3-րդ տեղը զբաղեցրին Գանձաքարի և ԵՊՀ Իջևանի մանաճյուղի թիմերը:
Մրցանակային տեղեր գրաված թիմերը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենության կողմից պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով և պատվոգրերով: