- Main
- Կայացավ Առաքելոց վանական համալիրի վերաբերյալ միջազգային սիմպոզիումը
Այն իրականացվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա) և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև համագործակցության շրջանակներում:
Միջազգային սիմպոզիումի ընթացքում ելույթ ունեցան՝
• Յ. Դում-Թրագուտը (Զալցբուրգի համալսարանի քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոն, «Առաքելոց վանք և բնակավայր» նախագծի հեղինակ և նախաձեռնող),
• Հ. Աբրահամյանը (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» ծրագրի անդամ, պեղումների ղեկավար),
• Ա․ Պապոյանը (Որմնանկարների վերականգնման հետազոտական կենտրոն),
• Գ. Հարությունյանը (Ինքնության հիմնադրամ),
• Եվրոպա Նոստրայի պատվիրակությունը:
Յ. Դում-Թրագուտը ներկայացրեց «Առաքելոց վանք և բնակավայր» նախագիծը և ապագա տեսլականները:
Հ. Աբրահամյանն անդրադարձավ պեղումների աշխատանքների նախնական արդյունքներին: Նշենք, որ Առաքելոց վանական համալիրի պեղումները մեկնարկել են ապրիլի 8-ին և կտևեն մինչև ապրիլի 23-ը:
Ա. Պապոյանը ներկայացրեց վանքի որմնանկարները, պահպանության և ամրակայման խնդիրները:
Գ. Հարությունյանն իրականացրեց ֆիլմի դիտում-քննարկում:
Եվրոպա Նոստրայի պատվիրակությունը ներկայացրեց կազմակերպության քաղաքականությունը և տեսլականը մշակութային ժառանգության պահպանման ոլորտում:
Վերջում սիմպոզիումի կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին ԵՊՀ ԻՄ ղեկավարությանը ջերմ ընդունելության, բոլոր մասնակիցներին, բանախոսներին ու հյուրերին՝ ակտիվ ներգրավվածության, բովանդակալից քննարկումների համար: