- Գլխավոր
- Faculty
- Հումանիտար գիտությունների ֆակուլտետ
- Մանկավարժության և հոգեբանության ամբիոն
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
“Մանկավարժություն և հոգեբանություն” ամբիոնը հիմնադրվել է 1992թ-ին՝ “Հոգեբանություն և սոցիոլոգիա” անվամբ: Ամբիոնի առաջին վարիչն էր հոգ. գիտ. թեկնածու, դոցենտ Ռուբեն Աղուզումցյանը: 1994թ-ին ամբիոնը վերանվանվել է “Մանկավարժություն և հոգեբանություն”, որի վարիչն էր հոգ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Մելսիկ Մկրտումյանը: 2011թ-ից ամբիոնը ղեկավարել է հոգ. գիտ. թեկնածու, դոցենտ Վլադիմիր Միքայելյանը: 2013 թ. սեպտեմբերից՝ մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ Վաչիկ Բրուտյանը: 2016թ․֊ից մանկ. գիտ. թեկն., ասիստենտ Լիանա Միքայելի Հարությունյանը։ 2019թ. մարտի 1-ից ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել հոգեբ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Լևոն Կարոյի Սարգսյանը։ 2019 թ. դեկտեմբերի 7-ից ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարն է մանկ. գիտ . թեկն., ասիստենտ, Լիանա Միխայիլի Հարությունյանը:
Ամբիոնում ուսուցումը կազմակերպվում է ինչպես “Մանկավարժություն և հոգեբանություն” մասնագիտության ուսանողների համար, այնպես էլ ամբիոնը սպասարկում է մասնաճյուղի բոլոր մասնագիտություններին:
Ուսումնակրթական գործընթացը կազմակերպվում է մանկավարժության և հոգեբանության գիտությունների ժամանակակից ուսումնական բակալավրի ծրագրերի շրջանակներում, որոնց միջոցով լուծվում են կրթության և հասարակության մեջ առկա հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները: Ուսուցումը անցկացվում է դասախոսությունների, սեմինար-գործնական պարապմունքների, գիտական զեկույցների, շնորհանդեսների մեթոդներով: Պարապմունքների ընթացքում օգտագործվում են դիդակտիկ նյութեր և ժամանակակից համակարգչային տեղեկատվական – հաղորդակցական տեխնոլոգիաներ, էլեկտրոնային դասագրքեր: Ամբիոնի կողմից հրատարակվել են մի շարք մենագրություններ և ուսումնամեթոդական ձեռնարկներ:
2011թ. մանկավարժության և հոգեբանության ամբիոնում ստեղծվել է կիրառական հոգեբանության լաբորատորիա` “Հոգեբանություն” մասնագիտության ուղղությամբ գործնական ծրագրեր մշակելու և պրակտիկայում իրականացնելու, գործնական ուսուցման թրեյնինգային խմբեր ստեղծելու, մարզի բնակչության շրջանում հոգեբանական խորհրդատվություն կազմակերպելու նպատակով:
“Մանկավարժություն և հոգեբանություն” մասնագիտության շրջանավարտները, ստանալով համապատասխան բակալավրի որակավորում, աշխատանքի են անցնում կրթական համակարգի ոլորտում /սոցիալական բարեգործական կազմակերպություններում, նախադպրոցական ու դպրոցական, բուհական, հոգեբանական վերականգնողական կենտրոններում, քրեակատարողական հիմնարկներում և այլն/:
“Մանկավարժություն և հոգեբանություն” մասնագիտության բարձր կուրսերի ուսանողներն իրենց ուսումնական և արտադրական պրակտիկաներն անց են կացնում հիմնականում կրթական հաստատություններում, հոգեբանական վերականգնողական կենտրոններում, քրեակատարողական հիմնարկներում, բժշկական կենտրոններում, ֆինանսատնտեսական կառույցներում, մանկատներում և այլն:
Ուսումնական աշխատանքներին զուգընթաց ամբիոնը կատարում է գիտահետազոտական աշխատանք, որն ապահովում է շարունակական կրթության սկզբունքը: Ամբիոնը մեծ ուշադրություն է դարձնում դասախոսությունների որակի բարելավմանը, գիտահետազոտական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և երիտասարդ կադրերի պատրաստմանը: Ամբիոնում այսօր աշխատում է բարձր որակավորում ունեցող պրոֆեսորադասախոսական կազմ:
Մասնաճյուղում գործում է նաև “Մանկավարժություն և հոգեբանություն” մասնագիտության հեռակա ուսուցում, որը իրականացվում է վերը նշված գործընթացներով:
2016թ.-ից ամբիոնը իրականացնում է “Ընդհանուր մանկավարժություն” մասնագիտության “Տարրական մանկավարժություն և մեթոդիկա” կրթական ծրագիրը:
Մանկավարժության և հոգեբանության ամբիոնում 2016թ.ին ստեղծվել է Գործնական հոգեբանության ակումբ:
Ակումբի ստեղծման նպատակն է զարգացնել ուսանողների կառուցողական շփման ունակությունները՝ կյանքի զանազան իրավիճակներ քննարկելու, անհատական խորհրդատվություններ տալու, հոգեբանական վարժություններ, թրեյնինգներ, կլոր սեղաններ, հոգեբանական թեմաներով ազատ բանավեճեր կազմակերպելու միջոցով:
Ակումբը հնարավորություն կտա կազմակերպել հանդիպումներ ուսանողների հետ, որտեղ կլոր սեղանի շուրջ կքննարկվեն կյանքի իրավիճակներ, կիրականացվեն հոգեբանական վարժություններ, կկազմակերպվեն ազատ բանավեճեր հոգեբանական թեմաներով: