Կրթական ծրագրի մասնագիրը

Կրթական մակարդակը՝
Բակալավր
Մասնագիտություն՝
031301.01.6 - Հոգեբանություն
Մասնագիտացումը՝
031301.01.6 - Հոգեբանություն
Շնորհվող որակավորումը՝
Հոգեբանության բակալավր
Ծրագրի ուստարին՝
2023/2024
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
Ծրագրի դիմորդը պետք է ունենա.
· միջնակարգ կամ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական կրթություն,
· ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով հայոց լեզու, օտար լեզու և կենսաբանություն առարկաներից գրավոր միասնական քննությունների արդյունքների հիման վրա:
2. Ծրագրի նպատակները
տրամադրելու բազմակողմանի գիտելիքներ հոգեբանության հիմնարար ոլորտների՝ ընդհանուր հոգեբանության, սոցիալական, զարգացման, կլինիկական հոգեբանության վերաբերյալ, տալու խոր տեսական հենք հոգեկանի կառուցվածքը, զարգացումը, ախտաբանական դրսևորումները հասկանալու, մեկնաբանելու և վերլուծելու համար:
· զարգացնելու ուսանողների մասնագիտական կարողությունները՝ ուսուցանելով հոգեախտորոշման, հոգեբանական հետազոտության իրականացման, հոգեբանական խորհրդատության սկզբունքներն ու մեթոդները.
· զարգացնելու ուսանողների ընդհանրական մտավոր կարողությունները՝ վերլուծություն, համեմատություն և համադրում, քննադատական մտածողությունը, տարբեր աղբյուրներից տեղեկատվություն հայթայթելու, մեկնաբանելու և ներկայացնելու կարողությունը.
· զարգացնելու ուսանողների աշխատանքային գործունակությունը՝ իրենց ուսումնառության ոլորտին և մակարդակին համապատասխան:
· օգնելու նրանց՝ կիրառելու մասնագիտական կարողությունները արդի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում.
3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները

Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․

  1. Մասնագիտական գիտելիք և իմացություն
    1. նկարագրելու հոգեբանության հիմնական մեթոդաբանական սկբունքները, արդի և հիմնարար տեսությունները, ներկայացնելու դրանց առնչվող հայեցակարգերը, մոտեցումներն ու հասկացությունները, բացատրելու դրանց կիրառական նշանակությունը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում
    2. բացահայտելու հոգեբանական հիմնախնդիրները՝ մարդու հոգեկան զարգացման օրինաչափությունները, մեխանիզմները, առանձնահատկությունները, հոգեկանի նորմալ և ախտաբանական դրսևորումները:
    3. սահմանելու հոգեբանական հետազոտության կազմակերպման, տվյալների հավաքագրման, արդյունքների վերլուծության և մեկնաբանման հիմնական մեթոդները, մատնանշելու դրանց կիրառման ուղիները, հնարավորությունները և սահմանափակումները:
    4. ճանաչելու հոգեբանության հիմնարար և կիրառական բնագավառներին առնչվող հոգեբանական փաստերը և օրինաչափությունները, բացատրելու դրանց դերն ու նշանակությունը անհատի և հասարակության կյանքում:
    5. թվարկելու հոգեբանի մասնագիտական գործունեության հիմնական էթնիկական սկզբունքները, մատնանշելու դրանց նշանակությունը և պահպանման անհրաժեշտությունը:
    6. Ճանաչելու հոգեկան խանգարումների յուրաքանչյուր տեսակի ախտանիշները և դրանց դասակարգման համակարգերը /DSM-IVR, ICD-10/
  2. Գործնական մասնագիտական կարողություններ
    1. կիրառելու հոգեբանական հետազոտության հիմնական մեթոդները ըստ նշանակության, վերլուծելու և մեկնաբանելու ստացված արդյունքները մասնագիտական աշխատանքի կամ ուսումնառության խնդիրների լուծման համար
    2. գործնականում կիրառելու հոգեախտորոշիչ մեթոդներ, մասնագիտական վերլուծության օգնությամբ կատարելու հիմնավորված եզրահանգումներ:
    3. տարբերակելու և մեկնաբանելու հոգեբանական երևույթները, մարդու կյանքի և գործունեության տարբեր ոլորտներում առկա հոգեբանական խնդիրները, իրականացնելու այդ խնդիրների լուծման ուղղված գործողություններ:
    4. համադրելու հոգեբանական աշխատանքի տարբեր մոտեցումները, գտնելու մասնագիտական լուծումներ և ցուցաբերելու ստեղծագործական մոտեցում
    5. կազմակերպելու իր աշխատանքին և կամ ուսումնական գործունեությունը ստացված տեսագործնական գիտելիքներին համապատասխան:
  3. Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
    1. կիրառելու սոցիալ-տնտեսագիտական գիտելիքները և մեթոդները մասնագիտական և հասարակական խնդիրները լուծելու ժամանակ:
    2. Մայրենի և որևէ օտար լեզվով տրամաբանորեն ճիշտ փաստարկված և հստակ կառուցելու բանավոր ու գրավոր խոսք մասնագիտական հանրույթում
    3. պահպանելու մասնագիտական էթիկայի նորմերը:
    4. ստանձնելու անձնական պատասխանատվությունը ազգի և պետության հանդեպ, իր գործունեությամբ նպաստելու ժողովրդավարական սկզբունքերի իրագործմանը, ազգային և համամարդկային արժեքների տարածմանը:
    5. կառավարելու մասնագիտական գործառույթներ ու ծրագրեր, ղեկավարելու աշխատանքային թիմ, աշխատելու թիմում և պատասխանատվություն ստանձնելու նրա անդամների մասնագիտական գործունեության համար:
    6. տիրապետելու բավարար գիտելիքների ու կարողությունների` բարձրագույն կրթության երկրորդ մակարդակում համապատասխան բնագավառում ուսումը շարունակելու համար և բացահայտելու իր կրթական պահանջմունքները և/կամ կարիերայի հնարավորությունները հետագա ուսումնառության ուղիները որոշելու համար:
    7. կողմնորոշվելու արտակարգ իրավիճակներում և անհրաժեշտության դեպքում ցուցաբերելու առաջին բուժօգնություն:
    8. վերլուծելու և եզրահանգումներ անելու՝ դրսևորելով քննական մտածողություն, ինչպես նաև ցուցաբերելու ստեղածագործական մոտեցում մասնագիտական ոլորտի խնդիրները բացահայտելու և տարբեր լուծումներ առաջադրելու համար:
4. Գնահատման ձևերը
· Հետազոտական աշխատանք
· Լուսապատկերաշար
· Բանավոր հարցում
· Գործնական աշխատանք
· Թեմատիկ աշխատանք
· Կիսամյակային ամփոփիչ աշխատանք
· Թղթապանակ
· Հետազոտական աշխատանք/մասնագիտական գրականության վերաբերյալ
· Ինքնագնահատում, փոխգնահատում
· Ռեֆերատ
· Էսսե
· Խմբային ներկայացում
· Տարաբնույթ առաջադրանքներ
· Զեկուցումներ
· Ուսումնական նախագծեր
· Գրավոր կարճ հաղորդագրություններ
· Ստուգարքներ
· Քննութուններ
· Ընթացիկ քննություններ
· Ավարտական աշխատանքի պաշտպանություն
ԵՊՀ ԻՄ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ, էջ 5-11:
5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
«Հոգեբանություն» կրթական ծրագրի շրջանավարտները ինքնուրույն մասնագիտական գործունեության հնարավորություն կունենան հոգեախտորոշման, հոգեբանական աջակցության, առողջապահական, մասնագիտական գործունեության, սոցիալական խնամքի և կրթական ոլորտներում.
Շրջանավարտները կարող են աշխատել.
· խնամքի և պաշտպանության ցերեկային կենտրոններում՝ որպես սոցիալական խնամք և հոգեբանական աջակցություն իրականացնող մասնագետներ,
· հիմնական և ավագ դպրոցներում որպես հոգեախտորոշիչ,
· զարգացնող, հոգեշտկող և աջակցող հոգեբան-մասնագետներ,
· կազմակերպություններում որպես անձնակազմի հետ աշխատող հոգեբաններ,
· փորձառու հոգեբանի ղեկավարությամբ (սուպերվիզիայի ներքո) հոգեբանական ծառայության կենտրոններում որպես հոգեբանական ախտորոշում և աջակցություն իրականացնող մասնագետներ:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը մագիստրատուրայում:
6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Սույն ծրագրով ուսումնառության օժանդակության համար առկա են բազմազան ռեսուրսներ՝ մասնագիտական գրականություն (հայերեն, ռուսերեն և անգլերեն), էլեկտրոնային գրադարան, քանակական հետազոտությունների համար նախատեսված համակարգչային ծրագրեր, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ դասախոսություններ իրականացնելուն հարմարեցված լսարաններ:
Ուսանողները մասնակցում են լաբորատորիաների աշխատանքներին, ինչպես նաև միջազգային համագործակցության շրջանակներում լաբորատորիաների կողմից իրականացվող միջմշակութային ուսումնասիրություններին:
Ֆակուլտետի դասախոսական անձնակազմը կիրառում է դասավանդման և ուսումնառության նորարարական մեթոդներ և միջոցներ՝ բանավեճեր, փոքր խմբերով աշխատանքներ, հետազոտական առաջադրանքներ, որոնք նպաստում են ծրագրի կրթական վերջնարդյունքների ձեռքբերմանը:
7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
Տվյալ կրթական ծրագրի մշակման հիմքում ընկած են բարձրագույն կրթության որակավորումների եվրոպական շրջանակը («Դուբլինյան նկարագրիչները»), ՀՀ կրթության և գիտության նախարարի 22.12.2016թ.-ի թիվ 1326-Ա հրամանով հաստատված «Հոգեբանություն մասնագիտության» որակավորումների ոլորտային շրջանակի բնութագրերը, ինչպես նաև մի շարք միջազգային ծրագրային կողմնորոշիչներ և չափորոշիչներ:
1. ԵՊՀ Հոգեբանություն կրթական ծրագիր
2. Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան
3. Սանկտ Պետերբուրգի պետականի համալսարանի Հոգեբանության կրթական ծրագիր
8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
1.Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
Դասավանդողը պետք է ունակ լինի.
· ներկայացնելու դասընթացի նպատակները և խնդիրները, մեկնաբանելու և պարզաբանելու դասընթացի կրթական վերջնարդյունքները և դրանց կապն ու համադրումը համապատասխան կրթական ծրագրի վերջնարդյունքների հետ,
· կիրառելու դասավանդման, ուսումնառության և գնահատման ժամանակակից մեթոդներ և տեխնոլոգիաներ,
· կիրառելու ուսանողներին մոտիվացնող և նրանց ակտիվությունը խրախուսող մեխանիզմներ և մեթոդներ,
· սահմանելու կրթական ընդհանուր նպատակ և ջանքեր ներդնելու դրա իրականացման ուղղությամբ,
· զարգացնելու ոսանողների վերլուծական, փաստերն ու իրողությունները ընդհանրացնելու, երևույթները համակողմանիորեն գնահատելու, եզրակացություններ կատարելու և տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունները,
· կազմելու դասընթացի փաթեթ.
Հետազոտական
Դասավանդողը պետք է ունակ լինի.
· իրականացնելու գիտահետազոտական աշխատանքներ,
· վերլուծելու մանկավարժական սեփական գործունեության արդյունավետությունը,
· կիրառելու միջառարկայական և համալիր հետազոտությունների մեթոդաբանություններ,
· ճիշտ ընտրելու և համադրելու հետազոտությունների իրականացման և կիրառվող ուսուցման
մեթոդները.
Հաղորդակցման
Դասավանդողը պետք է ունակ լինի.
· ուսանողի հետ հաստատելու միջանձնային և կառուցողական հարաբերություններ,
· արդյունավետ պլանավորելու դասընթացը և դասապրոցեսը, կառավարելու լսարանը, բոլոր ուսանողներին դարձնելու ուսումնական գործընթացի ակտիվ մասնակիցներ,
· հաղորդակցվելու որևէ օտար լեզվով,
· պահպանելու մանկավարժական և մասնագիտական էթիկայի կանոնները,
· պահպանելու բարձրագույն կրթության ոլորտի իրավական նորմերը.
ՏՀՏ կիրառության
Դասավանդողը պետք է ունակ լինի.
· ուսումնական գործընթացում ազատ կիրառելու համակարգչային հիմնական ծրագրերը (MS Office փաթեթ՝ Word, Excel, Power-Point, Internet, e-mail ),
· պատրաստելու և ներկայացնելու լուսացուցադրություններ,
· օգտագործելու առցանց ուսուցման տեխնոլոգիաներ,
· կիրառելու Moodle հարթակը դասապրոցեսը իրականացնելու համար.
1. Մասնագիտական կարողություններ
Դասավանդողը պետք է ունակ լինի.
· ներկայացնելու և մեկնաբանելու դասավանդման ոլորտի հիմնախնդիրները և ուսումնասիրության ժամանակակից մեթոդաբանական հիմքերը,
· սահմանելու դասավանդվող դասընթաց(ներ)ի հիմնական հասկացությունները, ուսումնասիրության հայեցակարգային մոտեցումները,
· ուսուցման գործընթացում ստեղծելու միջառարկայական կապեր,
· ձևակերպելու դասավանդվող առարկայի ոլորտում խնդիրներ, ընտրելու անհրաժեշտ ուսումնական նյութեր և ուսուցման միջոցներ,
· կիրառելու ոլորտի խնդիրների ուսումնասիրման մեթոդական առաջավոր փորձը և դրսևորելու ստեղծագործական մոտեցումներ,
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական գործունեություն
· Որակավորման կամ գիտական աստիճանի առկայություն դասավանդվող դասընթացի/մոդուլի ոլորտում:
· Գիտական աստիճանի և կոչման առկայություն /ցանկալի է բակալավրատում, պարտադիր՝ մագիստատուրայի համար/ :
· Հետազոտական աշխատանքների առկայություն մանկավարժության կամ դասավանդվող դասընթացի /մոդուլի ոլորտում:
· Մասնակցություն հանրապետական և միջազգային գիտաժողովների:

Գիտամանկավարժական կամ պրակտիկ աշխատանքի փորձ
· Գիտական կամ մանկավարժական աշխատանքի փորձառություն՝ բացի «դասախոս» տարակարգի համար (նվազագույնը 3 տարի),
· Մասնակցություն որակավորման բարձրացման դասընթացներին վերջին 5 տարիների ընթացքում,
· Մասնագիտական պրակտիկ գործունեության փորձառություն /ցանկալի է/:
9. Լրացուցիչ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ
Պետք է նկատի ունենալ, որ ծրագրի մասնագիրը տալիս է ծրագրի հիմնական բնութագրերի համառոտ նկարագրությունը և այն կրթական վերջնարդյունքները, որոնք ենթադրվում է, որ ձեռք կբերի միջին բնութագրական ուսանողը, եթե նա լիարժեք կերպով օգտվի ծրագրի ընձեռած ուսումնառության հնարավորություններից: Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է գտնել ԵՊՀ ԻՄ դասընթացների տեղեկագրքում:
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: