Կրթական ծրագրի մասնագիրը

Կրթական մակարդակը՝
Բակալավր
Մասնագիտություն՝
011401.20.6 - Մասնագիտական մանկավարժություն
Մասնագիտացումը՝
011401.20.6 - Ռուսերեն և գրականություն
Շնորհվող որակավորումը՝
Բանասիրության բակալավր
Ծրագրի ուստարին՝
2023/2024
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
Ծրագրի դիմորդը պետք է ունենա միջնակարգ, նախնական մաuնագիտական կամ միջին մասնագիտական կրթության վկայական։
Ընդունելությունը կատարվում է ըստ ՀՀ կառավարության հաստատած Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի։ Ընդունելության քննությունների ցանկ՝
1. Ռուսաց լեզու (գրավոր)
2.Հայոց լեզու և գրականություն (գրավոր)
2. Ծրագրի նպատակները
Ծրագրի նպատակն է ռուսաց լեզվի և գրականության ուսումնասիրության, գործնական կիրառման և դասավանդման տիրույթում հիմնարար գիտելիքներով, հոգեբանամանկավարժական հմտություններով և մեթոդաբանական կարողություններով օժտված ուսուցչի պատրաստումը` ապահովելով
· հոգեբանամանկավարժական հմտությունների ձևավորում` իրադրային, խմբային և միջանձնային ուղղորդման մոդելներով,
· համակարգված լեզվական գիտելիքներ և հաղորդակցական կարողություններ,
· ռուսալեզու միջավայրում և տարաբնույթ համատեքստերում կողմնորոշված շփման հմտություններ,
· ընդհանուր հետազոտական հմտությունների նպատակային մատուցումների ձևավորում` լեզվաբանական և մանկավարժամեթոդական ոլորտներում,
· ռւսաց լեզվի դասավանդման մեթոդաբանության վերաբերյալ արդի գիտելիքներ և գործնական հմտություններ,
· ազգային և օտար իրողությունների, իրույթների և արժեհամակարգերի նպատակային զուգադրում` լեզվի, մշակույթի, հասարակական կյանքի և գիտության ոլորտներում,
· օտարալեզու մշակույթի հետ նպատակային / շահագրգիռ հաղորդակցում,
· մանկավարժական գործունեության վերաբերյալ տեսական սկզբունքների և դասավանդման
նախնական փորձի ձևավորում:
3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները

Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․

  1. Մասնագիտական գիտելիք և իմացություն
    1. Ներկայացնելու մանկավարժական տեսությունների զարգացման պատմությունը, կրթության հիմնական հասկացությունները, հայեցակարգերը, կրթական համակարգերի զարգացման փուլերը
    2. Նկարագրելու երեխայի և մեծահասակի, որպես սուբյեկտի, հոգեբանական գործունեության առանձնահատկությունները և սոցիալականացման օրինաչափությունները ու հաղորդակցման ձևերը:
    3. Բացատրելու հոգեբանամանկավարժական գիտելիքների տարածման մեթոդները:
    4. Ներկայացնելու լեզվաբանական տեսությունները և արդի լեզվակրթության քաղաքականության հիմնախնդիրները, վերլուծելու ռուսաց լեզվի ազգակից կապերը. նրա տիպաբանական կապերը մյուս հնդեվրոպական՝ հայերեն, անգլերեն, սլավոնական լեզուների հետ:
    5. Ներկայացնելու ռուսաց լեզվի բոլոր բաժինների (հնչյունաբանություն, բառագիտություն, շարահյուսություն,ձևաբանություն) հիմնական սկզբունքները, ժամանակակից ռուսաց լեզվի տեսությունները, նրա պատմությունը՝ իր առավել կարևոր գրավոր հուշարձաններով, արդի փուլում զարգացման միտումները:
    6. Ներկայացնելու ռուս գրականության հիմնական շրջանները (բանահյուսություն, հին ռուսական գրականություն, 18-րդ, 19-րդ, 20-րդ դարերի գրականություն և ռուս արտերկրյա գրականություն) և գրական ստեղծագործության վերլուծության սկզբունքները:
    7. Ներկայացնելու գրականության տեսության հիմունքները, ռուս գրականության հիմնական ուղղությունները, ինչպես նաև մեկնաբանել ռուս գրաքննադատական մտքի զարգացումը,
  2. Գործնական մասնագիտական կարողություններ
    1. Պլանավորելու, կազմակերպելու, իրականացնելու, ղեկավարելու, վերահսկելու, գնահատելու դպրոցականների ուսումնադաստիարակչական գործընթացը:
    2. Կիրառելու տարբերակման և անհատականացման սկզբունքը ուսուցման գործընթացում
    3. Կիրառելու կրթության բնագավառում հետազոտությունների իրականացման վերաբերյալ փորձարարական տվյալների հավաքագրման և մշակման տեխնոլոգիաներ:
    4. Վերլուծելու ժամանակակից գրական ռուսերենի հիմնախնդիրները, տիրապետել ռուսերեն տեքստի լեզվաբանական և պատմաբանասիրական վերլուծության մեթոդիկայի հիմունքներին,
    5. Վերլուծելու գրականության պատմական զարգացումը և ժամանակակից գրական գործընթացի օրինաչափությունները
    6. կիրառելու լեզվաբանական վերլուծության հիմնական մեթոդները,
    7. օգտագործելու մասնագիտական բառապաշարը իր հետագա գործունեության ընթացքում,
  3. Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
    1. կիրառելու սոցիալ-տնտեսագիտական գիտելիքները և մեթոդները մասնագիտական և հասարակական խնդիրները լուծելու ժամանակ, կիրառելու սոցիալ-տնտեսագիտական գիտելիքները և մեթոդները մասնագիտական և հասարակական խնդիրները լուծելու ժամանակ,
    2. մայրենի և որևէ օտար լեզվով տրամաբանորեն ճիշտ փաստարկված և հստակ կառուցելու բանավոր ու գրավոր խոսք մասնագիտական հանրույթում,
    3. պահպանելու մասնագիտական էթիկայի նորմերը,
    4. ստանձնելու անձնական պատասխանատվությունը ազգի և պետության հանդեպ, իր գործունեությամբ նպաստելու ժողովրդավարական սկզբունքերի իրագործմանը, ազգային և համամարդկային արժեքների տարածմանը,
    5. կառավարելու մասնագիտական գործառույթներ ու ծրագրեր, ղեկավարելու աշխատանքային թիմ, աշխատելու թիմում և պատասխանատվություն ստանձնելու նրա անդամների մասնագիտական գործունեության համար,
    6. տիրապետելու բավարար գիտելիքների ու կարողությունների` բարձրագույն կրթության երկրորդ մակարդակում համապատասխան բնագավառում ուսումը շարունակելու համար և բացահայտելու իր կրթական պահանջմունքները և/կամ կարիերայի հնարավորությունները հետագա ուսումնառության ուղիները որոշելու համար,
    7. կողմ­նո­րոշ­վե­լու ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րում և­ ան­հրա­ժեշ­տութ­յան դեպ­քում ցու­ցա­բե­րե­լու ա­ռա­ջին բու­ժօգ­նութ­յուն,
    8. կիրառելու ՏՀՀ-ները մասնագիտական ոլորտներում խնդիրներ լուծելու և աշխատանքները արագացնելու համար,
    9. վերլուծելու և եզրահանգումներ անելու՝ դրսևորելով քննական մտածողություն, ինչպես նաև ցուցաբերելու ստեղածագործական մոտեցում մասնագիտական ոլորտի խնդիրները բացահայտելու և տարբեր լուծումներ առաջադրելու համար:
4. Գնահատման ձևերը
·հետազոտական աշխատանք
·լուսապատկերաշար
·բանավոր հարցում
·գործնական աշխատանք
·թեմատիկ աշխատանք
·կիսամյակային ամփոփիչ աշխատանք
·թղթապանակ
·իետազոտական աշխատանք/մասնագիտական գրականության վերաբերյալ
·ինքնագնահատում, փոխգնահատում
·ռեֆերատ
·էսսե
·խմբային ներկայացում
·տարաբնույթ առաջադրանքներ
·զեկուցումներ
·ուսումնական նախագծեր
·գրավոր կարճ հաղորդագրություններ
·քտուգարքներ
·քննութուններ
·ավարտական աշխատանքի պաշտպանություն
5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
«Ռուսաց լեզու և գրականություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել
·միջին մասնագիտական կրթության հաստատություններում՝ որպես ռուսաց լեզվի և ռուս գրականության ուսուցիչ,
·աշխատանք տեղեկատվական գործակալություններում,
·հրատարակչություններում և խմբագրություններում,
·միջազգային կազմակերպություններում, որտեղ անհրաժեշտ է հայերենի և ռուսերենի իմացությունը,
·գովազդային գործակալություններում,
·թանգարաններում,
·պետական և մասնավոր ձեռնարկություններում և գրասենյակներում:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ ռուս բանասիրության
ֆակուլտետի մագիստրատուրայում:
6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Ուսումնառության օժանդակության ռեսուրսներ
·տպագիր նյութեր,
.էլեկտրոնային ռեսուրներ,
·համացանցային կայքեր:
Ուսումնառության օժանդակության ձևեր
·պասիվ, ակտիվ և ինտերակտիվ ուսուցման մեթոդներ,
·տեսողական (շնորհանդեսային) և տեսալսողական մեթոդներ:
7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
ԵՊՀ Ռուսաց լեզու և գրականության կրթական ծրագիր
Վ. Բրյուսովի անվ. պետական համալսարան,
Ռուսաց լեզու և գրականություն, կրթական ծրագիր
Վանաձորի
Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարան,
8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
Դասավանդման/մանկավարժական
Դասավանդողը պետք է ունակ լինի.

.ներկայացնելու դասընթացի նպատակները և խնդիրները, մեկնաբանելու և պարզաբանելու
դասընթացի կրթական վերջնարդյունքները և դրանց կապն ու համադրումը համապատասխան
կրթական ծրագրի վերջնարդյունքների հետ,
· կիրառելու դասավանդման, ուսումնառության և գնահատման ժամանակակից մեթոդներ և
տեխնոլոգիաներ,
· կիրառելու ուսանողներին մոտիվացնող և նրանց ակտիվությունը խրախուսող մեխանիզմներ և
մեթոդներ,
· սահմանելու կրթական ընդհանուր նպատակ և ջանքեր ներդնելու դրա իրականացման
ուղղությամբ,
· զարգացնելու ոսանողների վերլուծական, փաստերն ու իրողությունները ընդհանրացնելու,
երևույթները համակողմանիորեն գնահատելու, եզրակացություններ կատարելու և տեսական
գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունները,
· կազմելու դասընթացի փաթեթ։

Հետազոտական
Դասավանդողը պետք է ունակ լինի.

· իրականացնելու գիտահետազոտական աշխատանքներ,
· վերլուծելու մանկավարժական սեփական գործունեության արդյունավետությունը,
· կիրառելու միջառարկայական և համալիր հետազոտությունների մեթոդաբանություններ,
· ճիշտ ընտրելու և համադրելու հետազոտությունների իրականացման և կիրառվող ուսուցման
մեթոդները։

Հաղորդակցման
Դասավանդողը պետք է ունակ լինի.

· ուսանողի հետ հաստատելու միջանձնային և կառուցողական հարաբերություններ,
· արդյունավետ պլանավորելու դասընթացը և դասապրոցեսը, կառավարելու լսարանը, բոլոր
ուսանողներին դարձնելու ուսումնական գործընթացի ակտիվ մասնակիցներ,
· հաղորդակցվելու որևէ օտար լեզվով,
· պահպանելու մանկավարժական և մասնագիտական էթիկայի կանոնները,
· պահպանելու բարձրագույն կրթության ոլորտի իրավական նորմերը։

ՏՀՏ կիրառության.
Դասավանդողը պետք է ունակ լինի.

· ուսումնական գործընթացում ազատ կիրառելու համակարգչային հիմնական ծրագրերը (MS
Office փաթեթ՝ Word, Excel, Power-Point, Internet, e-mail ),
· պատրաստելու և ներկայացնելու լուսացուցադրություններ,
· օգտագործելու առցանց ուսուցման տեխնոլոգիաներ,
· կիրառելու Moodle հարթակը դասապրոցեսը իրականացնելու համար։

Մասնագիտական կարողություններ
Դասավանդողը պետք է ունակ լինի.

· ներկայացնելու և մեկնաբանելու դասավանդման ոլորտի հիմնախնդիրները և
ուսումնասիրության ժամանակակից մեթոդաբանական հիմքերը,
· սահմանելու դասավանդվող դասընթաց(ներ)ի հիմնական հասկացությունները,
ուսումնասիրության հայեցակարգային մոտեցումները,
· ուսուցման գործընթացում ստեղծելու միջառարկայական կապեր,
· ձևակերպելու դասավանդվող առարկայի ոլորտում խնդիրներ, ընտրելու անհրաժեշտ
ուսումնական նյութեր և ուսուցման միջոցներ,
· կիրառելու ոլորտի խնդիրների ուսումնասիրման մեթոդական առաջավոր փորձը և դրսևորելու
ստեղծագործական մոտեցումներ։

Ընդհանուր պահանջներ
Գիտական գործունեություն.

· որակավորման կամ գիտական աստիճանի առկայություն դասավանդվող դասընթացի/մոդուլի
ոլորտում:
· գիտական աստիճանի և կոչման առկայություն/ցանկալի է բակալավրատում, պարտադիր՝
մագիստատուրայի համար / :
· հետազոտական աշխատանքների առկայություն մանկավարժության կամ դասավանդվող
դասընթացի /մոդուլի ոլորտում:
· մասնակցություն հանրապետական և միջազգային գիտաժողովների:

Գիտամանկավարժական կամ պրակտիկ աշխատանքի փորձ.

· գիտական կամ մանկավարժական աշխատանքի փորձառություն՝ բացի «դասախոս» տարակարգի
համար (նվազագույնը 3 տարի)։
· մասնակցություն որակավորման բարձրացման դասընթացներին վերջին 5 տարիների ընթացքում։
· մասնագիտական պրակտիկ գործունեության փորձառություն /ցանկալի է/:
9. Լրացուցիչ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ
Պետք է նկատի ունենալ, որ ծրագրի մասնագիրը տալիս է ծրագրի հիմնական բնութագրերի համառոտ նկարագրությունը և այն կրթական վերջնարդյունքները, որոնք ենթադրվում է, որ ձեռք կբերի ուսանողը, եթե նա լիարժեք կերպով օգտվի ծրագրի ընձեռած ուսումնառության հնարավորություններից։ Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է գտնել ԵՊՀ ԻՄ դասընթացների տեղեկագրքում։
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: