Մասնագիտական պրակտիկա 1
Պրակտիկայի նպատակն է
Ձևավորել գործնական հմտություններ մասնագիտական դասընթացներից ստացած տեսական գիտելիքների շուրջ: Հնարավորություն տալ համակարգված գիտելիքները և կարողությունները կիրառել պրակտիկ մասնագիտական գործունեության մեջ: Նպաստել տեղեկատվության հետ աշխատելու ունակությունների զարգացմանը, աշխատանքային միջավայրում ադապտացմանը, ԲՈՒՀ-ի և գործատուների հետ կապերի հաստատմանը:
Պրակտիկայի խնդիրները.
- ծանոթացնել կազմակերպության տնտեսական գործունեության առանձնահատկություններին և կազմակերպչական գործընթացներին, 
- ծանոթացնել կազմակերպության հիմնադիր փաստաթղթերին, ներքին դրույթներին, ֆինանսական և կառավարչական փաստաթղթերին, 
- ծանոթացնել կազմակերպության գործունեությունը կարգավորող օրենքներին, ստանդարտներին 
- ծանոթացնել կազմակերպության ստորաբաժանումներին 
- տրամադրել տեղեկատվություն, կատարել վերլուծություններ, զեկույցներ: 
Գնահատման մեթոդները և չափանիշներն են.
Վերջնարդյունքների ձևավորումը ստուգելու համար նախատեսված ստուգարքը անց է կացվում բանավոր, հաշվետվության հիման վրա:
Պրակտիկան իրականացվում է 8-րդ կիսամյակում։
Մասնագիտական պրակտիկա 2
Պրակտիկայի նպատակն է
Խորացնել մասնագիտական գործնական հմտությունները տնտեսագիտության, հաշվապահական հաշվառման և աուդիտի, ֆինանսական շուկաների, բիզնեսի գնահատման, գնագոյացման, ապահովագրության, բանկային գործի, տեղեկատվության կուտակման և վերլուծության շրջանակներում: Հնարավորություն տալ համակարգված տնտեսագիտական գիտելիքները և կարողությունները կիրառել գիտական և պրակտիկ մասնագիտական գործունեության մեջ: Նպաստել որակյալ, արդիական, կիրառական ավարտական աշխատանքի կատարման համար համապատասխան նյութերի ձեռք բերմանը, մասնագիտական հանրության հետ մասնագիտական լեզվով հաղորդակցման հմտությունների բարելավմանը, նպաստել ԲՈՒՀ-ի և գործատուների հետ կապերի հաստատմանը::
Պրակտիկայի խնդիրները.
- ուսումնասիրել կազմակերպության տնտեսական գործունեության առանձնահատկություններին և կազմակերպչական գործընթացների, 
- ուսումնասիրել և համադրել կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը, ներքին դրույթները, ֆինանսական և կառավարչական հաշվետվությունները, 
- ծանոթացնել կազմակերպության գործունեությունը կարգավորող օրենքներին, ստանդարտներին 
- ուսումնասիրել և գնահատել կազմակերպության ներքին միջավայրը 
- տրամադրել տեղեկատվություն, կատարել վերլուծություններ պատրաստել հաշվետվություն, զեկույցներ: 
Գնահատման մեթոդները և չափանիշներն են.
Վերջնարդյունքների ձևավորումը ստուգելու համար նախատեսված ստուգարքը անց է կացվում բանավոր, հաշվետվության հիման վրա:
Պրակտիկան իրականացվում է 10-րդ կիսամյակում։
