Միջազգային համաժողովում ընդգրկված էին Ռուսաստանի առաջատար տնտեսագետներ, տնտեսագիտության և ֆինանսների ոլորտի օտարերկրյա փորձագետներ, միջին բիզնեսի և խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարներ, գործադիր իշխանության, ակադեմիական համայնքի ներկայացուցիչներ, երիտասարդ մասնագետներ և ուսանողներ:
ԵՊՀ ԻՄ ուսանողուհի Անահիտ Չիբուխչյանը համաժողովում հանդես եկավ «Հաղորդակցական ռազմավարություն. միջազգային ասպարեզում Հայաստանի առաջխաղացման պատկերը» թեմայով զեկուցմամբ:
Էդիտա Դավթյանը և Ելենա Սահակյանը ներկայացրին «Միջմշակութային հաղորդակցություն: Գործնական կոնֆլիկտ» և «Զանգվածային հաղորդակցությունը որպես պետական կարգավորման առարկա» թեմաներով զեկուցումներ:
Համաժողովից հետո ամփոփված մրցույթի արդյունքներից հայտնի դարձավ, որ Անահիտ Չիբուխչյանն արժանացել է առաջին, Էդիտա Դավթյանը՝ երկրորդ, Ելենա Սահակյանը՝ երրորդ կարգի դիպլոմի:
Միջազգային համաժողովին մասնակցած ուսանողները, մեզ հետ զրույցում անդրադառնալով իրենց մասնակցությանը, ելույթների նկատմամբ հետաքրքրությանն ու գրանցած հաջողությանը, շնորհակալություն հայտնեցին համաժողովի կազմակերպիչներին՝ միջազգային հարթակում դրսևորվելու հնարավորության, իրենց գիտական ղեկավարին՝ զեկուցումների նախապատրաստման գործում մասնագիտական աջակցության համար:
Սիրով շնորհավորում ենք մեր ուսանողներին և մաղթում նրանց մասնագիտական և անձնական առավել մեծ ձեռքբերումներ ու հաջողություններ: