- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ մասնաճյուղի վարչական աշխատակիցների հետ տնօրենի հանդիպումը
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2018թ. հունվարի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրեն Ս. Ա. Առաքելյանի հանդիպումը բուհի վարչական անձնակազմի ներկայացուցիչների (Ուսումամեթոդական վարչության, Մարդկային ռեսուրսների կառավարման, Մասնագիտական կրթության որակի ապահովման, Հաշվապահության, Գնումների, մատակարարման և պահեստավորման բաժնի աշխատակիցների, գիտքարտուղարի, հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատուի) հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին բաժինների գործունեությանը, առաջիկա անելիքներին ու ծրագրերին, աշխատակիցների գործառույթներին, նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Ուշադրություն դարձվեց պրակտիկաների կազմակերպման և իրականացման խնդրին, որի կապակցությամբ Ուսումնամեթոդական վարչությանը հանձնարարվեց ներկայացնել առաջարկություններ՝ պրակտիկաների հետ կապված աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար:
Մարդկային ռեսուրսների կառավարման և վերապատրաստման բաժնի գործառույթների ու խնդիրների հետ կապված՝ ընդգծվեց, որ վերակազմավորված բաժինը պիտի արդյունավետ կերպով զբաղվի ոչ միայն ԵՊՀ ԻՄ-ի աշխատողների աշխատանքի ընդունման և ազատման գործընթացի, նրանց անձնական տվյալների վարման, համապատասխան հրամանների, պայմանագրերի և այլ փաստաթղթերի ձևակերպման, պաշտոնի անձնագրերի, աշխատանքի նկարագրության և աշխատողի պարտականություններն ու իրավասությունը սահմանող իրավական այլ ակտերի նախապատրաստման ու ընդունման աշխատանքներով, այլև կադրային ճիշտ քաղաքականության վարման, մի խոսքով՝ աշխատակազմի հավաքագրման, տեղաբաշխման և գնահատման խնդիրներով:
Վերհանվեցին նաև մյուս բաժինների գործունեությանը այս կամ այն կերպ խոչընդոտող խնդիրները և դարձյալ հանձնարարվեց դրանց վերացման ուղղությամբ մշակել և ներկայացնել առաջարկությունների փաթեթ: