2025 թ. հուլիսի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Քննադատական մտածողության կայունացում և մտավոր խոչընդոտների հաղթահարում լսարաններում» թեմայով աշխատարանը, որը նախաձեռնել էր ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնը:

Մասնագիտական զարգացմանը միտված աշխատարանին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ում օտար լեզուներ (անգլերեն, ֆրանսերեն) դասավանդող դասախոսներ, տվյալ մասնագիտությամբ ուսանողներ և շրջանավարտներ:

Այն վարում էր ԱՄՆ-ում գործող “Armenian Volunteer Network” (AMVN) / «Հայ կամավորական ցանց» կազմակերպության կամավոր, TEFL/TESOL հավաստագրված դասախոս Քիմբերլի Ռուսոն: Նա ունի ավելի քան 10 տարվա դասավանդման փորձ Թայվանում, Վիետնամում, Ուկրաինայում, Սաուդյան Արաբիայում, Պերուում, Գվատեմալայում և աչքի է ընկնում անգլերենի ուսուցման գործընթացում նորագույն մեթոդներով և ուսանողակենտրոն մոտեցումներով:

Աշխատարանի ընթացքում քննարկվեցին անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման նրբություններին, դասապրոցեսում ուսանողների ընդգրկվածությանը, նրանց քննադատական մտածողության զարգացմանը, մտավորև լեզվական խոչընդոտների հաղթահարմանը վերաբերող հարցեր:

Մասնակիցները Քիմբերլի Ռուսոյից նաև ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Վերջում աշխատարանի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ԵՊՀ ԻՄ գործընկեր AMVN կազմակերպությանը՝ արդյունավետ համագործակցության, Քիմբերլի Ռուսոյին՝ որպես կամավոր աշխատելու, իր հարուստ գիտելիքներն ու փորձը հայ մասնագետներին փոխանցելու համար:

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: