Image 27.09.2025 Անգլերեն գրականության նվիրատվություն ԵՊՀ ԻՄ գրադարանին 2025 թ․ սեպտեմբերի 26-ին ԱՄՆ Խաղաղության կորպուսի Հայաստանյան կենտրոնի անգլերենի լեզվի դասավանդման ծրագրի նախկին կամավոր Թամարա Ինգլանդի նախաձեռությամբ ԵՊՀ ԻՄ գրադարանին նվիրաբերվեցին 145 անգելերեն դասագրքեր և գեղարվեստական գրականություն:
Image 27.09.2025 Տնօրենության նիստ Տնօրենության նիստեր 2025 թ. սեպտեմբերի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ՝ Մ. Մ. Օթարյանի նախագահությամբ:
Image 25.09.2025 ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ 2025 թ. սեպտեմբերի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրեն Մ. Օթարյանի հետ հանդիպում, որին մասնակցում էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսը, «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում. արդիականացում և խթանում» ծրագրի համակարգող Սյուզան Թորոսյանը, ֆրանսիացի կամավոր Կորդելիա Դեկսը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ն. Գրիգորյանը, Օտար լեզուների ամբիոնի դասախոս Ա. Հովհաննիսյանը:
Image 23.09.2025 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Սիբիրի դաշնային համալսարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր Դիլիջանում ս.թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի և ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի պատվիրակության համատեղ համաժողովը, որին հրավիրված էին մարզում գործունեություն ծավալող գործարարներ և կազմակերպությունների ղեկավարներ, այդ թվում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Մհեր Օթարյանը:
Image 21.09.2025 Շնորհավո՜ր ՀՀ անկախության 34-րդ տարեդարձը 2025 թ․ սեպտեմբերի 21-ին լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 34-ամյակը:
Image 19.09.2025 Կրասնոյարսկի երկրամասի փոխնահանգապետի գլխավորած պատվիրակության այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ 2025 թ. սեպտեմբերի 18-ին Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին Կրասնոյարսկի երկրամասի փոխնահանգապետ Վալերի Վլադիմիրովիչ Սեմյոնովը, «Սիբիրյան դաշնային համալսարան» բարձրագույն կրթության դաշնային պետական ինքնավար ուսումնական հաստատության առաջադեմ նախագծերի գծով պրոռեկտոր Սերգեյ Վլադիմիրովիչ Վերխովեցը, Վ. Վ. Սեմյոնովի գլխավորած պատվիրակության այլ անդամներ:
Image 18.09.2025 ԵՊՀ ԻՄ-ում բացվեց «Հետազոտելով տեղի ժառանգությունը» թեմայով միջազգային աշնանային երկրորդ դպրոցը 2025 թ. սեպտեմբերի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հանդիսավոր կերպով բացվեց «Հետազոտելով տեղի ժառանգությունը» թեմայով միջազգային աշնանային երկրորդ դպրոցը: Այն կազմակերպվել է Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա), ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջև համագործակցության շրջանակներում «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» հեռավար լաբորատորիայի կողմից:
Image 17.09.2025 ԵՊՀ ԻՄ ներկայացուցչական խումբը մասնակցեց «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025»-ին 2025 թ. սեպտեմբերի 16-ին Երևանի պետական համալսարանում կայացավ «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025» միջոցառումը, որի հիմնական նպատակն էր կրթական և աշխատանքային հնարավորությունների, գործատուների, շրջանավարտների, ուսանողների և դիմորդների միջև արդյունավետ հաղորդակցության ստեղծումը:
Image 05.09.2025 ՆԳՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչների հանդիպում-քննարկումը ԵՊՀ ԻՄ-ում Փրկարարի օրվա առթիվ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ՆԳՆ փրկարարական ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, ՓԾ մայոր Սարգիս Մարկոսյանի և նույն բաժնի ավագ հրահանգիչ, ՓԾ ավագ լեյտենանտ Տիգրան Ադամյանի հետ:
Image 01.09.2025 ԵՊՀ ԻՄ տնօրենի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ Սիրելի՛ համալսարանականներ՝ ուսանողներ, պրոֆեսորադասախոսական, վարչական և օժանդակ անձնակազմերի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա ու նոր՝ 2025-2026 ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: