Image 09.09.2026 Բացվել է մեր դասախոսի անհատական ցուցահանդեսը Գորիսում Օրերս Գորիսի համայնքային պատկերասրահում բացվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դոցենտ Լևոն Լաճիկյանի (Լաչիկյանի) անհատական նոր՝ 22-րդ ցուցահանդեսը, որը կրում է «Քաղաքային քնարերգություն» խորագիրը:
Image 08.09.2026 ԵՊՀ-ում և մասնաճյուղում մեկնարկել են DIGITECH ծրագրի պիլոտային դասընթացները Միջազգային 2026 թ. սեպտեմբերի 8-ին Erasmus+ DIGITECH՝ «Նորարարական տեխնոլոգիաների ներդրումը տեխնոլոգիական գործընթացների և արտադրության թվայնացման ոլորտում» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանում անցկացվեցին պիլոտային դասընթացներ՝ ծրագրի գործընկեր համալսարանների ներկայացուցիչների և մասնակիցների ներգրավմամբ։
Image 08.09.2026 ԵՊՀ ԻՄ «Ռուսերեն և գրականություն» կրթական ծրագրի 2026 թ. շրջանավարտները՝ «Logos magister optimus» միջազգային VI մրցույթի հաղթողներ Միջազգային ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Ռուսերեն և գրականություն» կրթական ծրագրի՝ 2025-2026 ուստարվա շրջանավարտներ Հասմիկ Արզումանյանը, Ելենա Սահակյանը և Անի Մատինյանը Օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր Սվետլանա Մինասյանի գիտական ղեկավարությամբ մասնակցել են «Logos magister optimus» ավարտական որակավորման աշխատանքների միջազգային VI մրցույթին և 2026 թվականին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելով՝ դարձել են մրցույթի հաղթողներ:
Image 03.09.2026 «Եվրոպական վեստնիկ» ամսագրում լույս է տեսել մեր ուսանողի հոդվածը Միջազգային «Եվրոպական վեստնիկ» հասարակական-հրապարակախոսական ամսագրի 2026 թ. օգոստոսյան համարում հրապարակվել է ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ռուսերեն և գրականություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Ասպրամ Հովհաննիսյանի՝ «Բացահայտելով Իվան Շմելյովի հոգևոր աշխարհը» խորագրով հոդվածը։
Image 03.09.2026 ԵՊՀ ԻՄ-ում կայացավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակցի և ֆրանսիացի կամավորի հետ հանդիպում Միջազգային 2026 թ. սեպտեմբերի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսը և ֆրանսիացի կամավոր Ժյուլիեն Կուղտուա դը լա Շապելը:
Image 01.09.2026 ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկեց նոր՝ 2026-2027 ուսումնական տարին Միջոցառումներ 2026 թ. սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց նոր՝ 2026-27 ուսումնական տարին:
Image 01.09.2026 ԵՊՀ ԻՄ տնօրենի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ Սիրելի՛ համալսարանականներ, ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա ու նոր՝ 2026-2027 ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:
Image 29.08.2026 Մեր ուսանողները՝ միջազգային կրթական ծրագրի մասնակիցներ 2026 թ. օգոստոսին ԵՊՀ ԻՄ «Ռուսերեն և գրականություն» կրթական ծրագրի II–IV կուրսերի ուսանողուհիներ Հայկուհի Քոքոբելյանը, Հասմիկ Քոքոբելյանը, Մանե Հովհաննիսյանը և Նարե Վարդիկյանը Մոսկվայում մասնակցեցին ««Учусь великому» ռուսաց լեզվի դպրոց» միջազգային կրթական ծրագրին: Այն նվիրված էր «Ռուսերենը որպես օտար լեզու դասավանդման ժամանակակից տեխնոլոգիաներ» ծրագրի շրջանակում առաջադեմ մոտեցումների և մեթոդների յուրացմանը:
Image 11.07.2026 Գիտական խորհրդի նիստ 2026 թ. հուլիսի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Գիտական խորհրդի տարեվերջյան նիստը, որը նախագահեց ԵՊՀ ԻՄ տնօրենի խորհրդական Ա. Մակարյանը:
Image 03.07.2026 Բարի երթ ձեզ, 2026 թ. սիրելի՛ շրջանավարտներ 2026 թ. հուլիսի 3-ին տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ 2025-2026 ուստարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ռեկտորի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը, ռեկտորի խորհրդական Վիգեն Խալատյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԵՊՀ ԻՄ վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, շրջանավարտներ, ծնողներ, մարզի տարբեր ոլորտների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, հյուրեր: