- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Գիտական խորհրդի նիստ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Գիտխորհրդի նիստում հաստատվեցին բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերը, 2026-2027 ուստարում ԵՊՀ ԻՄ ֆինանսական միջոցների հաշվին տրամադրվող անվանական կրթաթոշակների քանակն ու չափը:
Քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ 2026 թ. հարցման արդյունքներին, ԵՊՀ ԻՄ 2027 թ․ ընդունելության մասնագիտությունների ցանկին, ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ 2025-2026 ուստարվա գործունեությանը, ԵՊՀ ԻՄ սովորողների պրակտիկայի կազմակերպման գործընթացին, բուհի ֆինանսական գործունեության մշտադիտարկմանը վերաբերող հարցեր:
Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի հաստատման հարցի կապակցությամբ զեկուցող Ա. Մակարյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց ԵՊՀ ԻՄ բակալավրի՝ 2026-2030 թթ. առկա ուսուցման 12, 2026-2031 թթ. հեռակա ուսուցման 5 և 2026-2028 թթ. մագիստրատուրայի 2 կրթական ծրագրերն ու ֆակուլտետների խորհուրդների կողմից իրականացված փոփոխությունները, ապա կրթական ծրագրերը հաստատվեցին նիստում:
Ղեկավարվելով ԵՊՀ ԻՄ կանոնադրության 23-րդ կետի 5-րդ ենթակետով և ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի աշխատակարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետով, ինչպես նաև ԵՊՀ ԻՄ ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի 35-րդ կետով՝ Գիտական խորհուրդը որոշեց հաստատել ԵՊՀ ԻՄ-ում 2026-2027 ուստարում ԵՊՀ ԻՄ ֆինանսական միջոցների հաշվին տրամադրվող անվանական կրթաթոշակների քանակն ու չափը:
ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ 2026 թ. հարցման արդյունքների մասին զեկուցեց ԵՊՀ ԻՄ տնօրենի խորհրդական Ա. Մակարյանը:
Մասնավորապես նշվեց, որ ամփոփիչ ատեստավորման քննություններից հետո Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի կողմից իրականացված հարցման նպատակն էր պարզել շրջանավարտների բավարարվածությունը մասնաճյուղում ուսումնական գործընթացի կազմակերպումից և իրականացումից, պրակտիկաների կազմակերպումից, մատուցվող ծառայություններից և ռեսուրսներից, համալսարանական միջավայրից, գնահատման գործող համակարգից, գնահատման օբյետիվությունից և այլն:
ԵՊՀ ԻՄ 2025-2026 ուստարվա շրջանավարտները հիմնականում առանձնացրել են մասնաճյուղի հետևյալ ուժեղ կողմերը.
արդյունավետ ուսուցում, որակյալ կրթություն,
հետևողական, հմուտ, փորձառու, որակյալ, աջակցող դասախոսական կազմ,
կարգապահություն, համակարգված գործունեություն և կառավարում,
ուսանողակենտրոն միջավայր, ակտիվ ուսանողական կյանք,
տարածաշրջանում մասնաճյուղի առկայություն, մատչելի և հասանելի կրթություն,
ճկուն զեղչային համակարգ,
նորացվող և պարբերաբար թարմացվող նյութատեխնիկական ռեսուրսներ,
տարբեր կրթական ծրագրերի առկայություն և այլն:
Շրջանավարտների կողմից հիմնականում վերհանվել են հետևյալ խնդիրները.
տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունների զարգացման անհրաժեշտություն,
օտար լեզվի իմացության մակարդակի բարձրացման անհրաժեշտություն,
դասընթացներին գործնական բաղադրիչներին հատկացված ժամաքանակի ավելացում,
գնահատման ոչ օբյեկտիվ տարրերի բացառում և այլն:
Ընդհանուր առմամբ ԵՊՀ ԻՄ-ում ստացած իրենց կրթությունը շրջանավարտները գնահատել են բարձր (միջին գնահատականը՝ 4.5), առկա ուսուցման համակարգում նրանց 95%-ը և հեռակա ուսուցման համակարգում 99%-ը խորհուրդ կտան իրենց մերձավորներին և ընկերներին ընդունվել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ (այս արդյունքները ամենաբարձրն են վերջին 5 տարվա համար):
Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը հավաքագրված տվյալները և վերլուծությունները կուղարկի համապատասխան ստորաբաժանումներ՝ գործընթացների բարլավմանն ուղղված գործողություններ մշակելու նպատակով:
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կանոնադրության 23-րդ կետով և ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի աշխատակարգի 4-րդ կետով՝ ԵՊՀ ԻՄ գիտական խորհուրդը որոշեց հաստատել ԵՊՀ ԻՄ բակալավրի և մագիստրատորայի կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2027-2028 ուսումնական տարվա ընդունելության նախնական ցանկը:
ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ 2025-2026 ուստարվա գործունեության վերաբերյալ զեկուցեց Լ. Բլբուլյանը՝ ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում ուսանողական կառույցի կողմից իրականացված կրթագիտական մի շարք միջոցառումներն ու նախաձեռնությունները:
Գիտխորհրդի անդամների կողմից դիտարկում արվեց, որ ՈՒԳԸ-ն իր գործունեության ծրագրում կարևորի ուսանողների գիտահետազոտական աշխատանքների կազմակերպումը, առավել հաճախակի կազմակերպի ուսանողական գիտական նստաշրջաններ, զեկուցումների շարքեր և այլն՝ այդ գործում առաջարկելով և կարևորելով պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների և ՈՒԳԸ ֆակուլտետային պատասխանատուների աջակցությունը:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերության՝ 2025-2026 ուստարվա գործունեությունը գնահատվեց բավարար:
ԵՊՀ ԻՄ սովորողների պրակտիկայի կազմակերպման գործընթացի մասին հաղորդում ներկայացնող Լ. Բեգինյանը նշեց, որ 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում, ըստ բակալավրի և մագիստրատուրայի աշխատանքային ուսումնական պլանների, նախատեսված է եղել 38 պրակտիկա (1-ին կիսամյակում՝ 10, 2-րդ կիսամյակում՝ 28):
Ուսանողների պրակտիկայի կազմակերպման համար հաշվետու ժամանակահատվածում մասնաճյուղը պետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, հիմնարկ-ձեռնարկությունների հետ ունեցել է 17 հուշագիր, 1 համաձայնագիր և 29 պայմանագիր:
Ուսումնական պրակտիկաները կազմակերպվել են 6 կրթական ծրագրով։ Մասնակցել է 104 ուսանող: Աշխարհագրական առումով ընդգրկվել են ք․Երևանը և ՀՀ 3 մարզ (Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի):
Մանկավարժական պրակտիկաները կազմակերպվել են մասնաճյուղի հետ պայմանագիր ունեցող 2 և աշխատանքային վայր հանդիսացող Տավուշի մարզի 14 հանրակրթական դպրոցներում: Մանկավարժական պրակտիկային մասնակցել է 74 ուսանող:
Մասնագիտական պրակտիկաներն իրականացվել են 10 բակալավրական և 2 մագիստրոսական կրթական ծրագրերով՝ խմբային և ոչ խմբային եղանակներով: Մասնակցել է 299 ուսանող:
Մանկավարժական և մասնագիտական պրակտիկաների ավարտից հետո Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության (ՊԿՇՀ) բաժինը կազմակերպել է արտաքին շահակիցների հարցում՝ գնահատելու պրակտիկանտ ուսանողների մասնագիտական պատրաստվածությունը, մանկավարժական կարողությունները և անձնային հատկանիշները, ինչպես նաև բացահայտելու բարելավման հնարավոր ուղղությունները: Բաժինը նաև իրականացրել է մասնագիտական պրակտիկաների վերաբերյալ ուսանողական հարցում՝ կարևորելով մասնագիտական պրակտիկայի կազմակերպման արդյունավետության, ուսումնական նպատակների իրագործման, համագործակցության որակի և գործնական հմտությունների ձեռքբերման վերաբերյալ ուսանողների գնահատականները:
Ուսանողական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ուսանողների մեծամասնությունը գոհ է մասնագիտական պրակտիկայի կազմակերպումից, իսկ դժվարությունները հիմնականում կրել են անհատական բնույթ: Տրված գնահատականները համընկնում են արտաքին շահակիցների դիտարկումների հետ՝ ապահովելով պրակտիկայի արդյունավետության ամբողջական գնահատում: Հարցման արդյունքները կարևոր հիմք են պրակտիկայի կազմակերպչական և մեթոդական շարունակական բարելավման, կրթական ծրագրերի կատարելագործման և գործատու կազմակերպությունների հետ համագործակցության հետագա զարգացման համար:
ՊԿՇՀ բաժինը արտաքին շահակիցների և ուսանողական հարցումների արդյունքների վերլուծությունը կներկայացնի մասնագիտական ամբիոններին և կրթական ծրագրերի ղեկավարներին՝ դրանց քննարկման և կրթական գործընթացի կատարելագործմանն ուղղված որոշումների կայացման նպատակով:
ԵՊՀ ԻՄ ֆինանսական գործունեության մշտադիտարկման արդյունքների մասին զեկուցեց գլխավոր հաշվապահ Մ. Մխիթարյանը՝ ներկայացնելով ԵՊՀ ԻՄ 2026 թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) 6 ամսվա կատարողականը (ս.թ. հունվարից մինչև հուլիսի 1-ը):
Գիտխորհրդի նիստում Լ. Բեգինյանի հաղորդումն ընդունվեց ի գիտություն, իսկ մասնաճյուղի ֆինանսական գործունեությունը գնահատվեց բավարար: