Image 17.09.2025 ԵՊՀ ԻՄ ներկայացուցչական խումբը մասնակցեց «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025»-ին 2025 թ. սեպտեմբերի 16-ին Երևանի պետական համալսարանում կայացավ «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025» միջոցառումը, որի հիմնական նպատակն էր կրթական և աշխատանքային հնարավորությունների, գործատուների, շրջանավարտների, ուսանողների և դիմորդների միջև արդյունավետ հաղորդակցության ստեղծումը:
Image 05.09.2025 ՆԳՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչների հանդիպում-քննարկումը ԵՊՀ ԻՄ-ում Փրկարարի օրվա առթիվ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ՆԳՆ փրկարարական ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, ՓԾ մայոր Սարգիս Մարկոսյանի և նույն բաժնի ավագ հրահանգիչ, ՓԾ ավագ լեյտենանտ Տիգրան Ադամյանի հետ:
Image 01.09.2025 ԵՊՀ ԻՄ տնօրենի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ Սիրելի՛ համալսարանականներ՝ ուսանողներ, պրոֆեսորադասախոսական, վարչական և օժանդակ անձնակազմերի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա ու նոր՝ 2025-2026 ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:
Image 30.08.2025 Տնօրենության նիստ Տնօրենության նիստեր 2025 թ. օգոստոսի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ՝ Մ. Մ. Օթարյանի նախագահությամբ:
Image 30.07.2025 Հայտնի են ԵՊՀ ԻՄ՝ 2025-2026 ուստարվա թափուր տեղերի մրցույթի արդյունքները Ընդունելություն Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից ս.թ. հուլիսի 30-ին հաստատվել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2025-2026 ուստարվա թափուր տեղերի մրցույթի արդյունքները:
Image 18.07.2025 Հրապարակվել են ԵՊՀ ԻՄ 2025-2026 ուստարվա առկա ուսուցմամբ բակալավրիատի ընդունելության հիմնական փուլի մրցույթի արդյունքները Ընդունելություն 2025 թ. հուլիսի 18-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատվել են ԵՊՀ ԻՄ 2025-2026 ուստարվա առկա ուսուցմամբ բակալավրիատի (անվճար և վճարովի հիմունքներով) ընդունելության հիմնական փուլի մրցույթի արդյունքները, որոնց համաձայն՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ է ընդունվել 186 դիմորդ (45-ը՝ անվճար, 140-ը՝ վճարովի, 1-ը՝ 80 կետի արտոնությամբ):
Image 18.07.2025 «Քննադատական մտածողության կայունացում և մտավոր խոչընդոտների հաղթահարում լսարաններում» թեմայով աշխատարան ԵՊՀ ԻՄ-ում 2025 թ. հուլիսի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Քննադատական մտածողության կայունացում և մտավոր խոչընդոտների հաղթահարում լսարաններում» թեմայով աշխատարանը, որը նախաձեռնել էր ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնը:
Image 17.07.2025 Հաստատվել է Էրազմուս ծրագրի շրջանակներում ԵՊՀ ԻՄ և միջազգային գործընկերների կողմից ներկայացված նախագիծը 2025 թ․ հունվարին Հայաստանի, Ղրղզստանի, Սլովենիայի, Գերմանիայի և Վրաստանի մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ ERASMUS Lump Sum Grant («Էրազմուս Լամփ Սամ Գրանտ») ծրագրի շրջանակներում մշակել և ներկայացրել են DIGITECH («Դիջիթեք») նախագիծը: Հայաստանի Հանրապետությունից ծրագրին դիմել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը:
Image 11.07.2025 Գիտական խորհրդի նիստ Գիտխորհրդի նիստեր 2025 թ. հուլիսի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի նիստ՝ Մ. Մ. Օթարյանի նախագահությամբ:
Image 05.07.2025 Շնորհավոր ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանշանների օրը Այսօր՝ 2025 թ. հուլիսի 5-ին, լրացավ ՀՀ Սահմանադրության ընդունման 30-ամյակը: 1991 թ. ՀՀ անկախության վերականգնմամբ նոր՝ ազգային սահմանադրություն ընդունելու անհրաժեշտություն առաջացավ: Նոր Սահմանադրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով: