Ijevan Branch of Yerevan State University

«Հարմոնիկ անալիզ և մոտավորություններ – IV» խորագրով գիտաժողով

ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտը և Երևանի պետական համալսարանը կազմակերպում են «Հարմոնիկ անալիզ և մոտավորություններ-IV» խորագրով գիտաժողով:

Միջազգային գիտաժողովը կկայանա 2015 թ. սեպտեմբերի 12-18-ը՝ ԵՊՀ Ծաղկաձորի բազայում:

Գիտաժողովը շարունակում է Հայաստանում կազմակերպվող միջազգային գիտաժողովների շարքը, որոնց մասնակցել են շուրջ 20 երկրներից ավելի քան 30 գիտնականներ:

Առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել գիտաժողովի կայք՝http://mathconf.sci.am/haa2015/:

Դիմելու վերջնաժամկետն է 31.05.2015թ.:

Վոլեյբոլի և բազկամարտի մասնաճյուղային առաջնություններ

 

2015թ. փետրվարի 24-ից 25-ը  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի կունենա վոլեյբոլի, իսկ փետրվարի 26-ին` բազկամարտի մասնաճյուղային առաջնություններ:

Մասնակցել ցանկացողները մինչև փետրվարի 23-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:

Դպրոցականների օլիմպիադա

2015թ. մարտի 14-ին`  ժամը 11:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անց է կացվելու դպրոցականների օլիմպիադա:

Օլիմպիադան կանցկացվի հետևյալ հանրակրթական առարկանների գծով`

  • մաթեմատիկա,
  • մարդու իրավունքներ և ժողովրդավարություն,
  • ֆիզիկա,
  • հայոց լեզու և գրականություն,
  • քիմիա,
  • ռուսաց լեզու,
  • ինֆորմատիկա,
  • անգլերեն,
  • կենսաբանություն,
  • ֆրանսերեն,
  • աշխարհագրություն,
  • գերմաներեն,
  • հայ ժողովրդի պատմություն,
  • ստեղծագործական  աշխատանք,
  • հայ եկեղեցու պատմություն:

Օլիմպիադան նախատեսվում է 12-րդ դասարանի աշակերտների համար:

Ըստ առարկաների յուրաքանչյուր դպրոցից կարող է մասնակցել 2-3 աշակերտ:

Օլիմպիադայի  մասնակիցները  մարտի 14-ին` ժամը 10:30-ին, պետք է ներկայանան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի նիստերի  դահլիճ, որը գտնվում  է  Կիրառական  արվեստի  ֆակուլտետի  առաջին հարկում:

Հասցե` ՀՀ, ք.Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Մինչև փետրվարի 26-ը  անհրաժեշտ է հաստատել  աշակերտների  մասնակցությունն ըստ առարկաների` նշելով աշակերտի անուն, հայրանուն, ազգանունը և այն ուղարկելով  vahanagha@yandex.ru էլ.փոստին:

Օլիմպիադայի  փակման և պարգևատրման  արարողությունը  տեղի  կունենա մարտի 27-ին`  ժամը 15:00-ին, ԵՊՀ  մեծ  դահլիճում (կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ):

Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի  վարիչ  Վ.Աղաբաբյան, հեռ. 096-557-556

 

«ՀՀ տնտեսության զարգացման և տեղաբաշխման ժամանակակից հիմնախնդիրները» խորագրով հանրապետական գիտաժողով

2015թ. ապրիլի 29-30-ը Երևանի պետական համալսարանի սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնը և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը համատեղ կազմակերպում են հանրապետական գիտաժողով` «Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և տեղաբաշխման ժամանակակից հիմնախնդիրները» խորագրով:

Գիտաժողովի ուղղություններն են.

1. ՀՀ տնտեսության ճյուղային և տարածքային կառուցվածքի կատարելագործման և զարգացման հիմնախնդիրները,

2. ՀՀ մարզերի և սահմանամերձ ու բարձրլեռնային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները,

3. Տարաբնակեցման, վարչատարածքային բաժանման և տարածքային կառավարման հիմնախնդիրները,

4. Սոցիալ-ժողովրդագրական հիմնախնդիրները,

5. Բնօգտագործման և բնապահպանության հիմնախնդիրները,

6. Զբոսաշրջային ինդուստրիայի զարգացման հիմնահարցերը,

Գիտաժողովին ներկայացվող հոդվածների պահանջներն են.

• Բխեն խորագրից,

• Պարունակեն սպառիչ տեղեկություններ հեղինակ(ներ)ի մասին (ազգանուն, անուն, հայրանուն, գիտական աստիճան, կոչում, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար),

• հայերենը GHEA Mariam կամ GHEA Grapalat, ռուսերենը և անգլերենը` Times New Roman տառատեսակով (տառաչափը` 12, տողային հեռավորությունը` 1,5, ձախից` 3 սմ, աջից` 1,5 սմ, վերևից` 2սմ, ներքևից` 2սմ, հղումները` տեքստում, թեման` մեծատառ` տառաչափը` 14),

• ունենան հիմնաբառեր, ամփոփում` անգլերեն և ռուսերեն,

• վերոնշյալ չափանիշներով չգերազանցեն 8 էջ ծավալը,

• երաշխավորված լինեն տպագրության համապատասխան գիտական ստորաբաժանման կողմից:

• տողի մեջտեղից շեղատառերով տպել զեկույցի վերնագիրը, որից 2 ինտերվալ ներքև` հեղինակի ազգանուն ուանունը, գիտական աստիճանը և կոչումը, հաջորդ տողում` կազմակերպության անվանումը: Այնուհետ, 2 ինտերվալ, խորքից տեքստը:

Նշված պահանջներին չբավարարելու դեպքում գիտաժողովի կազմակերպիչները կարող են հոդվածը չընդգրկել տպագրվող ժողովածուում:

Գիտաժողովին մասնակցել ցանկացողները հոդվածները մինչև 2015 թ. ապրիլի 1-ը ուղարկեն էլեկտրոնային հետևյալ հասցեով. margarit@ysu.am. կամ chikmarg@mail.ru, հոդվածի ձեռագրի մեկ օրինակ հանձնել ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոն (թիվ 422 և 427 սենյակներ):

Մանրամասների համար կարող եք զանգահարել 060710445 քաղաքային և 094769669, 091490031, 093864162 բջջային հեռախոսահամարներով:

Գիտաժողովի կազմկոմիտե

Անվճար կրթություն Ռուսաստանի Դաշնությունում

Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը հայտարարել է մրցույթ` 2015-2016 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի):

Մրցույթի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել http://arm.rs.gov.ru/node/14168 կայքէջը:

Աղբյուրը` www.edu.am